Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Նարինե Խաչատուրյանի համակարգման տակ գտնվող մշակույթի ոլորտում ողբալի վիճակ է». Արմեն Աբրոյան 06/18/2020   17:00  |  Հարցազրույց

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում: Հրամանը մինչ օրս չեմ տեսել, ինձ պատշաճ չի ծանուցվել այդ մասին, այն կատարվել է օրենքի խախտումով»,- ֆեյսբուքյան տիրույթում արված այս հայտարարության հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն է։

«Փաստինֆո» լրատվական գործակալությունը կապ է հաստատել Մշակույթի նախարարության երկարամյա առաջատար մասնագետի հետ, լսել օրենքի խախտումով աշխատանքից ազատման հրամանի մանրամասները.

- Պարոն Աբրոյան, ինչպե՞ս է հնարավոր որևէ մեկին աշխատանքից ազատեն՝ առանց ազատման հրամանը նրան պատշաճ ներկայացնելու։

- Ես տեղյակ էի, որ վերակազմակերպման արդյունքում ինձ նոր պաշտոն են առաջարկելու, և միայն դրանից հետո ես՝ կամ պետք է տայի իմ համաձայնությունը, կամ մերժեի այն։ Նոր պաշտոնի՝ ավագ մասնագետի առաջարկը (ի դեպ ավելի ցածր պաշտոնի), որ արվել էր ինձ առաջին անգամ, չէր տեղադրվել կայքում։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք քաղծառայության տրամաբանությանը՝ սա մասնագետի և երկար տարիների փորձ ունեցող վարչարարին, բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր առաջարկ է, ընդ որում, առանց որևէ հիմնավորման։ Ինչևէ, տվել եք, տվեք, բայց՝ ո՛չ համապատասխան վարչության կայքում, ո՛չ տվյալ բաժնի կանոնադրություններում, որտեղ ես ենթադրաբար պետք է աշխատեի, որևէ հայտարարություն չկա։ Ստացվում է, որ ինչ – որ պաշտոնի անվանում են ասում և հարց են տալիս՝ ուզո՞ւմ եք այս պաշտոնում աշխատել, թե՞ ոչ։ Ես բարձրաձայնում եմ, որ այս ամենը նորմալ չէ, խնդրում եմ տրամադրել ինձ համապատասխան նյութերը, որպեսզի ես կարողանամ օրենքի սահմաններում որոշել և ասել՝ ուզո՞ւմ եմ աշխատեմ, թե՞ ոչ։ Ոչ պատշաճ տեղեկացնելով, ինձ տրամադրում են համապատասխան նյութեր, որից հետո, օրենքով սահմանված եռօրյա ժամկետում ես պետք է պատասխանեմ՝ ուզո՞ւմ եմ աշխատել, թե՞ ոչ և միայն իմ չպատասխանելու դեպքում նրանք կարող ինձ ազատել աշխատանքից։ Ստացվում է, որ առանց սպասելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին, նրանք տվել են հրամանն ու միանգամից փակել են պաշտոնական փաստաղթղի տեղաշարժի համակարգը։ Արդյունքում, ստացվել է այնպես, որ մինչև այս պահը ես չեմ տեսել իմ աշխատանքից ազատման հրամանի տեքստը՝ ո՛չ էլեկտրոնային փոսոտով, ո՛չ թղթային տարբերակով։ Սա ուղղակի անհասկանալի իրավիճակ է։

- Պարոն Աբրոյան, կարո՞ղ եք ինձ բացատրել, թե այս ամենն ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, ի՞նչ է սա նշանակում։

- Սա նշանակում է, որ նախարարությունում սուտ խոստումների կողքին դեռևս շարունակվում են մինչ այս՝ նախադեպը չունեցող ապօրինություններ։ Իրենց անհասկանալի ամբիցիաներով և ոչ կոմպետենտ վարքագծով, ոչ համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցողներին բերում և խիստ պատասխանատու պաշտոնների են նշանակում՝ միաժամանակ, ազատվելով կոմպետենտ, ճշգրիտ և օրենքով աշխատող մասնագետներից։

- Ո՞րն է այս ամբողջի նպատակը։

- Սա ցույց է տալիս, որ իրենք, իմ կարծիքով դիտավորյալ, փորձում են հավաքել այնպիսի թույլ համակարգ, որտեղ միայն կամակատարներ կլինեն։

- Եթե նրանց կամակատարների խումբ է պետք, կարելի է ենթադրել, որ պատրաստվում են այդ խմբին օգտագործել որևէ աշխատանքում կամ իրավիճակում։

- Ազատվելով ինձանից՝ որպես տվյալ բնագավառում ծառայություն մատուցած պատասխանատու անձից, պետք է նկատենք հետևյալը՝ ես չեմ տվել իմ թույլտվության համաձայնությունը, շարունակելու կոնկրետ աշխատանքներ, որոնք իմ որոշումների արդյունքում այս պահին կիսատ վիճակում են մնացել։ Ենթադրում եմ, որ ինձ և իմ նմաններին փոխարինելով կամակատարների խմբով, նրանք հնարավորություն կունենան շարունակելու որոշ աշխատանքներ, արդյունքում՝ անարգելք ավարտին կհասցնեն մեր քաղաքի աղավաղման իրենց ողջ ծրագիրը։

- Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, պարոն Աբրոյան, Ֆիրդուսի թաղամասի շուրջ վերջին օրերին բարձրացված աղմուկի՞, թե քանդման ենթակա այլ շինություններ ևս կան օրակարգում։

- Արամի 23-ի շինությունն, օրինակ, որ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունի և, որը չեն վերականգնում։ Փոխարենը զբաղված են բանակցությունների շնորհիվ ժամանակ ձգելով, մինչև կհասնեն հուշարձանի քանդմանը։ Հստակեցնենք, որ դրանք տարբեր տեսակի և ոչ օրինական բանակցություններ են։ Հետևաբար, կամակատարների խումբը նրանց պետք է օրենքի պահանջներն անտեսելով, հենց այսպիսի իրավիճակներում, անարգելք համաձայնություններ ստանալու համար։ Նույն իրավիճակն այս պահին Ֆիրդուսի թաղամասում է, որի առնչությամբ մենք մեր կարծիքը փաթեթով ներկայացրել ենք, բայց բացարձակ ոչ մի վստահություն չունեմ, որ գործը նորմալ հանգուցալուծում կստանա։ Կարծում եմ առաջիկայում կշարունակվեն նաև մյուս բոլոր անթույլատրելի գործառույթներն ու կառուցապատումները, որոնց ես մասնագիտական համաձայնության թույլտվություն չեմ տվել։ Առաջինն էլ կլինի հենց Ֆիրդուսի թաղամասը։ Այսինք, մեծ մտավախություն ունեմ, որ նախկինից կիսատ մնացած բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ՝ խմբակային շահերով պայմանավորված կքանդվեն կամ քաղաքական շահի՝ ներդրման անվան տակ կոչնչանան, իսպառ խաթարելով՝ մասնավորապես Երևան քաղաքի պատմական միջավայրը։

- Նախօրեին ձեր ֆեյսբուքյան տիրույթում փաստաթուղթ էիք հրապարակել, որում, հղում անելով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանին, բարձրաձայնել էիք, որ վերջինիս անգործության արդյունքում ստիպված եք եղել ինքներդ օրենքով պահանջվող գործառույթ իրականացնել։ Կմանրամասնե՞ք ինչի մասին էր խոսքը։

- Խաչատուրյանը շարունակում է բացահայտ սուտ հայտարարություններ տարածել, որի փաստական տվյալները ես հրապարակել եմ իմ հրավիրած վերջին մամուլի ասուլիսում։ Փոխնախարար Խաչատուրյանի ակնհայտ ստերից մեկն այն է, թե իբր Ֆիրդուսի թաղամասի հետ կապված շինությունները արժեք չունեն, այնինչ, ձայների մեծամասնության արձանագրությամբ, այդ կառույցների արժեքը խիստ հստակեցված է։ Պետական հաշվառման տակ վերցված Ֆիրդուսի թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 օբյեկտների ապօրինի քանդման աշխատանքների վերաբերյալ ես, արդեն իսկ, դիմել եմ ՀՀ ոստիկանությանը: Հաջորդ սուտը, որ Խաչատուրյանը հրապարակում է ավագանու արտահերթ նիստում, այն է, թե իբր գործակալությունն՝ իմ գլխավորությամբ պատշաճ չի կատարել իր աշխատանքն ու հանձնարարություն չի տվել համապատասխան ՊՈԱԿ-ին՝ արժևորման գործառույթը շարունակելու համար։ Նայեք, թե քանի տեսակի սուտ հայտարարությունների է ընդունակ այս տիկինը։ Ստացվում է, որ նա սկզբում հայտատարում էր, թե իբր շինություններն արժևորված չեն, բայց պարզվեց, որ դա այդպես չէ և նա ստիպված եղավ հերքել իր իսկ սուտը։ Հետևություններ չանելով դրանից, նա երկրորդ սուտն ավելացրեց դրան, թե իբր Աբրոյանը չի կատարել իր պարտականությունը և ես ստիպված եղա իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել համապատասխան պաշտոնական գրությունը։ Երրորդ սուտն այն է, թե իբր ինքն այդ ժամանակ չի պաշտոնավարել, բայց զվարճալին այն է, որ այդ գրությունը հենց ինքն է ստորագրել։

- Պարոն Աբրոյան, Խաչատուրյանի ինչի՞ն են պետք իրար հաջորդող այսօրինակ ստերը, որոնք ինքը հետո ստիպված է լինում հերքել։

- Պատճառը մի դեպքում նրա բացարձակ ոչ կոմպետենտությունն է, մյուս պարագայում՝ պաշտոնավարումը երկարաձգելու մարմաջը, թաքցնելու իր գիտելիքների բացարձակ չիմացությունը, ինչպես նաև, հեռացնելով իր հետ կապված գործառույթների պատասխանատվության շրջանակներն ու թաքցնելով այն քաղաքաշինական բնագավառի գործառույթների և քաղաքաշինության բնագավառի պատասխանատուների վրա, դուրս հանել պատմամշակութային ժառանգության խնդիրները։ Ենթադրենք, Երևանի պատմական կենտրոնում շինարարություն է կատարվում, որի լիազոր մարմինը մեր նախարարությունն է, չգիտես ինչու դրա պատասխանը պետք է տա Արթուր Մեսչյանը, քաղաքապետը, քաղաքաշինության կոմիտեն, Կառավարությունը, այսինքն՝ բոլորը, բացի իրենցից։ Իրականում այս կինն այնքան անտեղյակ է ոլորտի խնդիրներից, որ, եթե անգամ որևէ պարագայում ստիպված է լինում ինքը պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ, խորհուրդ է հարցնում նախարարի պակաս ոչ կոմպետենտ խորհրդական Արթուր Հովսեփյանից, և իրենց քննարկաման արդյունքում միայն որևէ բան է հայտարարում։ Այսինքն, այս կինն անգամ սեփական կարծիք կամ տեսակետ արտահայտելուց անգամ ինքնուրույն չէ, ինչի մասին է խոսքը։

- Այսպիսի պարագայում չեմ կարող հարց չտալ՝ իսկ ի՞նչ մթնոլորտ է տիրում ոչ կոմպետենտ փոխանախարարի ղեկավարությամբ գործող այդ կառույցում։

- Մշակույթի փոխնախարար Նարինե Խաչատուրյանի համակարգման տակ գտնվող մշակույթի ոլորտում ողբալի վիճակ է։ Մի օրինակ եմ ուզում բերել՝ մոտ մեկ տարի առաջ, իր իսկ դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց գործակալության պատասխանատու մի աշխատակից՝ վերականգնման բաժնի պետը, ում անգործության պատճառով պետությանը մոտ 70 մլն. դրամի վնաս հասցվեց։ Խնդիրը Ոսկեվազի եկեղեցու խախտումներով իրականացված վերականգնման մասին էր, որտեղ կոռուպցիոն սխեմա կար և այս ամենը՝ ոչ կոմպետենտ նոր աշխատակցի անգործության պատճառով։ Հիմա չզարմանաք, եթե ասեմ, որ այսօր Նարինե Խաչատուրյանը գնումներում որպես մասնագետ – փորձագետի պատասխանատու գործառույթը վստահել է նույն այդ մարդուն, ում անգործության շնորհիվ մենք ահռելի չափով ֆինանսական կորուստներ գրանցեցինք, և ով, իր իսկ դիմումի համաձայն դուրս եկավ աշխատանքից։ Այսինքն, Նարինե Խաչատուրյանի գլխավորած համակարգը հետ է վերադարձնում, մեղմ ասած, ոչ պատշաճ և ոչ բարեխիղճ աշխատակիցներին, միևնույն ժամանակ՝ ձերբազատվելով փորձառու կադրերից, ինչի մասին վերևում արդեն խոսեցինք։ Ուրեմն, եթե մի նախադասությամբ ամփոփոմ ձեր տված հարցի պատասխանը, ապա պետք է ասեմ՝ բնագավառի միտումնավոր քայքայում են իրականացնում։

- Ինչո՞ւ։

- Ենթադրելի է՝ ինչ – որ շահեր սպասարկելու նպատակով, ինձ համար դեռևս անհասկանալի, բայց, ակնհայտորեն, շատ վտանգավոր ուժերի շահեր։

- Ի՞նչ քայլեր եք նախատեսում անել անօրինական կերպով աշխատանքից ազատվելուց հետո։

- Անարդյունավետ եմ համարում այս պահին և այսպիսի իրավիճակում ասել, թե կգնամ դատարան։ Խնդիրը նրանում չէ, որ ես կարող եմ գնալ դատարան և ապացուցել, որ նրանք իմ նկատմամբ իրավունք են խախտել։ Մի բան հստակ է՝ ես շարունակելու եմ ձեռքս զարկերակին պահած մնալ և իր մեջ ապօրինություն պարունակող յուրաքանչյուր քայլին, անկասկած իրավական գնահատական եմ տալու։ Այլ կերպ ասած՝ ես մշտապես մնալու եմ բնագավառում և վերահսկելու եմ կատարվող աշխատանքների օրինականությունն ու թափանցիկությունը, ինչ կարգավիճակով էլ որ լինեմ։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:00 18/06/2020Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին
00:01 17/06/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը
14:47 31/05/2020  |  ԼՐԱՀՈՍԼանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
15:18 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից
15:13 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի է, որ չիպավորման ու 5G կայանների մասին տեղեկություններ են տարածում ուսուցիչները. ԿԳՄՍ նախարար
14:48 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար
09:31 29/05/2020  |  ՄամուլԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում. «Իրավունք»
17:31 28/05/2020  |  ՄեկնաբանությունՍիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
12:03 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
11:41 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանին լուրեր են հասել, որ առաջիկա չորս օրվա ընթացքում որոշ խմբեր Վերջին զանգ են նշելու

Արխիվ

[]