ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղական ներդրողներին պետք չի հուշտ անել, անընդհատ քշել. Տնտեսագետ 06/19/2020 12:53 | ԼՐԱՀՈՍ
Երբ նայում ենք՝ Ազգային ժողովն ինչ օրենքներ է ընդունում, տեսնում ենք, որ տնտեսությանն աջակցող օրենքների պակասություն կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով «Բանկային գաղտնիքի մասին» օրինագծին։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը «Բանկային գաղտնիքի մասին» օրինագիծը ճանաչել է հակասահմանադրական։ Այս հարցով ՍԴ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Գագիկ Մակարյանը նկատեց՝ գործարար միջավայրը պետք է առողջացնել ու լավացնել, ինչն իրենից ենթադրում է հարկային, աշխատանքային օրենսգրքերում փոփոխություններ, ինչպես նաև մի շարք այլ օրենքների վերանայում. «ԱԺ-ն իր կարողությունները ծախսում է այլ ուղղություններով, որոնցից մեկը նմանատիպ օրենքներն են։ Փայտը ճկելու չափ կա, եթե շատ ես ճկում, կոտրվում է։ Եթե ուզում են միանգամից հասնել մի կետի, որ գաղտնիքին ու մյուս բաներին տիրապետեն, ամեն ինչ անմիջապես թափանցիկ դառնա, դա փայտը վատ ճկելու տեսանկյունից է դիտվում։ Աստիճանաբար պետք է անել այդ ամենը, որովհետև հասարակությունը, բիզնեսը պետք է ընտելանա ու հասկանա, որ արդեն այդ ձևով պետք է առաջնորդվի։ Գուցե հարկավոր է թույլ տալ, որ իրենք իրենցով ավելի թափանցիկ դառնան։ Ով ասաց, որ բոլորը ձգտում են մնալ չգիտեմ ինչ տեսակ ու անպայման նրանց գլխներին մուրճով պետք է տանք, բացահայտենք ու պարզենք»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված պակասում են նաև օտարերկրյա ներդրումները։ Տնտեսագետը կարծում է, որ դրանք շարունակելու են նվազել, քանի որ յուրաքանչյուր երկիր ներդրումները հենց իր երկրի ներսում է պահելու. «Հիմա տարբեր երկրներ շահագրգռող բաներ կընդունեն, որպեսզի ներդրողներն այդ երկրում մնան։ Իսկ մեր տեղական ներդրողներին պետք չէ հուշտ անել, անընդհատ քշել, վախեցնել ու մուրճը գլխներին պահել։ Հարկավոր է մի քիչ թուլացնել ռեժիմները»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Վերջինս ընդգծեց՝ մեկ ամսից 40 օր կարող է տևել, որ կոռուպցիան վերանա, մինչդեռ տարիներ է տևելու, որ ստվերը վերանա, քանի որ ստվերի պատճառները շատ ավելի խորն են.
«Ստվերը ոչ միայն կոռուպցիայով է պայմանավորված, այլև անհավասար ստուգումներով, անհավասար մրցակցային պայմաններով, եկամտաբերության ցածր մակարդակով։ Պետությունն ուզում է՝ բոլորը միանգամից թափանցիկ սկսեն աշխատել և դուրս գան ստվերից, բայց դրանից հետո այդ ընկերությունների կեսը փակվում է, քանի որ իրենց եկամուտները չեն բավականացնում։ Ենթադրենք հազարավոր մարդիկ դառնում են գործազուրկ, դա լա՞վ է, թե՞ ավելի լավ է՝ մի քիչ մեր աչքերը փակենք, ստվերը թող մի քիչ մնա, որովհետև այդ ընկերությունները գոնե զբաղվածությունն իրենց վրա են կրում, չեն բերում ու այդ պրոբլեմը գցում պետության վրա»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ այս բոլոր հաշվարկները պետք է բազմակողմանի ներկայացվեն վարչապետին և նրան պետք է որոշակիորեն հետ քաշել կտրուկ քայլերի սկզբունքայնությունից. «Նա պետք է աստիճանական մոտեցմամբ գնա։ Փայտ ճկելը պետք է չափ ունենա, ինչպես նաև պետք է հասկանալ՝ ում ես ճկում և ում հետ գործ ունես»,-հավելեց տնտեսագետը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ