Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Որո՞նք են Փաշինյանի այն քայլերը, որոնք վերջնարդյունքում պիտի հանգեցնեն բանակցային գործընթացում Արցախի ղեկավարության մասնակցությանը. ՀՅԴ 06/19/2020   22:03  |  ԼՐԱՀՈՍ

 

Հունիսի 19-ին Երևանում անցկացված` Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացման հրապարակային հատվածում վարչապետ Փաշինյանն անգամ ևս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Կարևորում ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես համերաշխել է այն փաստի հետ, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել իրենց առավելապաշտական նկրտումներից և փոխզիջումը բացառող ռազմաքաղաքական կեցվածքից, այլև նորանոր սադրանքներով էլ ավելի են լարում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակն ու հետզհետե անհնարին դարձնում փոխադարձ վստահության մթնոլորտի կերտումը։

Վերլուծելով վարչապետի հրապարակային ելույթի տեքստը և այն դիտելով որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում՝ արձանագրում ենք հետևյալը.

Իշխանությունները թեև իրավացիորեն սահմանում են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բարձր նշաձողեր, սակայն անհասկանալի են մնում այդ նշաձողերը սպասարկելու ռազմավարական մոտեցումներն ու դրանցից բխող մարտավարական քայլերը։

Այսպես` Նիկոլ Փաշինյանը ինչպես արդեն երկու տարի, այնպես էլ այսօր խոսում է Արցախի Հանրապետության իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ «առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց»: Հատկանշական է, որ վերջերս Փաշինյանն ընդունեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, չի հաջողվում Արցախի ղեկավարությանը վերադարձնել բանակցային գործընթաց։ Այս դեպքում անհասկանալի է մնում` որո՞նք են Փաշինյանի այն քայլերը, որոնք վերջնարդյունքում պիտի հանգեցնեն բանակցային գործընթացում Արցախի ղեկավարության մասնակցությանը։

Քննարկման մեկ այլ հարց է այն, որ պաշտոնական Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությունները, որպես այդպիսին, տեղավորվում են ներկա քաղաքական իրավիճակի շրջանակներում և, սովորաբար, անդրադարձ չի կատարվում բանակցային գործընթացի նախընթաց տրամաբանությանն ու ապագա դինամիկային՝ որպես տարածության և ժամանակի մեջ տեղավորվող քաղաքական գործընթաց։

Ստեղծված իրավիճակն ընդհուպ հանգեցրել է հակամարտության կարգավորման վերաբերյալ իշխանության կայուն տեսակետի բացակայությանը։ Որպես օրինակ` կարող ենք արձանագրել, որ իշխանությունները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը։ Նման «վրիպումը», փաստորեն, անտեսում է 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեների ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտության փաստերը։

Պաշտոնական Երևանը մի կողմից սահմանում է բավական բարձր նշաձող, սակայն մյուս կողմից հայտնի չէ սահմանված նշաձողը սպասարկելու ներքին և արտաքին ռեսուրսը։ Ընդ որում` և՛ ներազգային, և՛ արտաքին հարաբերություններում Փաշինյանը ոչ միայն աչքի չի ընկնում համախմբող հատկություններով և գործընկերների հետ հարաբերությունները շարունակականորեն զարգացնելով, այլև անում է ճիշտ հակառակը։

Այս առումով անհանգստություն ունենք, որ սահմանված նշաձողի ոչ պատշաճ սպասարկումը կարող է հանգեցնել արտաքին գործընկերների մոտ թյուրըմբռնումների առաջացման և անախորժ այլ հետևանքների։ Պետք է զգոն լինել, որ ադրբեջանական դիվանագիտությունը երբեք չկարողանա Հայաստանին ներկայացնել որպես անբանակցելի կողմ և այդ կերպ հնարավորություն ունենա իր վրայից վերացարկելու արտաքին ճնշումը։ Ադրբեջանական կողմը նաև չպիտի հնարավորություն ունենա նենգափոխելու ղարաբաղյան շարժման և հակամարտության բուն էությունը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի տարածքների ընդլայնման հարց՝ ստորադասելով ինքնորոշման հարցը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացմանը և Հայաստան-Արցախ հարաբերությունները որակական նոր փուլի փոխադրելուն, ապա դրա համար ՀՅ Դաշնակցությունը տևական ժամանակահատված է, ինչ առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև կնքել ռազմավարական դաշինք և հարաբերությունները բարձրացնել իրավապայմանագրային հարթության։ Դա, ի թիվս այլնի, թույլ կտա միջազգային և ներպետական իրավունքի տեսանկյունից բացարձակապես անխոցելի դարձնել Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունները բոլոր մակարդակներում՝ սկսած անվտանգային հարցերից մինչև սոցիալ-տնտեսական և արտաքին օժանդակություն, ներառյալ՝ աջակցություն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը նաև քաղաքական հայտարարություններին իրավաբանական ուժ հաղորդելու հիանալի հնարավորություն է։

Այս առումով, վերահաստատելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ մեր քաղաքական դիրքորոշումը, ակնկալում ենք, որ Արցախի նորընտիր իշխանություններն իրենց հնարավորությունների շրջանակում կնպաստեն դրա իրականացմանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

արտաքին քաղաքականության,

սփյուռքի և հայրենադարձության հարցերի

մասնագիտական ոլորտային հանձնախումբ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:49 19/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի 459 նոր դեպք է գրանցվել. 10 մարդ մահացել է
20:14 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Նիկոլ Փաշինյան
10:50 18/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը դարձել է 18 698-ի
09:43 18/06/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք. Փաշինյան
21:31 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍՉեմ զարմանա, եթե Արցախի հարցի շուրջ բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության. Միհրան Հակոբյան
11:05 17/06/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացել է 9 մարդ. ամենաերիտասարդը 42-ամյա տղամարդ է
10:52 17/06/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի 544 նոր դեպք է գրանցվել
21:33 16/06/2020  |  Վերլուծություններ87-ի անխոս քաղաքական դատավարությունը՝ որպես փախուստ գերխնդրից
23:35 15/06/2020  |  Միջազգային լրահոսԹրամփը մտադիր է հաշտեցնել Սերբիային եւ Կոսովոյին
22:19 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ տեսակապի ձևաչափով զրույցը

Արխիվ

[]