ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազի միջնորդությունը երկարատև պրոցեսի ամենասկզբնական փուլն է միայն. Արտյոմ Գեղամյան 06/16/2020 19:33 | ԼՐԱՀՈՍ
«Մենք ունենք քրեական հետապնդում իրականացնելու միջնորդություն և այդ միջնորդության ներկայացում՝ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի կողմից հայտնի հայտարարություններն անելուց հետո: Չեմ կարծում, որևէ մեկին կարելի է մեղադրել, երբ որ նրանք բարձրաձայնում են, կամ, երբ պնդում են՝ սա հնարավոր է, ունի քաղաքական հիմքեր»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արտյոմ Գեղամյանը՝ բնական համարելով քաղաքացիների մոտ թյուրընկալումը։
Արտակարգ դրության սահմանումից հետո կարծես չէր սպասվում, որ հասարակության մի մասը՝ անտեսելով սոցիալական հեռավորություն պահելու հորդորները, հավաքներ կիրականացնի՝ առողջապահական վտանգի ֆոնին: Չնայած այն հանգամանքին, որ մայր օրենքն արգելում է արտակարգ դրության ժամանակ հավաքների իրականացումը, հունիսի 14-ին ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան հետախուզությունը պատճառ դարձավ նրա համախոհների ինքնաբուխ հավաքի՝ նրա հանդեպ քաղաքական հետապնդման պատճառաբանմամբ:
«Արտակարգ դրության ընթացքում ունեցանք մի իրավիճակ՝ հայտնի խուզարկությունից հետո, երբ տեղի ունեցավ ինքնաբուխ հավաք այլ մոտիվացիայով՝ քաղաքական մոտիվացիայով»,- նշեց արդարադատության նախկին փոխնախարարը: Նա կարեւորեց պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի ձեւավորումը՝ նշելով, որ դա ուժեղ պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է։ Մեր հասարակության մոտ առկա չէ պետական իշխանությունների նկատմամբ վստահության բավարար մակարդակ, ինչը ըստ նրա գալիս է նաև պետական իշխանության գործունեությունից: Ըստ փաստաբանի, եթե հասարակությունը բավարար վստահություն ունենար պետական կառավարման նկատմամբ, բնականաբար, առերևույթ վստահությամբ կվերաբերվեր գլխավոր դատախազության բերած փաստարկներին: «Ամեն դեպքում ես հակված եմ համբերատար լինել և ավելի շատ վստահել պետական ինստիտուտներին: Պետք է հնարավորություն տալ պետական իշխանության մարմիններին իրականացնել իրենց սահմանադրական և օրենսդրական գործառույթները»,- նշեց նա:
Փաստաբանը նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդության ներկայացումը ԲՀԿ առաջնորդի գործով իրավական գործընթացի առաջին քայլն է միայն: Անձի մեղավորությունը որոշվում է միայն դատարանի կողմից՝ ուժի մեջ մտած օրինական դատավճռով: Որպեսզի որոշվի մեղավորության կամ անմեղության վարկածը, ըստ Արտյոմ Գեղամյանի, պետք է հետաքննական մարմիններին հնարավորություն տալ իրականացնել իրենց գործողությունները: «Հիմա գլխավոր դատախազի միջնորդությունը այդ պրոցեսի սկիզբը կամ այս պրոցեսը սկսելու հնարավորության հայցումն է ԱԺ-ից: Այն պետք է թույլ տա, որպեսզի պատգամավորի նկատմամբ սկսվի քրեական հետապնդում: Մենք գտնվում ենք այդ երկարատև պրոցեսի ամենասկզբնական փուլում:»
Փաստաբանը նաև նշեց, որ պետք է բացառել որևէ միջամտություն քրեական վարույթ իրականացնող մարմինների գործողությունների նկատմամբ:
«Խոսքը վերաբերում է թե ԲՀ կուսակցության ներկայացուցիչներին և թե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին: Եվ հենց այդ միջամտության բացակայությունն է, որը կարող է հանգեցնել այդ ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության աստիճանական աճին:»
Նշենք, որ ԱԺ իշխող խմբակցությունն այսօր տվել է իր համաձայնությունը խորհրդարանական երկրորդ ուժի՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդություններին
Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից