ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացառվում է՝ ներգրավվենք որևէ գործառույթի մեջ, որը մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ. ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի ալիանսին միանալու մասին 06/17/2020 18:38 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանն այս տարի հունիսի 12-ին միացել է Պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է կրոնական ազատության միջազգային ալիանս։ Ի՞նչ առաքելություն ունի այս հարթակը և Հայաստանն ի՞նչ ակնկալիք ունենք այս հարթակից։ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այս հարցը տվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։
Նախարարն ասաց, որ կրոնական ազատությունների հարցը մշտապես մեղել է կարևոր, առանցքային հարց արտաքին քաղաքականության մեջ և այդ առումով աշխատում են բազմաթիվ գործընկերների հետ. «Այս հարթակը միավորում է մի որոշ երկրների, որոնք միասին աշխատում են այս թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր նախաձեռնությամբ, իր գերակայություններով։ Մենք ունենք մեր գերակայությունները կրոնական ազատությունների առումով։ Մենք մի ժողովուրդ ենք, որն ունի բավական մեծ փորձ՝ ապրելու և հարգելու կրոններ, միասին ապրելու տարբեր հասարակություններում, որտեղ ներկայացված են տարբեր կրոններ։ Մենք ունենք առավել զգայունություն նաև կրոնական փոքրամասնությունների հանդեպ։ Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս աշխատել մեզ համար մեր բարեկամ երկրների հետ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Անի Սամսոնյանը ողջունեց այն փաստը, որ ԱՄՆ-ի հետ խորացնում ենք մեր հարաբերությունները՝ գտնելով տարբեր հարթակներ, բայց պատգամավորը նշեց այն մտահոգությունները, որ այս հարթակը կարող է դառնալ հակաչինական հարթակ.«Մտավախություն կա, որ սա կարող է նաև ինչ-որ չափով վնաս հասցնել հայ-չինական հարաբերություններին, որը նույնպես շատ կարևոր է մեզ համար»,-ընդգծեց պատգամավորը։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, դաշինքի կառուցվածքը չի նախատեսում քվեարկության մեխանիզմ, յուաքանչյուր անդամ պետություն առաջնորդվում է իր ծրագրերով. «Կարծում եմ՝ Հայաստանն արդեն բավական օրինակներ ի հայտ է բերել կարևորագույն հիմնական սկզբունքներից մեկն ի ցույց դնելու արտաքին քաղաքականություն իրագործելիս։Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ՝ Հայաստանը երբեք դա չի անում որևէ այլ գործընկերոջ հաշվին։ Բացառվում է, որ ներգրավվենք որևէ գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին, մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ»,-ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ