Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ոստիկանական մահակը սպառնում է լրագրողական գործունեությանը, որտեղ են լրագրողական կազմակերպությունները 06/17/2020   22:57  |  Վերլուծություններ

Լրագրողները լուսաբանման ենթակա միջոցառումներն ընտրելիս պետք է հաշվի առնեն ոչ թե հանրային շահը, այլ՝ բռնության ենթարկվելու վտանգը։ Այլ խոսքով՝ չպետք է գնան թեժ կետեր լուսաբանելու, եթե կա բռնության գործադրման վտանգ, թեեւ մինչ այս լրագրողներիս առաքելությունը համարում էինք ճիշտ հակառակը՝ ապահովել հասարակության տեղեկացվածությունն ամենաթեժ կետերից՝ հասարակությանը հուզող ամենատարբեր թեմաների վերաբերյալ։

«Լրատվամիջոցների ղեկավարները պետք է խուսափեն, առանց ակնհայտ անհրաժեշտության, իրենց լրագրողներին ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ վտանգավոր կուտակումներ կարող են լինել։ Եթե լրատվամիջոցների ղեկավարները կանխատեսում են, որ նմանատիպ իրավիճակների՝ կուտակումների և բռնության կիրառման հավանականություն կա, ապա նրանք պետք է խուսափեն իրենց լրագրողներին ուղարկելու կուտակումների վայրեր»,- «Փաստինֆո»-ին ասել էր Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Այլ խոսքով՝ երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ի մերձակա տարածքում բռնության ենթարկված լրագրողների դատապարտելի միջադեպի մեջ մեղավոր են ոչ միայն կամ ոչ այնքան բռնի ուժ կիրառած ոստիկանները, այլ նաև լրատվամիջոցների ղեկավարները, ովքեր լրագրողներին, արտակարգ դրության պայմաններում գործուղում են թեժ կետեր՝ դեպքի վայրից լուսաբանելու համար տեղի ունեցող իրադարձությունները։

Նկատենք, որ Երևանի մամուլի ակումբի ղեկավարը, գնահատելով երեկ տեղի ունեցած դեպքերը, նկատել էր. «Չեմ կարծում թե այդ գործողությունները հատուկ լրագրողների դեմ էին ուղղված»։

Նկատենք, որ տարիներ առաջ մեր հարգարժան գործընկերոջ գնահատականները նման երեւույթների նկատմամբ բոլորովին այլ էին։

Այսպես օրինակ՝ 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ բռնի ուժ էր կիրառվել նաև լրագրողների նկատմամբ Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն տարածեցին, որում կոշտ քննադատության ենթարկվեցին իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկանությանը և անձանց, չմոռանալով հիշեցնել, որ լրագրողների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:

«Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ որեւէ մեկի, այդ թվում ոստիկանության կողմից լրագրողների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:

Մենք դատապարտում ենք կիրառված բռնությունները եւ հայտարարում, որ հետամուտ ենք լինելու մեր պահանջների իրականացմանը, այն է՝ հայտնաբերել եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածին համապատասխան պատժել ինչպես ապրիլի 5-ին, այնպես էլ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողների դեմ բռնություններ իրականացրած անձանց եւ փոխհատուցել լրատվամիջոցների կրած վնասները»,- նշված է 2004 թվականի ապրիլի 13-ին տարածված հայտարարության մեջ:

Կամ Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015թ-ի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանական գործողությունների ժամանակ լրագրողների կողմից տուժելը գնահատվեց որպես «աննախադեպ դաժանություն ԶԼՄների ներկայացուցիչների նկատմամբ»՝ պահանջելով քննություն իրավապահ մարմիններից՝ արձանագրելով, որ Ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց` ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու հետեւանքով։ Ոստիկանական գործողությունները դատապարտող հայտարարություն հնչեց նաեւ 2016  թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանների կողմից կիրառված լայնածավալ գործողություններից հետո, երբ կրկին ոստիկանները փորձելով ցրել ի աջակցություն Սասնա ծռերի իրականացվող հավաքները, վնասվծաքներ էին պատճառել նաեւ լրագրողներին։

Լրագրողական կազմակերպությունները այդ տարիներին արդարացիորեն դատապարտում էին լրագրողների դեմ բռնության դեպքերը՝ փաստելով, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով խոչընդոտվել են լրատվամիջոցների գործունեությունը ու քննադատության թիրախն ուղղված էր իշխանություններին, որոնք պարտավոր էին, բայց չեն ապահովել լրագրողների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։ Նշված հայտարարություններից որեւէ մեկում չհանդիպեցինք ԶԼՄ-ների ղեկավարներին ուղղված հանդիմանություն կամ կոչ՝ չուղարկել լրագրողներին այնտեղ, որտեղ հնարավոր է բռնություն գործադրվի։ Չհանդիպեցինք, որովհետեւ լրագրողների հենց պարտավորությունն ու առաքելությունն է՝ լինել նման վայրերում։ Մինչդեռ այսօր այլ է հռետորաբանությունը։

Ցավոք, լրագրողների և լրագրողական համայնքի նկատմամաբ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բռնի ուժի կիրառման դեպքերը բազմաթիվ են եղել՝ թե նախկինում, թե Նոր Հայաստան կերտել ցանկացող իշխանությունների գործելաոճում, որոնց դրեւորումների նկատմամբ կարծում ենք վերաբերմունքը նույնպես պետք է լինի նույնքան մերժելի։ Դատապարտելով երեկ ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպը, միաժամանակ, հասցեական հարցադրում ենք հնչեցնում՝ ի՞նչ փոխվեց տարիներ շարունակ բռնության ենթարկված լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող լրագրողական կազմակերպությունների որդեգրած քաղաքականության մեջ՝ ինչի՞ց հետո կամ ինչպե՞ս լրագրողին բռնության ենթարկած ոստիկանի արարքում մեղավորության բաժին ստանձնեց նաև լրատվամիջոցի ղեկավարը, կամ՝ էլ որտե՞ղ և ինչպե՞ս իր մասնագիտական պարտականությունն իրականացնի լրագրողը, տաքուկ սենյակներո՞ւմ, թե գրասենյակներում։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:14 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍԼրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ հունիսի 16-ին լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ
23:27 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը. Մեդիա Պաշտպան
19:50 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎախի մթնոլորտ ստեղծելու գործուն և արդյունավետ տարբերակ է. Լարիսա Ալավերդյանը՝ Ռուբեն Մելիքյանի նկատմամբ կիրառված բռնության մասին
22:46 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ
00:21 13/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմակի չկրման համար քաղաքացիներին ասֆալտին փռելը ոչ իրավաչափ գործողություններ են. Կոչուբաև
20:52 12/06/2020  |  ԼՐԱՀՈՍԲաց նամակ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին. Միհրան Պողոսյանը՝ վարչապետի բռնաճնշումների նոր փուլ սկսելու վերաբերյալ
18:25 12/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունն ու ԱԱԾ-ն ոմանց նկատմամբ այնքան ուժ պետք է կիրառեն, որ ծպտունները դուրս չգա. Փաշինյան
00:01 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրհեստավարժ սպաների համբերության բաժակը լցվել էր. Միհրան Պողոսյանը՝ ուժային կառույցներում կադրային փոփոխությունների մասին
21:52 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանն իմ նախկին ուսանողն է եղել, բայց առանձնապես չեմ հիշում. Գևորգ Պետրոսյան
20:00 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնափոխությունների շքերթը շարունակական կլինի. Քաղտեխնոլոգ

Արխիվ

[]