ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բիզնեսը չպետք է վերածենք «տնտեսական շիրիմների». Տնտեսագետ 06/20/2020 13:38 | Հարցազրույց
Մենք չպետք է գնանք նրան, որ բիզնեսը վերածենք տնտեսական շիրիմների, բայց այժմ գնում ենք նրան, որ հնարավոր է՝ բիզնեսների մի մասը վերածվեն տնտեսական շիրիմների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա գտնում է՝ որքան կառավարությունը շուտ դա նկատի և իր ջանքերը ներդնի, այնքան լավ, սակայն այստեղ շատ կարևոր է գերատեսչությունների դերը։ Նրանք լավ պետք է աշխատեն և կառավարության բեռը թեթևացնեն. «Թե չէ կառավարության ղեկավարը և՛ իրենց փոխարեն մտածում է, և՛ բոլոր բաներն ինքն է հայտարարում, և՛ առողջապահության ոլորտն է անում, և՛ դուխ է տալիս, կոռուպցիայի հետ կապված խնդիրներով զբաղվում, բայց մեկ մարդու համար այդպիսի ունիվերսալությունը դժվար է»,-ասաց Գագիկ Մակարյանը։
-Պարոն Մակարյան ի՞նչ վիճակում է տնտեսությունն այժմ։ Մեկ ամսից ավել է, ինչ վերացել են տնտեսական գործունեության սահմանափակումները, այս կարճ ժամանակահատվածում որևէ դրական տեղաշարժ նկատվու՞մ է։
Երբ ապրիլին վերլուծություն կատարեցինք, գործատուները նշել էին, որ մինչև 90 օր է հարկավոր իրենց հնարավորությունները նախկին մակարդակին հասցնելու համար։ Պետք է հաշվի առնենք, որ բիզնեսի էական մասը դեռ չի վերականգնել իր նախկին մակարդակը։ Այսինքն` դեռ ամիս ու կես ենթադրաբար պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Բնականաբար չենք կարող ասել, որ դա վերջնական է, որովհետև դինամիկան պայմանավորված է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներով։ Բացի այդ՝ եթե հազարավոր մարդիկ հիվանդ են, մեկուսացած և աշխատանքի չեն գնում, ընկերություններում արտադրողականությունը նվազում է։ Տնտեսական առումով գործատուներն ամեն ինչ փորձում են անել և դա շատ ողջունելի է, որ ուշադրություն չդարձնելով այսքան մեծ խնդիրներին՝ փորձում են կատարել տարբեր պահանջներ։ Իհարկե, շատ վատ վիճակում է տուրիզմը։ Որքան էլ փորձենք ներքին տուրիզմը զարգացնել, կարծում եմ՝ 60-70 տոկոսով լավագույն դեպքում կաշխատի։
-Ներքին տուրիզմը բավարար գումար կբերի՞ ոլորտի համար։
Ներքին տուրիզմը կարող է ուղղակի իր նախկին մակարդակի 60-70 տոկոսի վրա աշխատել։ Շատերն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված կխուսափեն այս կամ այն պանսիոնատ գնալուց։ Պատկերացրեք՝ մարդիկ գնալու են ճաշարաններում, տարածքում քայլելիս բոլորը դիմակներով լինեն, կարող է չնախընտրեն այդ պայմաններում հանգստանալ։ Այնքան էլ կոմֆորտ չէ, դրա համար կարծում եմ՝ ներքին տուրիզմը 60-70 տոկոսով կաշխատի։ Եվրոպան տուրիզմի համար շատ մեծ գումարներ է տալիս ընկերություններին, բայց Հայաստանում այդպես չարեցին։ Հայաստանում հակաճգնաժամային միջոցառումներ ներդրեցին և պայմաններ սահմանեցին, ով կարող է թող դիմի, ստանա։ Մենք այդ ճանապարհով գնացինք, դրա համար մեզ մոտ շատ ընկերություններ չկարողացան ստանալ աջակցություն կամ պարզապես չդիմեցին։ Բազմիցս ասացինք, որ տուրիզմի ոլորտին գրանտներ տան։ Մասնավորապես ներգնա տուրիզմի ընկերություններին, որոնք դրսից են տուրիստ բերում պետք էր գրանտներ տալ, որ չոչնչանան և հաջորդ տարի կարողանան նույն հզորությամբ, նույն կարողություններով աշխատել։Եթե ընկերությունները սկսեն, աշխատողներին կրճատել, մյուս տարի գարնանը, երբ տուրիզմն աշխուժանա, չեն հասցնի ներգնա տուրիզմի ընկերություններ ձևավորել։ Այսինքն՝ ինքնստինքյան եկող տարվա տուրիզմը դատապարտված է վատ վիճակում լինելու, ինչքան էլ վերականգնվի, լավ չի վերականգնվի։
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ասաց, որ այս պահի դրությամբ 12 000 մարդ հարկադիր պարապուրդում է գտնվում։ Ենթադրվում է, որ գործազրկության թիվն ավելի՞ կաճի։
Հարկադիր պարապուրդում գտնվողների թիվը փոքր, մխիթարող է թվում, բայց մեծ վտանգ է պարունակում իր մեջ։ Եթե 90 օր հետո էլ ընկերությունները չկարողանան վերականգնվել, աշխատել 100 տոկոս նախկին վիճակով, փոխարենն աշխատեն 70-80 տոկոս, նշանակում է՝ այդքան մարդ կպակասացնեն։ Այսինքն՝ այդ հարկադիր պարապուրդից հաջորդ քայլը լինելու է գործազրկությունը։ Ապրիլին կատարած մեր վերլուծությունը նաև ցույց է տվել, որ գործատուների 89 տոկոսը պատրաստ է աշխատատեղերը պահպանել և չի ուզում կրճատել, բայց նաև 86 տոկոսը նշել էր, որ փող չունեն աշխատավարձ տալու համար։ Հիմա, եթե այդ 86 տոկոսը շարունակի փող չունենալ, չկարողանա վարկեր վերցնել, փող ստանալ, պետության կողմից աջակցություն ստանալ, այդ 86 տոկոսի մեծ մասը կգնա այդ ճանապարհով։
-Մեծ թվով մարդկանց աշխատանքով ապահովելու կոնտեքստում քննարկվում են նաև շինարարական մեծածավալ աշխատանքները, կառավարության նիստերի ժամանակ էլ անդրադարձ են կատարվում կրթական, մշակութային օջախների վերակառուցման, վերանորոգման աշխատանքները սկսելուն, սակայն ենթադրվում է՝ դրանք աշնանից են սկսվելու։ Որքանո՞վ արդյունավետ կլինեն այդ ժամանակ։
-Պետք է կարողանալ այժմ սկսել այդ աշխատանքները։ Տարեվերջին սկսելն այդքան արդյունավետ չի լինի։ Բացի այդ մարզերում եղանակային խնդիրներ էլ կառաջանան։ Սեպտեմբեր-հոկտեմբերի վերջն արդեն որոշ մարզերում համարյա ձմեռ է, ցուրտ է և շինարարական աշխատանք սկսելու համար այդքան էլ արդյունավետ չէ։ Այսինքն՝ հարկավոր է հաշվի առնել նաև եղանակը։ Իմ կարծիքով՝ պետությունն այժմ պետք է սկսի այդ աշխատանքները և հնարավորինս մեծ ծավալի, ոչ միայն դպրոց, հոսպիտալ կառուցել կամ վերակառուցելը ու մի քանի ճանապարհներ, այլ ավելի շատ բազմաբնակարան շենքերի կառուցումներ, ընդ որում նաև համայնքներում։ Քաղաքապետարանները կարող են այդպիսի գործեր ստանձնել իրենց բյուջեների հաշվին։ Օրինակ Երևանի քաղաքապետարանը շատ մեծ դերակատարություն կարող է ունենալ, եթե օրինակ 20-25 շենքի համաֆինանսավորում իրականացնի մասնավորի հետ, թույլտվություններն արագ ձևակերպի ու հնարավորություն տա կառուցելու։ Շինարարական աշխատանքները միայն ճանապարհներն ու ասֆալտը չեն։ Բազմապրոֆիլ խնդիրներ պետք է իրականացվեն, բայց տեսնում ենք, որ համայնքները գաղափարների առումով պասիվ են, պետական գնումները դեռ գտնվում են հետ մղված վիճակում։ Արագության, մտածելակերպի խնդիր կա։ Մեզ մոտ հիմա ռեսուրսները ժամանակի առումով այլ խնդիրների վրա են ծախսվում։ Ներքին իրավիճակում էլ է պետք հաշտ մթնոլորտ ձևավորել։ Այս բոլոր խնդիրներն արդարացված կլինեն և կառավարությանը չեն քննադատի, եթե տնտեսական զարգացմանը զուգահեռ կարևոր խնդիրները լուծվեն, բայց դրանք դանդաղ են արվում և միևնույն ժամանակ տարբեր բիզնեսներ հարվածի տակ են դրվում, իսկ իրենք տնտեսության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անձեր են, որովհետև խոշոր ընկերություններ և մուլտիբիզնես ունեցող մարդիկ են և որոշակիորեն տիրապետում են տնտեսության տարբեր ճյուղերի վրա էական ազդեցության։
-Կառավարությունն ասում է՝ աջակցման ծրագրերը պետք է երկարաժամկետ արդյունք ապահովեն։ Այդ դեպքում որքանով է արդյունավետ համավարակից տուժած քաղաքացիներին միանվագ աջակցություն տալ։ Նրանց զբաղվածության հարցը լուծելու ռեսուրսներ չունե՞նք։
Բնականաբար ավելի լավ ճանապարհ է զբաղվածության հարցը լուծելը, որ մարդն ամեն ամիս աշխատանք և եկամուտ ունենա։ Պետական համապատասխան մարմինները պետք է վերլուծական միտքն ուժեղ աշխատացնեն, բայց նկատել եմ, որ իրենք ակտիվ չեն աշխատում։ Կառավարության ներսում համարձակ մտքերի պակաս կա, չգիտեմ նախարարները վախեցած են, պատասխանատվություն չեն վերցնում, թե չեն տիրապետում։ Կառավարությունը պետք է լավ տիրապետի և համապատասխան նախարարությունը պետք է վարչապետին ճիշտ կոնսուլտացնի, թե սոցիալ-տնտեսական իրավիճակը թաքնված կամ երևացող ինչպիսին է, ներկայացնի պարենային անվտանգության ռիսկերը, պարենի անհասանելիությունը շատ ընտանիքների, որ սովամահ են լինելու, գործազրկության ավելանալը։ Նախարարությունների կողմից, սակայն, ոչ մի վերլուծություն չենք տեսնում։ Պետական ապարատն աշխատավարձ է ստանում, գտնվում է աշխատանքի մեջ, մի մասը տանն է նստած՝ հեռավար է աշխատում, փողը ստանում է և գոնե իրենք պետք է այդպիսի գաղափարների վրա աշխատեն։ Նախարարությունները պետք է հանձնարարականներ տան, որ հետևյալ հարցերի կանխատեսումները և դրանց առաջադիմական վերլուծություններն արվեն։ Բիզնեսը կորոնավիրուսից վերքեր է ստացել և դրանք բուժելու համար հարկավոր է խնամել բիզնեսին։ Խնամելու լավագույն ուղին գործարար միջավայրի պարզեցումն է, հարկերի մեծությունների փոխոխությունը, վարչարարության մոդելների փոփոխությունը, որ բիզնեսը հեշտ, սահուն աշխատի՝ առանց լարվելու, քրտնելու, շունչը կտրելու։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից