ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները շարունակում են տեղեկատվական լկտի գրոհները. Արման Աբովյան 06/18/2020 13:49 | ԼՐԱՀՈՍ
«Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ քննարկումներ, քաղաքական գործընթաց է գնում, դեռ չեմ կարող մանրամասնել»,- խորհդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններին։
Լրագրողի այն դիտարկմանը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կմիանան կորոնավիրուսի տարածման դեմ արվող քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, եթե նախագահ լինի ԼՀԿ-ական պատգամավոր, Ա. Աբովյանն արձագանքեց, որ պայմաններով ու նախապայմաններով չենք խոսում։
«Մենք հարգանքով ենք վերաբերում պարոն Մարուքյանի կարծիքին, բայց որևէ մանրամասն այս պահին չեմ կարող մեկնաբանել, քաղաքական գործընթաց է սկսվել, շատ ակտիվ, նորմալ, բարեկամական մթնոլորտում աշխատում ենք։ Ընթացքը չպետք է լարել»,- նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը՝ համացանցում տեսանյութ է տարածվում, որ մի շարք մարդիկ իրենց ԲՀԿ-ի անդամատոմսերը գետնին են գցում, դա նո՞ր է, թե՞՝ հին կադրեր են, Ա. Աբովյանը պատասխանեց՝ իշխանությունները շարունակում են տեղեկատվական լկտի գրոհները։
«Ըստ երևույթին, սա այն կոշտ վարկաբեկման տրամաբանության մեջ է մտնում, որ իշխանություններն իրականացնում են մեր նկատմամբ։
Նրանք տարբերակ չունեն, պիտի մի ձևով քողարկեն քաղաքական հետապնդումները։ Ես տեղեկություններ չունեմ, որ որևէ մեկը այս օրերին հրաժարվել է ԲՀԿ անդամակցությունից։ Բայց այս օրերի ընթացքում, եթե չեմ սխալվում 4000-ից ավելի մարդ դիմել է, որ ընդգրկվի ԲՀԿ-ում։ Մարդիկ զանգում են, գրում են, գալիս են, փորձում են աջակցել։ Քանի որ այսօր ԲՀԿ շուրջ կատարվողը գլոբալ, պետական խնդիր է։
Այն ճանապարհը, որ այսօր ընտրել են իշխանությունները, տանում է դեպի կոլապս։ Եթե մենք նախկինում ունեինք տնտեսական և սոցիալական կոլապս, ապա հիմա ունենք ակնհայտ քաղաքական ճգնաժամ։ Միակ մեղավորը իշխանություններն են։ Բայց վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթելու է»,- վստահեցրեց Ա. Աբովյանը։
Պատգամավորի խոսքով, տեղի ունեցած գործընթացները բավականին ծանր հետևանքներ են առաջացրել ՀՀ թե՛ իմիջի համար, թե՛ քաղաքական զարգացումների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ