ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե լրատվամիջոցների ղեկավարները կանխատեսում են, որ բռնության կիրառման հավանականություն կա, պետք է խուսափեն իրենց լրագրողներին ուղարկել նման վայրեր». Բորիս Նավասարդյան 06/17/2020 13:22 | ԼՐԱՀՈՍ
«Լրատվամիջոցների ղեկավարները պետք է խուսափեն, առանց ակնհայտ անհրաժեշտության, իրենց լրագրողներին ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ այդ կարգի վտանգավոր կուտկումներ կարող են լինել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԱԱԾ-ի դիմաց լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը։
Ըստ նրա՝ եթե լրատվամիջոցների ղեկավարները կանխատեսում են, որ նմանատիպ իրավիճակների՝ կուտակումների և բռնության կիրառման հավանականություն կա, մանավանդ, որ երեկ լրագրողները նոր տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու ակնկալիք այնտեղ գտնվելով դժվար թե ստանային, որովհետև ԲՀԿ պատգամավորներն իրենք են շահագրգռված, որպեսզի ինֆորմացիան հնարավորինս շատ տարածվի լրատվամիջոցներով, ապա նրանք պետք է խուսափեն իրենց լրագրողներին ուղարկելու կուտակումների վայրեր։ Հակառակ դեպքում, եթե լրագրողների մոտ վիրուսի վարակման բռնկում լինի, պատասխանատվության մի զգալի բաժին ընկնում է հենց իրենց՝ լրատվամիջոցների ղեկավարների ուսերին»։
Շարունակելով վերլուծել երեկ տեղի ունեցածը, մամուլի ակումբի ղեկավարը նկատում է՝ իհարկե տեղի ունեցածի հիմնական մեղավորության բաժինը իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն է և նրանց տրված ոչ պրոֆեսիոնալ հրահանգները. «Պրոֆեսիոնալիզմի բացակայությունն էր, որ հնարավորություն չտվեց կանխարգելել այդ իրավիճակը։ Մարդկանց այդ քանակի կուտակումները վտանգ են ներկայացնում հենց իրենց՝ ոստիկանների, նաև շրջապատող այլ անձանց առողջության համար, հետևաբար, ոստիկանները պետք է նախապես մշակած գործողությունների հաջորդականություն ունենային, այդպիսի կուտակումներ թույլ չտալու և այդ կարգի ուժի կիրառման անհրաժեշտությունը բացառելու համար»։
Մեր այն նկատառմանը, թե լրագրողների նկատմամաբ բռնության կիրառումը սկսվեց այն ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդն արդեն իսկ պատրաստվում էր լքել տարածքը, Բորիս Նավասարդյանը պատասխանում է. «Չեմ կարծում թե այդ գործողությունները հատուկ լրագրողների դեմ էին ուղղված։ Գագիկ Ծառուկյանի մեկնելու պահին էր, որ տեղի ունեցավ մարդկանց խանդավառությունը և եղան այն գործողությունները, որոնք հավաքվածների միջև այնպիսի շփումների հանգեցրին, որոնք առավել վտանգավոր էին ոստիկանների և հենց իրենց համար։ Պարզապես, ոստիկանների պրոֆեսիոնալիզի բացակայության պատճառով տուժեցին նաև լրագրողները, ինչն անընդունելի է, և գտնում եմ, որ պատկան մարմինների կողմից պետք է ծառայողական հետաքննություն իրկանացվի՝ պարզելու համար, թե ո՞ր սխալի արդյունքում է այդպիսի իրավիճակ ստեղծվել, իսկ մեղավորները պատասխանատվության պիտի ենթարկվեն»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ