ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հադրութի շրջանում իրականացվում են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ. Այս պահին 24 դեպք կա 06/19/2020 17:41 | Կորոնավիրուս
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հադրութի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման, իսկ հայտնաբերված օջախներում՝ հակահամաճարակային վերահսկողական միջոցառումները։
Հունիսի 19-ի դրությամբ շրջանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի 24 դեպք։ Գրանցված բոլոր դեպքերը միևնույն օջախից են։
- Շրջանում գրանցված դեպքերը հաշվի առնելով և հետագա տարածումը կանխելու նպատակով՝ COVID-19 հաստատված համայնքներում ԱՀ Պարետի որոշմամբ մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱՀ ԱԻՊԾ Հադրութի ՇԱԻ բաժնի և «Դիզակշին» ՓԲԸ կողմից այդ համայնքներում կատարվել է ախտահանում: Ախտահանման աշխատանքներ են կատարվում նաև հաստատված օջախներում՝ Համաճարակաբանության և հիգիենայի Հադրութի շրջբաժնի աշխատողների կողմից։ Վարակի դեպքեր հաստատված համայնքների բնակիչներին տրամադրել ենք դիմակներ և ալկոգել,- շրջանում իրականացվող միջոցառումներին անդրադարձավ շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։
Շրջվարչակազմի ղեկավարը նշեց նաև, որ անընդհատ կապի մեջ է բոլոր համայնքների ղեկավարների հետ, պարբերաբար կազմակերպում է շրջայցեր, անց է կացնում աշխատանքային հանդիպումներ։
Հունիսի 18-ին աշխատանքային հանդիպում է կազմակերպվել Տողի ենթաշրջանում՝ նշված ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Հանդիպմանը քննարկվել են նոր կորոնավիրուսի կանխարգելման, բերքահավաքի և հակահրդեհային անվտանգության միջոցառումների ընթացքը, ինչպես նաև խմելու ջրի հետ կապված հարցեր։
Մեզ հետ զրույցում Կ․ Պետրոսյանը նշեց, որ իր անմիջական հսկողության տակ են շրջանում կազմակերպվող բոլոր միջոցառումները․
- Հատկապես խիստ վերահսկողություն է տարվում շրջանում անցկացվող սգո արարողությունների մասով։ Ինչպես գիտենք, Հադրութի շրջանում վարակի առաջին դեպքերը գրանցվել են հենց սգո արարողությունից հետո։ Այդիսկ պատճառով՝ առավել խստացրել ենք վերահսկողությունը՝ նոր բռնկումներից խուսափելու նպատակով։
Շրջանում ընդհանուր առմամբ պահպանվում են հակահամաճարակային անվտանգության կանոնները, Պարետի որոշումից հետո փակ տարածքներում բնակիչներին հանդիպում ենք բացառապես դիմակներով, որոշներին՝ ռետինե ձեռնոցներով։ Հիմնարկ-ձեռնարկություններում կատարվում է աշխատակիցների 2-անգամյա պարտադիր ջերմաչափում, տվյալները գրանցվում են հատուկ մատյաններում։ Առևտրի կետերում պահպանվում են սահմանված կանոնները, բնակչությունն սկսել է ըմբռնումով մոտենալ կազմակերպվող միջոցառումներին։
Եվս մեկ անգամ հորդորում ենք շրջանի բնակիչներին՝ հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ