Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

ՍԴ-ն պետք է վերսկսի երկրորդ նախագահի գործով կասեցված վարույթը. Օրբելյան 06/19/2020   22:20  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՍԴ-ն պետք է վերսկսի Ռոբերտ Քոչարյանի գործով կասեցրած վարույթը՝ նկատի ունենալով, որ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներն արդեն ստացվել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործով ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշեց կասեցնել վարույթը ու դիմել ՍԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ խնդրահարույց հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Մայիսի 29-ին հրապարակվեց ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովի։

Օրբելյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո ՍԴ-ն պետք է վերսկսի վարույթը և շարունակի գործի քննությունն այնտեղից, որտեղից կասեցվել էր։

Նկատենք, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածում օգտագործվող հասկացությունները ունեն որոշակիության խնդիր, ձևակերպումներն ընդհանուր են, որոնք տեղի են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության։ Ավելին՝ արձանագրել են, որ Եվրոպային խորհրդի անդամ երկրներում չկա նման նախադեպ։

«Հաշվի առնելով իրավական անորոշությունը և համաչափության սկզբունքը, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված քրեական նորմը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը»։

Օրբելյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի ձևակերպումը հասկանալի չէ և նույնիսկ գտել է, որ խնդիրը գուցե թարգմանության մեջ է, սակայն փաստաբանը վստահեցրեց, որ խնդիրն ամենևին թարգմանության մեջ չէ, թարգմանությունը հստակ և ճիշտ է, այլ՝ ներկայացված դիտարկումը ևս մեկ անգամ հաստատում է պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, որ հոդվածի ձևակերպումներում հակասություն կա և չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Նշենք, որ խոսքը գնում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածում ներառված հետևայլ ձևակերպման մասին, թե Սահմանադրական կարգի տապալումն իրենից ենթադրում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ վիճահարույց է դարձել «նորմը փաստացի վերացնելը» եզրույթը։

Օրբելյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի համաձայն՝ եթե շատ երկրներում ձևակերպումներն ընդհանրական են, ինչպես՝ սահմանադրական կարգ, ապա այն իր մեջ պարունակում է հավելյալ էլեմենտներ, մասնավորապես՝ բռնությունը, ապօրինությունը կամ նմանատիպ այլ եզրույթների առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում նախկինում նշվում էր բռնության էլեմենտը՝ սահմանադրական կարգի տապալում բռնությամբ եզրույթով, որը, սակայն 2009թ փոփոխություններից հետո հեռացվել է։ Օրբելյանը նշեց, որ բռնության տարրն առկա է նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածում է, մինչդեռ ՝ 300.1-րդ հոդվածում բռնության տարրը բացակայում է, հոդվածն ընդհանրապես, փաստաբանի պնդմամբ, իրավաչափ չէ։

Օրբելյանն ուշադրություն հրավիրեց Վենետիկի հանձնաժողովի արձանագրած մեկ այլ հանգամանքի վրա՝ անդամ երկրներում սահմանադրական կարգի տապալում որպես այդպիսին գրեթե չկա, բայց կա պետական դավաճանություն, իշխանության յուրացում, որը ՀՀ քրեական օրենսգրքում առկա է։
«Համադրելու արդյունքում տեսնում ենք, որ,եթե 300.1-րդ հոդվածը հեռացնենք մեր ՀՀ ՔՕ-ից, ապա քիչ թե շատ կհամապատասնենք Եվրոպական ստանդարտներին»,- ասաց Օրբելյանը։

Ըստ նրա՝ եթե խոսքը գնում է ընդհանրական կոնցեպտների սահմանադրականության մասին, ինչպիսին՝ սահմանադրական կարգի տապալումն է, ապա դրանք պետք է կանխատեսելի լինեն։ Այսինքն՝ ընդհանրական հոդվածները չնեղացնելու դեպքում կամ լայն մեկնաբանելու դեպքում, այն կհանգեցնի մարդու իրավունքների խախտման, մինչդեռ՝ առավելություն պետք է տրվի մեղադրյալի իրավունքներին։

ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքները հաշվի առնելով ՍԴ-ն հոդվածն հակասահմանադրակա՞ն պետք է ճանաչի ՝ մեր հարցին ի պատասխան Օրբելյանը նշեց, որ դժվար է կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի։

Սակայն ակնհայտ է, որ եթե դիմել է հեղինակավոր այդ կառույցներին՝ մասնագիտական եզրակացության համար, դրանք պետք է ուսումնասիրեն ու հաշվի առնեն նաեւ որոշում կայացնելիս։

Փաստաբանն արձանագրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (Սահմանադրական կարգի տապալման) հակասահմանադրական ճանաչվելու դեպքում գործն այդ մասով պետք է կարճվի, իսկ ՀՀ ՔՕ 311-րդ(կաշառքի) հոդվածով մեղադրանքի մասով գործի քննությունը պետք է շարունակվի, եթե դատարանն այլ հիմքեր չգտնի։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:58 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ մեկնաբանությունները սուբյեկտիվ են և ծառայեցվում են դատավարական կամ այլ միակողմանի շահերի
13:12 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի քրեական գործն անհապաղ ենթակա է կարճման, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի 300.1 հոդվածը. պաշտպան
12:44 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նմանը չունի միջազգային փորձում». Վենետիկի հանձնաժողովը՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին
12:26 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դատարանն արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գտնվել ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է». Քոչարյանի պաշտպան
09:34 19/06/2020  |  ՄամուլԴատական համակարգում սարսափած են. ինչ հետեւանք կունենա Քոչարյանի մասով որոշումը. «Ժողովուրդ»
22:39 18/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը
21:44 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված. Լևոն Քոչարյան
17:35 18/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից կազատվի. դատարանը բավարարեց փաստաբանի բողոքը
14:56 17/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՈրևէ մեկը կարո՞ղ է Ձեր խոսքը դրժել, չենթարկվել. Դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին
14:44 15/06/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի գործով նիստը չհետաձգվեց. Դատարանը մերժեց տուժողի փաստաբանին

Արխիվ

[]