ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ արդեն չեն հասկանում՝ իշխանության ո՛ր խոսքն է պետք լուրջ ընդունել եւ որը՝ ոչ. Վանեցյան Հրապարակ 06/19/2020 10:31 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի դեմ շխանության պայքարի միակ գործիքը մնացել է դիմակը։ Ես ունեմ մեծ կասկած, որ համաճարակային վիճակը ճիշտ չէ գնահատվում, եւ միայն դիմակով հնարավոր չէ մեղմել այն։ Դիմակը որպես դոմինանտ գործիք կիրառելու պահը բաց է թողնված, - «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա` այս պահին ակնհայտ է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կրում է դիմակներ, եւ նրանց մեղադրելն ազնիվ չէ, իսկ խնդիրը միայն դիմակների մեջ տեսնելը լուրջ չէ եւ նման է մյուս հարցերի վրա աչք փակելուն։
Այս պահին հիմնական սխալները տեղի են ունենում երեք հարթության մեջ.
1. Կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն։ Բոլոր լուծումները պահի ազդեցության տակ են եւ ընդունվում են վարչապետի՝ պահի տրամադրությունից կախված։ Առանց հստակ ռազմավարության հնարավոր չէ մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, հնարավոր չէ ունենալ քայլերի հաջորդականություն եւ ժողովրդին ներկայացնել հեռանկարը։
2. Ակնհայտ խնդիր է մենեջմենթը։ Այս կառավարությունը չունի հակաճգնաժամային կառավարման ունակություն։ Աշխարհում ոչ մի համաճարակ հնարավոր չէ հաղթահարել 24 ժամ խոսելով։ Մեր պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ օրերի ընթացքում լուծելու հիվանդանոցային անհրաժեշտ քանակի մահճակալների թիվը, թեստավորումների խնդիրը, եւ ոչ ոք չի մնա առանց բուժօգնության, իրավիճակը կդառնա կառավարելի։
3. Հայաստանն ունի միջազգային օգնության կարիք, բայց Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից եւ առողջությունից։ Մեզ պետք է գրագետ ձեւակերպել միջազգային օգնության ծավալները, որակը եւ բոլոր հնարավոր խողովակներով ստանալ այն։ Ստացվող հատուկենտ փոքրածավալ աջակցությունը Հայաստան է հասնում միայն տարբեր անձնական կապերի եւ հենց աջակցող երկրների նախաձեռնությամբ եւ ո՛չ մեր պետության դիմումների արդյունքում։
4. Ժողովրդի հետ իշխանությունների կոնտակտը շատ դժվար է ստացվում, քանի որ մարդիկ արդեն չեն հասկանում՝ ո՛ր խոսքն է պետք լուրջ ընդունել եւ որը՝ ոչ։ Իշխանությունն ամեն օր փոխում է իր խոսքի ինտոնացիաները, մարդկանց շերտավորում է, թիրախավորում՝ ըստ քաղաքական նախընտրությունների, ստեղծում է լարվածություն՝ հասարակական տարբեր խմբերի միջեւ։ Երկրի համար այս դժվար շրջանում առաջին պլան են բերվում վիճելի քրեական գործեր, որոնք առաջացնում են հանրային մեծ ռեզոնանս եւ լարվածություն, իրար դեմ են հանում մարդկանց՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Նման պայմաններում՝ պառակտված հասարակությամբ, շատ դժվար է պայքարել միասնական ճակատով։ Միաժամանակ, իշխանությունն իր բոլոր քարոզչական ռեսուրսները կենտրոնացնում է՝ հանրությանը համոզելու համար, թե ինչ-որ այլ, մութ ուժեր են շահագրգռված հանրությանը պառակտելու հարցում։ Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը շատ լավ տեսնում է իրականությունը։ Իսկ այդ քարոզչական ռեսուրսներն այսօր խիստ անհրաժեշտ են հակաճգնաժամային, իրական պայքարի համար։
5. Ազգային ժողովն ու կառավարությունը շարունակում են համաճարակի եւ դրա տնտեսական հետեւանքների հետ ուղղակիորեն կապ չունեցող բոլոր օրենքների ու նորմատիվ ակտերի ընդունումը, քաղաքական հակառակորդների դեմ քաղաքական-քրեական հետապնդումները, որոնք ստիպում են մարդկանց փողոց դուրս գալ իրենց իրավունքները կամ քաղաքական հետապնդման ենթարկվողներին պաշտպանելու համար` ակամա ստեղծելով վիրուսի տարածման մեծ վտանգ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ