ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արսեն Նիկողոսյանին հրավիրել են ԲԴԽ. Բեքմեզյան 06/19/2020 14:39 | ԼՐԱՀՈՍ
Ցանկացած վիրավորական արտահայտություն դատավորի նկատմամբ՝ անթույլատրելի է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սոցցանցում իրականացվող հակաքարոզչական արշավին։
Բեքմեզյանը տեղեկացրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ և այսօր դատավոր Արսեն Նիկողոսյանին ԲԴԽ են հրավիրել՝ քննարկելու ստեղված իրավիճակը։ Բեքմեզյանի խոսքով՝ ԲԴԽ-ն անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի։
«Մենք կհանդիպենք պարոն Նիկողոսյանի հետ, կքննարկենք և, եթե անհրաժեշտություն լինի, եթե գտնենք, որ կա կարիք, դատավորը համաձայնի որոշակի գործողությունների, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց Բեքմեզյանը՝ չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը, սակայն ընդգծեց, որ հեռախոսազրույց է ունեցել այդ մտահոգիչ հարցի շուրջ և ԲԴԽ անդամները ևս տեղեկացված են կատարվածի մասին, դատավորի հետ հանդիպումից հետո կլինի գործողությունների որոշակի պլան։
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հրապարակումներին, Բեքմեզյանն ասաց, որ այդ հարցը ևս կքննարկվի պարոն Նիկողոսյանի հետ։
«Ես գիտեմ, որ պարոն Սաֆարյանը երկու հայտարարություն է արել, որոնցից մեկով նկարի հրապարակման տեքստն է, իսկ երկրորդ հայտարարությամբ, կարծես թե նա իր սխալն ընդունեց և մեկ այլ հայտարարություն արեց, որով ներողություն էր խնդրում նկարը հրապարակելու համար։ Եթե ես չեմ սխալվում ։ Տեսել եմ այդ հայտարարությունը և այդպիսի տպավորություն եմ ստացել, բայց ամեն դեպքում այդ հարցը կքննարկենք պարոն Նիկողոսյանի հետ»,- նշեց Բեքմեզյանը։
Դիտարկմանը, որ ոչ իշխանահաճո որոշումներից հետո թիրախավորվում են դատավորները և դատարանները, Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ պետք է օբյեկտիվ նայել այս հարցին։
«Ցավոք սրտի մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ դատավորի ցանկացած որոշման դեպքում, հակառակ կողմի կողմնակիցներից սկսվում է նմանատիպ վերաբերմունք, նմանատիպ արտահայտություններ, գործողություններ, որի օրինակը բազմիցս ունեցել են։ Դա անթույլատրելի է բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե դատավորն ինչ որոշում է կայացրել»,- ասաց Բեքմեզյանը։
Ըստ Բեքմեզյանի՝ պետք է քայլեր ձեռնարկել նման իրավիճակները բացառելու համար։
«Շատ դժվար է, իհարկե, բայց պետք է կարողանանք հասունանալ այնքան, որ հասկանանք, որ դատավորներին հայհոյելը, նրանց անձնական կյանքի մեջ մտնելը, նրանց վերաբերյալ կարծիքներ գտնելը և հրապարակելը որևէ կերպ չեն կարող ազդել կամ նպաստել արդարադատության իրականացմանը»,- նշեց Բեքմեզյանը։
Հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունները չեն ազդում դատական իշխանության, դատարանների հեղինակության վրա, Բեքմեզյանը պատասխանեց. «Իհարկե ազդում են, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դրանք անթույլատրելի են»։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները, իսկ Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը՝ մասնակի։ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դատարանի որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ ՀՀ դրամի չափով գրավի դիմաց՝ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։
Դատական ակտի հրապարակումից հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սկսվել են որոշակի ճնշումներ։ Սոցիալական ցանցերում օգտատերերից շատերը վիրավորական արտահայտություններ են արել նրա հասցեին։
Բացի այդ՝ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարը, որտեղ երևում է նաև Ռուբեն Մելիքյանի մանկահասակ որդին։ Սաֆարյանը նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ժամանակ պետք է հասկանա, թե ինչ էր անում Ռուբեն Մելիքյանը արդարադատության փոխնախարարի ու Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում Հրայր Թովմասյանի ու Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, երբ ամեն մի պատահականության դատավոր էին "կրթում" ու դարձնում։ Մինչդեռ՝ Ռուբեն Մելիքյանը, խոսելով դատավոր Արսեն Նիկողոսյանի մասին, ընդգծել է, որ Արսեն Նիկողոսյանը եղել է լավագույն ուսանողներից մեկը։
Հատկանշական է, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը այն գիտնական իրավաբաններից, որը մեծ հարգանք ու վարկանիշ ունի փաստաբանների շրջանում, մասնագիտական համայնքում, իսկ նրա նախագահությամբ դատական նիստերը կարելի է համարել օրինակելի։ Նրա վարկանիշը հունիսի 18-ի դրությամբ 56 միավոր է։
Նշենք, որ նախկինում ևս հայտնի քրեական գործերով կայացված դատական ակտերի համար թիրախավորվել են բարձր վարկանիշ ունեցող դատավորներ։ Ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելուց հետո. կայացված դատական ակտով արձանագրվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Այժմ ԲԴԽ-ն քննարկում է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ճնշումներ են գործադրվել նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որը 2019 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Այս որոշումներից հետո Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեցին դատավարական գործողություններ ու մեղադրանք առաջադրվեց
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, սակայն հունիսի 5-ին դատարանը գործի վարույթը կարճել է՝ հանցագործություն դեպքի բացակայության հիմքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից