ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիմակ չկրելու համար վարչական լծակների կիրառմամբ պատժելը մարդկանց մոտ հակազդեցություն է առաջացնում. Ռուբեն Հովհաննիսյան 06/17/2020 22:59 | Կորոնավիրուս
Նմանատիպ համաճարակի պայմաններում բնակչության հետ աշխատանքի յուրահատուկ և արդյունավետ մոտեցումներ պետք է որդեգրվեն, որպեսզի մարդիկ հասկանային պաշտպանիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը: «Փաստինֆոյ»-ի հետ զրույցում հակահամաճարակային գործընթացների մասին ասաց բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը: «Այս օրերին դիմակ չկրելու համար վարչական լծակների կիրառմամբ մարդկանց պատժելը բերում է նրան, որ մարդկանց մոտ հակազդեցություն է առաջանում և իրենք առաջին իսկ առիթի դեպքում հանում են դիմակները, հատկապես այն ժամանակ, երբ վարակման ռիսկը ամենաբարձրն է»։ Համաճարակաբանը օրինակ բերեց բակերն ու հարևանների հետ շփումը: «Վախի մթնոլորտը բերում է որոշակի հակազդեցության: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց հետ վախի և սպառնալիքի ձայնով են խոսում։ Դա բերում է բնական հակազդեցության: Այստեղ մարդկանց վարքագծի փոփոխությանը միտված ճիշտ ռազմավարություն որդեգրելը շատ սկբունքային հարց է, որի նկատմամբ անգրագետ մոտեցում է որդեգրել կառավարությունը»,- նշեց նա
Այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս պահին պետք է կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, համաճարակաբանը համաձայնեց:
«Կարծում եմ ՝ այո պետք է: Թերացումներ եղել են, որոնք կապված են միջոցառումների ժամանակին և տեղին կատարելու, իրավիճակի վերլուծության և ըստ դրա ավելի ճիշտ ռազմավարության մշակման, ծախսերի ճիշտ և տեղին վերաբաշխման և առողջապահական համակարգի արդյունավետ կառավարման հետ: Քննիչ հանձնաժողով ստեղծելը կօգնի կողքի հայացքով դիտարկել շատ հարցեր: Նաև պարզ է, որ ցանկացած գերատեսչություն կձգտի թաքցնել իր կատարած սխալները կամ թերացումները»։
Վերջին օրերին ինքնաբուխ հավաքները, որոնք վիրուսի տարածման մեծ ռիսկայնություն ունեն, ըստ Ռուբեն Հովհաննիսյանի երկրի մասշտաբով վիրուսի տարածման գործում մեծ դեր չեն ունենա. «Մեկ-երկու օրվա հավաքները ամբողջ հանրապետության մասշտաբով չեմ կարծում, որ շատ մեծ դեր կունենան: Բնականաբար, մարդկային կուտակումները դեր կունենան: Բայց այն, որ կնպաստի առաջիկա պիկի ավելացմանը դժվարանում եմ ասել»։
Ամենասկզբից կատարված ճիշտ գործողություններն ամենամեծ դերն ունեն: Երկրում վարակի տարածման առաջին օրվանից թույլ տված սխալների մասին խոսելիս՝ Ռուբեն Հովհաննիսյանը նշեց. «Ժամանակին սահմանների փակումը և հատուկենտ դեպքերի հետևից գնալը թույլ կտար վարակի դեմն առնել: Բայց, երբ ժամանակին չես փակում սահմանները և ոչ լուրջ ու ոչ գրագետ մոտեցումներ ես ունենում,դա բերում է նրան, որ վարակը բնակչության լայն շերտերի մեջ է նեթափանցում: Եվ գալիս է մի էտապ, երբ շատ կտրուկ աճ է գրանցվում: Ինչն էլ և մենք նկատեցինք երկրում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից