ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները՝ մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության. Աբովյան 06/16/2020 14:27 | ԼՐԱՀՈՍ
Ես չէի սպասում, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Այն կարգախոսները, այն լոզունգները, այն նպատակները, որն իրենք հնչեցրեցին և ձեր ուսերի վրա եկան իշխանության, այսօր չեն կատարվում։ Խնդիրը Ծառուկյանի մեջ չէ, որովհետև նա ասել է ճշմարտություն առանց սպառնալիքի, առանց ամպագոռգոռ հայտարարությունների։ Ընդամենը ճշմարտություն, որ ձախողել եք և դրա հիմնական պատճառն այն է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները, մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության և հիմա էլ եք մոռացել։ Ես բոլորիդ ճանաչում եմ։ Երկու տարվա ընթացքում տարբեր իրավիճակներ են եղել և կարող եմ կրկնել, որ ձեր մեջ կան մարդիկ, որ բոլորից լավ հասկանում են այսօրվա գործողությունների ապօրինությունը։ Հասկանում են, որ այսօր ձեր ձեռքերով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն։ Շատ եք սիրում խոսել նախկիններից, որ վայ կարող է նախկինները գան, բայց նույնիսկ չեք պատկերացնում՝ որքան եք նման նախկիններին՝ ձեր հայացքներով, պահվածքով, ամեն ինչով»,-ասաց Արման Աբովյանը։
Նրա խոսքով ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից 20 րոպե հեքիաթ է կարդում, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ բան է ասում. «Ցույց է տալիս քսերոքսի թուղթ, ասում՝ այ սրա հիման վրա ՀՀ ամենախոշոր ընդդիմադիր ուժի ղեկավարին թույլ տվեք քրեական հետապնդում իրականացնենք։ Այս ամենին զուգահեռում է լկտի և խայտառակ տեղեկատվական գրոհ ձեր կողմից, ձեր կառավարության, նախարարների կողմից։ Երբ ՀՀ առողջապահության նախարարն իր գործը թողած հրապարակում է նախաքննության փաստաթուղթ և այստեղ գլխավոր դատախազը կանգնած ասում է՝ բա նորմալ ա, հիմա նորմալ ա որոշել ենք հրապարակենք։ Բա ինչ գործ ունի անբարո, լկտի պահվածքն էս մի շաբաթվա, ուղիղ ամսի 5-ից հետո»,-նշեց Արման Աբովյանը՝գործընկերներին խորհուրդ տալով դուրս գալ ֆեյսբուքից. «Ժողովուրդ դու՛րս եկեք։ Դուք խոսում եք վեհ գաղափարներից, դրա հետ մեկտեղ գետնին տալով թե՛ անմեղության կանխավարկածը, թե՛ մարդու արժանապատվությունը։ Հասկանու՞մ եք ինչի հետ եք խաղում։ Նախարարներից մեկը՝ բա էսքան գումարով էսքան դպրոց կկառուցեինք։ Փիառաստան եք սարքել Հայաստանը։ Արա հերիք ա, ի՞նչ եք ուզում։ Դուք ուզում եք կառուցել օրինականության երկիր, և բոլոր հանցագործները պետք է պատժվեն։ Պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին։ Ինչի՞ց եք էդքան վախեցել։ Վախեցաք նրանից, ինչ տեսաք հայելու մե՞ջ, դրանի՞ց եք վախեցել։ Դուք դավաճանության ճանապարհին եք, և այդ դավաճանությունը սկսեց այն պահից հետո, երբ ոստիկանությունը կանանց գետնի վրա քրքարշ տանելով բռնության էր ենթարկում, իսկ ձեր ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ չի եղել բռնություն, սաղ համաչափ է։ Մոռացել եք ձեզ ոնց էին քարշ տալիս, իսկ միգուցե որ ձեզ քարշ էին տալիս, դիմանալու նպատակը ձեր տաքուկ կաբինետներն էր»,-նշեց Արման Աբովյանը։
Մանրամասները ՝ տեսանյութում
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից