ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունների օրոք ոստիկանությունը մեծ հաշվով չի փոխել իր գործելաոճը. թիրախ է դարձնում նաև լրագրողներին. Աշոտ Մելիքյան 06/17/2020 12:30 | ԼՐԱՀՈՍ
Առհասարակ ոստիկանության կողմից այդպիսի նախադեպեր բազմաթիվ են եղել: Այս իշխանությունների օրոք ոստիկանությունը մեծ հաշվով չի փոխել գործելաոճը և իր գործողությունների ընթացքում թիրախ է դարձնում նաև լրագրողներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ դատապարտելով լրագրողների հետ հունիսի 16-ին տեղի ունեցած միջադեպը:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ԱԱԾ շենքի դիմաց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցից հետո ոստիկանության գործողությունների արդյունքում տուժել են լրագողներ, օպերատորներ, տեղում աշխատող մի քանի լրագրող ստացել է վնասվածք, վնասվել են նաեւ ԶԼՄ-ների տեխնիկան և գույքը:
«Ցավոք ստացվեց այնպես, որ ոստիկանությունը չկարողացավ իր գործողությունները կատարել առանց լրագրողների վրա հարձակումների և ոստիկանական գործողություններից կրկին տուժեցին նաև լրագրողները: Սա հիշեցնում էր այն ժամանակները, երբ այդպիսի հարձակումները կարծես թե նորմալ էին դարձել և ոստիկանական օպերացիայի մաս էր կազմում նաև լրագրողների վրա հարձակումը: Մենք դատապարտում ենք ոստիկանության այդ գործողությունները և ասեմ, որ լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են պատրաստում այդ մասին»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելիքյանը:
Լրագրողական համայնքի դեմ բռնությունների նկատմամբ հասարակության արձագանքին անդրադառնալով՝ Աշոտ Մելիքյանը նշեց. «Չի կարող պատահել, որ լրագրողների դեմ բռնությունները որևէ արդարացում ունենան: Առողջ մտածող մարդիկ դատապարտում են այդ գործողությունները»:
Քաշքշուկի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները նախ հերքել էին լրագրողների հանդեպ ուժ կիրառելու փաստը։ Տուժող լրագողներն ու օպերատորները պնդում էին հակառակը, ավելին՝ համացանցում տարածված տեսանյութերում տեսանելի էին հրմշտոցներն ու լրագրողների՝ օգնության ձայները։ Ավելի ուշ արդեն ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել մտահոգության առիթ տված միջադեպը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն քննարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխմեելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունները ու համաձայնություն տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն, ԱԺ ելույթից հետո Գ.Ծառուկյանը գնացել էր ԱԱԾ, որտեղ մնացել է մինչեւ ուշ երեկո։
Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ