ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համավարակի կանխմանն ուղղված քայլերը՝ բրոունյան քաոսային շարժում 06/19/2020 21:28 | Կորոնավիրուս
Կորոնավիրուսի դեմ պայքարի հայկական պատմությունը ավելի քան երեք ամսվա պատմություն ունի: ՈՒշագրավն այն է, որ այդ ընթացքում ազգովի տարբեր շրջափուլեր անցանք, որոնք մեծ հաշվով ինքնանպատակ եղան, հաճախ՝ հոնքն ուղղելու տեղ՝ աչքը հանեցինք, հաճախ՝ մի ծայրահեղությունից թռանք մյուսը, բայց՝ անօգուտ: Թագավարակ կոչվող զարհուրելի բացիլը մի տեսակ ծանր ու մեծ մտել է Հայաստան և դուրս գալու մտադրություն չունի: Պարետատան ամենօրյա վիճակագրությունն այդ է փաստում, այդ է վկայում:
Մի կարճ էքսկուրս անելով եթե վերհիշենք մարտի կեսից համավարակի կանխարգելման շրջանակում հայտարարված արտակարգ դրությանը հաջորդող քայլերը, կհիշենք, որ առաջիններից մեկը վերաբերվում էր մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին, ապա դրան հաջորդեց բավական զավեշտալի մի օրենքի նախագիծ, որը խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց մարտի 30-ին, արտահերթ նիստ հրավիրելով: Խոսքն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերվում, որով առաջարկվում էր օրենքով թույլ տալ իշխանության մարմիններին հեռախոսազանգի տվյալների օգտագործմամբ իմանալ անձի տեղը, թե ո՞ւմ է նա զանգել՝ պարզելով հեռախոսահամարները, զանգի սկիզբը և ավարտը։ Սա, ըստ իշխանության, նպատակ ուներ հավաքագրել վարակված անձի և նրա շփումների շրջանակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն և այդ տեղորոշում կոչվող ակցիան, իբր, ավարտվելու էր արտակագ դրության ավարտմամբ։
Անցել է երեք ամիս՝ հարց տանք հիշյալ օրենքն այդքան կարևորող իշխանություններին՝ տեղորոշմամբ քանի՞ կորոնավարակակիր է հայտնաբերվել այս ընթացքում, քանի՞ հիվանդ է բուժվել, քանիսի՞ն է հնարավոր եղել մեկուսացնել: Ընդհանրապես, վարակակիրներին հայտնաբերելու համատեքստում ի՞նչ ՕԳԳ ունեցավ այս օրենքի ընդունումը: Ի վերջո, մարդու հեռախոսազանգի տվյալներին մատչելություն ունենալը ի՞նչ տվեց իշխանությանը:
Իրականում՝ պարզ է, որ այն ոչինչ չի տվել, քանզի պարզելու համար, թե վարակակրի հետ շփվածը վարակվել է, թե՝ ոչ, պիտի թեստավորել վերջինիս, մինչդեռ ոչ միայն այսօր, այլև ի սկզբանե մեզանում չի գործել որևէ կոնտակտավորի թեստավորման միջոցով հայտնաբերելու, ապա նաև՝ մեկուսացնելու մեթոդը: Էլ չենք խոսում ինքնամեկուսացման մեջ գտնվողներին որոշակի դրամական փոխհատուցման տրամադրման մասին, որը համավարակի կանխմանն ուղղված՝ ԱՀԿ աջակցության շրջանակում է:
Մինչդեռ, այլ երկրների դրական փորձը վկայում է, որ հենց թեստավորմամբ վարակակրին հայտնաբերելու, նրան մեկուսացնելու, նաև՝ ինքնամեկուսացման միջոցն է այս համավարակի կանխման ամենաարդյունավետ եղանակը: Ի դեպ, ըստ ԱՀԿ ցուցումների՝ կորոնավիրուսի կանխման հիմնական միջոցը հենց մեկուսացումն ու ինքնամեկուսացումն է, որի շնորհիվ մարդկանց շփումներն էլ նվազում են, սոցիալական հեռավորությունն էլ պահպանվում է:
ՀՀ իշխանությունների՝ համավարակի կանխմանն ուղղված քայլերն ուղղակի բրոունյան քաոսային շարժում է հիշեցնում, որի տրամաբանությունը տրամաբանության բացակայությունն է:
Ասացեք, խնդրեմ, ո՞նց կարող է մի երկրում արգելվել մոլերի գործունեությունը, երբ գործում են հսկա սուպերմարկետները, սրճարաններն ու ռեստորանները: Ո՞նց կարող են վերջիններս գործել, սակայն տոտալ փակ լինեն թանգարաններն ու համերգասրահները, թատրոններն ու այլ մշակութային օջախներ: Մի տեսակ տպավորությունն այն է, թե ՀՀ իշխանությունն այս ողջ ընթացքում ոչ թե՝ կորոնավիրուսը կանխելու դեմ է պայքարել, այլ կոնկրետ ոլորտների, անձանց…
Էլ չենք խոսում քաղաքացուն ուղղված՝ սոցիալական հեռավորություն պահելու խիստ հրահանգի և տրանսպորտային ցանցի՝ ավտոբուսներ, երթուղայիններ գործարկման մասին, ուր ուղղակի անհնար է սոցհեռավորության կիրառումը: Եվ կամ՝ հավաքները, մեկ տասնյակից պակաս մարդկանց կուտակումներն արգելված են, մինչդեռ՝ ոստիկանական ուժերի կիպ-կպած շղթան նորմալ է դիտարկվում, էլ չասած՝ դիմակ չունեցող մարդկանց վրա ոստիկանների՝ խմբակային հարձակման, քաղաքացու նկատմամբ սոցիալական հեռավորություն չպահելու, ավելին, բռնի ուժ գործադրելու և բերման ենթարկելու փաստերի մասին:
Ի դեպ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը նույնպես մեր իշխանություններն իրականացնում են սևերի և սպիտակների բաժանման համատեքստում:
Ինչ վերաբերվում է այս շրջանակում իրականացվող միջոցառումներին՝ վարչապետի կողմից շրջայցեր սննդի օբյեկտներ կամ հիվանդանոցներ, դիմակների բաժանում և այլն, բոլորը ցուցադրանք են պարունակում և ալիբի ապահովելու նպատակ ունեն՝ սկսած աշխարհահռչակ երաժշտի և Փաշինյանի՝ առ ժողովուրդն ուղղված մեղադրանքը, թե՝ օրենք չհարգող, կարգուկանոնը խախտող ժողովուրդ ունենք, ավարտած՝ վարչապետի՝ դիմակ բաժանելն ու դիմակ կրելու համար ժողովրդի ներկայացուցիչներին ուղղված հատ-հատ շնորհակալությունները: Շնորհակալություն, որ դիմակ եք կրում:
Մենք տապալել ենք համավարակի դեմ պայքարը նախևառաջ մեր իշխանությունների թեթևամտության և առկա միջոցներն ու հնարավորություններն արդյունավետ ու ժամանակին չօգտագործելու պատճառով:
Որպես արդյունք՝ իշխանության մեղավորության կանխավարկածն ակնհայտ է:
Հեղինակ՝ Աննա Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ