Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ մեկնաբանությունները սուբյեկտիվ են և ծառայեցվում են դատավարական կամ այլ միակողմանի շահերի 06/19/2020   16:58  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ Ավելին, դրանից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան․ պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն: Ինչևէ, քրեական օրենսդրության մեջ առկա դրույթների մեծամասնությունը անուղղակիորեն հղում է կատարում սահմանադրությանը՝ մեջբերելով սահմանադրական սկզբունքները՝ ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ վերաբերում կոնկրետ սահմանադրական ինստիտուտների, ինչպիսին խորհրդարանն է:

Կարևոր է շեշտել Հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: Շատ, անդամ պետություններ վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու արարքին որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար և անիրավաչափորեն փոփոխելու մտադրություն կամ փաստացի փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում:

Հանձնաժողովը նշում է նաև, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք են դավաճանությունը, ապստամբությունը կամ խռովությունը սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր՝ զուգակցված նշված բռոնությունը կամ հարկադիր գործողություններն ընդդեմ սահմանադրական կարգի կամ վերաբերելի այլ պաշտպանվող շահի դեմ ուղղորդելու դիտավորության (կամ փաստացի փորձի) հետ: Այն դրույթները, որոնք չեն պահանջում բռնություն կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման դիտավորություն, սովորաբար նախատեսում են ավելի հատուկ արարքներ (օրինակ, հակասահմանադրական կուսակցության կամ միավորման գրությունների և խորհրդանիշերի տարածում և օգտագործում ), որոնք ևս, էստ էության, համարվում են հակասահմանադրական:

Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հարգելով քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքի սկզբունքը և օրենքներում հանցավոր արարքների բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանումների առկայության պահանջը,  սահմանադրական կարգը և սահմանադրական կարգը տապալելու հասկացությունների վերաբերյալ անճշտությունների քննադատությունը կարող է մեղմացվել, քանի որ  կարծես թե  անդամ պետությունների միջև «համաձայնություն» կա այս հասկացությունները թողնել անորոշ կամ չսահմանված:

Վերոգրյալը թույլ է տալիս հանգել հետևության, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձևակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ և ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձևակերպումներից։ Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող «սահմանադրական կարգ» կամ «սահմանադրական կարգը տապալել» հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն և դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում, ինչպես քրեաիրավական՝ ճնշող մեծամասության նորմերի դեպքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ Հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։ Հանձնաժողովն այդ և ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը: Եվ այնպիսի տարբերություններն, ինչպիսիք արտահայտված են հանցակազմում օգտագործվող եզրույթներում, չեն դիտվել որպես դրանք անորոշ դարձնող։ Ավելին, Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որևէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության մասին քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։

Կարևոր է փաստել, որ «սահմանադրական կարգ» հասկացության՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մեկնաբանությունը սահմանված է եղել և սահմանված է սահմանադրական իրավունքի գիտական, ուսումնական և ուսումնաօժանդակ գրականության մեջ, ինչը կարևոր նշանակություն ուներ, նաև մասնագիկատական խորհրդատվությամբ, արարքը կատարելիս թույլատրելի վարքագծի սահմանները գիտակցելու և այն դրան համապատասխան կառուցելու համար։ «Սահմանադրական կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավունքում, որում շեշտադրված են սահմանադրաիրավական այն արժեքները, որոնք միջազգային փորձի ուսումնասիրությամբ թվարկված են նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, ընտրություններ և այլն։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությոնների հանցակազմերի որոշակիության ապահովման համար, ըստ միջազգային փորձի, կարևոր նշանակություն ունեցող՝ բռնության հատկանիշը ևս Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին և այն հետևանքները՝ սահմանադրական կարգի տապալման բովանդակությունը կազմող սահմանադրաիրավական արժեքների վնասումը, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:12 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի քրեական գործն անհապաղ ենթակա է կարճման, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի 300.1 հոդվածը. պաշտպան
12:44 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նմանը չունի միջազգային փորձում». Վենետիկի հանձնաժողովը՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին
12:26 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դատարանն արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գտնվել ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է». Քոչարյանի պաշտպան
11:08 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը ներկայացրել է խորհրդատվական կարծիքը՝ 300.1-ին հոդվածի սահմանադրականության վերաբերյալ
09:34 19/06/2020  |  ՄամուլԴատական համակարգում սարսափած են. ինչ հետեւանք կունենա Քոչարյանի մասով որոշումը. «Ժողովուրդ»
22:39 18/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը
21:44 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված. Լևոն Քոչարյան
17:35 18/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից կազատվի. դատարանը բավարարեց փաստաբանի բողոքը
20:23 17/06/2020  |  ՄեկնաբանությունՋիանի Բուքիքիոն նշել է, որ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. Ռուստամ Բադասյան
14:56 17/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՈրևէ մեկը կարո՞ղ է Ձեր խոսքը դրժել, չենթարկվել. Դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին

Արխիվ

[]