Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. Մեդիա Պաշտպան 06/19/2020   23:09  |  ԼՐԱՀՈՍ

2020 թ-ի հունիսի 8-ից 17-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 612 հոդված։ Որոնցից 115-ը՝ բացասական, 14-ը՝ դրական, 483-ը՝ չեզոք են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

«Սա ակնհայտ քաղաքական մոտեցում է, և եթե պետք է դատավճիռ կայացնել, ապա այն պետք է կայացնել օրվա իշխանության դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընտրողաբար օգտագործում է ենթադրյալ փաստերը՝ իր իշխանությունն ամրապնդելու և ընդդիմադիրներին ճնշելու նպատակով»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր

Ռուբեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերին։

«Կամք» հասարակական նախաձեռնությունն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հանդես է եկել հայտարարությամբ․ «Այն, որ իբր թե մարդիկ պատասխան են տալիս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոռուպցիոն գործողությունների և թալանի համար, առաջին հայացքից միայն ողջունելի կարող էր լինել, սակայն մյուս կողմից նկատի ունենալով անցած երեսուն տարիներին ՀՀ-ում հիմնավորված համատարած կոռուպցիոն համակարգի և թալանի արատավոր փաստը` Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին»:

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն, անդրադառնալով կորոնավիրուսի թեմային, ասել է, որ երբ իրենք խոսում էին կարանտինի խիստ պահպանման մասին, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում՝ առանց դիմակների:

Կոմերսանտն, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, գրել է․ «Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում գոյակցել ուժի և ազդեցության այլ կենտրոնների հետ, որոնք դուրս են իր վերահսկողությունից: Ռազմավարական առումով սա բարդ ուղի է: Այսօր հանրապետության կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ ժողովրդավարություն է վայելում: Բայց ոչ մեկ չի ասում, որ միշտ այդպես կլինի: Եվ եթե այսօրվա հանգամանքները փոխվեն, բացառված չէ, որ վարչապետի հակառակորդները կցանկանան նույն կերպ վճարել իրեն՝ քրեական բաց գործերի ձևով: Իշխանության փոխանցումն այս դեպքում ոչ այլ ինչ է, քան հորինվածք»:

Ամերիկյան The New York Times պարբերականն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին խորհրդարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ․ «Հայաստանի խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»: Պարբերականը նշում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի մեծահարուստ գործարարներից մեկն է, հերքել է իր հանդեպ հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ կատարվող գործողությունները քաղաքական շարժառիթներ ունեն: Աղբյուրը նկատում է, որ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

Armtimes.com-ը հրապարակել է 177 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 2, չեզոք՝ 172։

Գագիկ Ծառուկյանը, խոսելով իր դեմ ԱԺ-ում կայացվող որոշումների մասին, կոչ է արել պատգամավորներին խղճով առաջնորդվել։ Ծառուկյանը նշել է, որ հեղափոխական իշխանության կողմից տրված խոստումները բոլորը սուտ էին, չեն կատարվել: Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրելով՝ ցանկացել է օգնել, աջակցել, որ ժողովրդի մեջ բան փոխվի, ժողովրդի սպասելիքները իրականան։

Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, գրել է․ «18 թվին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, գնացել եմ, եկել եմ, ասել եմ՝ եկեք միանանք, անենք էնպես, որ Ծառուկյանն էլ միանա, 15 թվին երբ որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ էր, գնացել ասել եմ՝ եկեք միանանք, այդ թվում Ծառուկյանն էլ միանա, մեկտեղեք ուժերը բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխող համակարգին: 18 թվականին արդեն վարչապետ էր, գնացել ասել եմ մեկտեղեք ուժերը: Այդ թվականին վերջապես մի պահ ժողովուրդ ուրախացավ, ասեց միասնական ուժերով հարց է լուծվելու, ու հիմա՝ էսպես: Բա ասում եք՝ պատերազմ է, ասում եք պատերազմ ենք վարում կորոնավիրուսի դեմ, այդ թվում եւ սահմանին մեզ սպառնացող կորոնավիրուսի դեմ: Բայց ճգնաժամում հնարովր չէ՞ր միատեղել ուժերը»:

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի ուժայիններում իրականացրած փոփոխություններին, ասել է․ «Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը դրսեւորում է քաղաքական կամք՝ կյանքի կոչելու իր տված խոստումները: Իրականացվող հաճախակի փոփոխությունները վկայում են, որ նրան փաստացի չեն գոհացնում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը»:

Aravot.am-ը հրապարակել է 169 հոդված, բացասական՝ 53 , դրական՝ 2, չեզոք՝ 114։

Կայքում հրապարակվել է «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը։ Վահե Էնֆիաջյանի դիտարկումները նույնպես տեղ են գտել լրատվականում։ Լրատվականում տեղ է գտել նաև Կոմերսանտի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

ՀՀԿ-ն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, ներքաղաքական իրավիճակին և Արցախյան հիմնախնդրին,հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով, որ․ «Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է եւ ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա եւ պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Կայքում գրված է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում իշխանություններին հիշեցրել է, թե իշխանականներն ինչպես էին «ընկերություն» անում Ծառուկյանի հետ, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանում օլիգարխներ չկան, Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ինչպես էր քաղաքական հուշագիր ստորագրում, հետո ինչպես էին ԲՀԿ-ից ընտրում ԱԺ փոխխոսնակ՝ դրանով ճանաչելով ԲՀԿ-ի՝ առողջ ուժ լինելու հանգամանքը. «Այս ազնվության հանգամանքը քննարկման առարկա դարձնենք: Տեղի է ունենում ԲՀԿ նախագահի ընտանիքում արարողություն՝ հարսանիք, հարսանիքին մասնակցում է ողջ իշխանության, քաղաքական էլիտայից մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը ու այս օրերին ինչ հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին»:

1in.am-ը հրապարակել է 102 հոդված, բացասական՝ 7 , դրական՝ 9, չեզոք՝ 86։

Christian Science Monitor-ն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ գրելով․ «Նիկոլ Փաշինյանը անվտանգությունը չի տեսնում ռազմական պրիզմայի միջով: Փոխարենը նա անվտանգությունը դիտարկում է կոռուպցիան արմատախիլ անելու, օրենքի գերակայությունը բարելավելու, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, Հայաստանի տնտեսությունն ու առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու տեսանկյունից: Համաձայն ցուցանիշներից մեկի` երկրում ազատազրկման մակարդակը հեղափոխությունից ի վեր նվազել է մեկ երրորդով: Փաշինյանը նաև կատարել է փորձեր կանխելու բախումը Ադրբեջանի հետ: Հոդվածը հիշատակում է 2016-ի ապրիլյան պատերազմը և նշում, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո սկսված բանակցությունները դադարեցրել են բռնությունը և խաղաղ հանգուցալուծման հույսեր առաջացրել»:

Կայքում տեղ է գտել նաև ՀՀԿ հայտարարությունը։

Tert.am-ը հրապարակել է 100 հոդված, բացասական՝ 48, դրական՝ 2, չեզոք՝ 50։

Լրատվականում տեղ են գտել Ռուբեն Հակոբյանի և Վահե Էնֆիաջյանի կարծիքները։

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին, գրել է․ «ԲՀԿ նկատմամբ ակնհայտ ցինիզմով շաղախված քաղաքական հետապնդումներն ու փողոցում բողոքող քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներն իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանին տանում են ուղիղ դեպի քաղաքական կործանում»։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետի՝ նոր Սահմանադրություն ընդունելու մասին արված հայտարարությանը, գրելով․ «Նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը «թիթեռ նկարելու» հերթական փորձն է, որն ի սկզբանե մեռելածին է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ իր իշխանությունը չի դիմանա զանգվածային կամարատահայտության որևէ փորձի՝ հանրաքվեի, ընտրության, անգամ՝ հանրահավաքի»։

Azatutyun.am-ը հրապարակել է 64 հոդված, բացասական՝ 4, դրական՝ 1, չեզոք՝ 59։

Աժ պատգամավոր Արման Աբովյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործին, ասել է, որ իշխանությունները հակաքարոզչություն են սկել Գագիկ Ծառուկյանի դեմ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:23 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄի շքերթի համառոտ պատմություն․ Աշոտյան
17:34 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն
16:16 19/06/2020  |  Քաղաքացիական իրավունքԴատարանը վարույթ է ընդունել Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
13:49 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը
13:37 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում
09:48 19/06/2020  |  Մամուլ«до եւ после». Իմքայլականները Փաշինյանի ԱԺ ներկայանալը «մեսիայի» գալուստ են ընկալում. «Իրատես»
23:46 18/06/2020  |  ՄեկնաբանությունԱնձնական մոնիտորինգ՝ դիմակ բաժանելով
22:48 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սպառնացել է լրատվամիջոցին` կես ժամ ժամանակ տալով նյութը հեռացնելու համար. Մեդիա Պաշտպան
18:03 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և զոհված զինծառայողների ծնողները քննարկել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքները
13:57 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍովոր եք եղել նախկինում բրաբուսների շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու. Փաշինյան

Արխիվ

[]