ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորման հիմքը ոչ միայն քննությանը խոչընդոտելու փորձն է, այլև՝ ռիսկը. Բաղդասարյան 06/17/2020 17:46 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքում կարևոր նշանակություն ունի բանակի ներգրավումը քաղաքական հարցերին, որն իրականացվել հատուկ քողարկման եղանակով։ Քողարկվել են տրամադրված տրանսպորտային միջոցների տարբերանշանները, ներգրավված անձանց տրամադրվել են առանձին հագուստներ, դրանց տարբերանշաններ են փոփոխվել, առանձին վարույթներ կան տարբեր փուլերում, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նրա անմիջական կամ ոչ անմիջական ենթակայության տակ գործող պաշտոնական անձանց կողմից քննության ընթացքը շեղելու, ապացույցներ կեղծելու վերաբերյալ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում գործի քննությանը չխոչընդոտելու վերաբերյալ պնդումներին՝ Բաղդասարյանն ասաց, որ կալանավորման հիմքը ոչ միայն քննությանը խոչընդոտելու փորձն է, այլև՝ ռիսկը։
Ըստ նրա՝ դատավարության փուլերում ռիսկերը փոփոխության են ենթարկվում, ընդ որում, դատախազի խոսքերով, ստանդարտ չէ, որ գործը դատաքննության ուղարկելուց հետո ռիսկը պետք է նվազի։
«Պարոն Ալումյանի մատուցումը, որը շեշտադրված է նրա վրա, որ այս պարագայում պետությունն իր պարտականությունը դնում է ամբաստանյալի վրա՝ պարտավոր լինելով ապահովել, որ թեկուզ ազատության մեջ գտնվող անձն ազդեցություն չունենա վկաների վրա, այդ պատճառաբանությունը, ինչպես հասկանում եմ, ենթադրում է, որ փաստորեն դատական քննության փուլում կալանավորում չպետք է լինի»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով.
«Ասել, որ, եթե այդ փուլում անազատության մեջ ես պահում, ուրեմն պարտականությունդ դնում ես իր վրա, որ ռեսուրսներ չծախսես, դա ինչ է ենթադրում, որ պետությունն այսօր գործով անցնող հարյուրավոր վկաներից յուրաքանչյուրի կողքը պետք է ոստիկան կանգնեցնի կամ յուրաքանչյուրի նկատմամբ միջոցառումներ իրականացնի, որ այդ ազդեցությունը չեզոքացնի, չգնալու համար մեկ անձի կալանավորմա՞ն»։
Դատախազը նաև անդրադարձավ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործին՝ նշելով, որ «Դատալեքս» համակարգից տեղեկացել է, որ կազմակերպված խումբ է ստեղծվել գործի քննությանը խոչընդոտելու համար։ Նշելով, որ նմեղության կանխավարկածի սկզբունքը չի խախտում՝ դատախազը նշեց, թե հիմնավոր կասկածի մակարդակում այդ հարցը քննարկման առարկա չի կարող չդառնալ։
Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք գործի նյութերում փաստ կա, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջականորեն մասնակցել է, օժանդակել է, թե դա կարող է լինել այդ անձանց ինքնագործունեությունը, ինչին ի պատասխան մեղադրող դատախազ Բաղդասարյանն ասաց, որ այդ գործով տվյալներ կան, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց հետ ժամանակահատվածում գտնվել են շփումների մեջ։
Բաղդասարյանը վստահ է, որ այդ փաստերին գնահատական կտրվի։
«Եթե այս պահին լիներ տեղեկություն, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջականորեն մասնակցել է, բնականաբար կունենար նաև այդ կարգավիճակը։ Բայց նրա անազատության մեջ գտնվելու պայմաններում այսպիսի հանգամանքը մեծացնում է ռիսկը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում դրան մասնակցելուն »,- ասաց Բաղդասարյանը։
Դատավոր Արսեն Նիկողոսյանն էլ հետաքրքրվեց. «Չե՞նք վտանգի անձնական պատասխանատվության հետ կապված խնդիրները, երբ մենք չենք ունենում որևէ կապող հանգամանք, բացի նրանից, որ, օրինակ երեխաները մասնակցել են՝ չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, ենթադրենք, որ արդեն քրեական գործը դատարանում է։ Եթե մենք չունենանք փաստ անձամբ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, շահագրգռվածությունը վկայող՝ կապի տեսանկյունից։ Երեխան կարող է մտածել, որ հոր համար լավ բան է անում, բայց արդյո՞ք հայրը համաձայն էր դրա հետ, արդյո՞ք գոնե գիտեր դրա մասին։ Այդ փաստերից որևէ մեկը կա՞ այսօր»։
Դատավորի հարցին ի պատասխան Բաղդասարյանն ասաց, որ խոսքը գնում է ռիսկի մասին և անձը կարող է այդ պահին առնչություն չունենալ, որովհետև գտնվում է անազատության մեջ, բայց պայմանականորեն իր ընտանիքի անդամն այդպիսի գործողությունների գտնմում, ապա անձի ազատության մեջ գտնվելու դեպքում ռիսկն ավելի մեծ է։ Պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ վերաքննությունն ընթանում է թույլատրելի սահմաններից դուրս։ Մասնավորապես՝ նշված հանգամանքը չի հետազոտվել Առաջին ատյանի դատարանում և դատական ակտում նշված է միայն այն, որ նման բան է ասել դատախազը։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները,որի դեմ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը։ Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Բացի այդ՝ նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ գտնելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը