ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ե՞րբ եք պատրաստվում խորհրդարան գալ ապօրինի ծխախոտ, ադամանդ արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իվետա Տոնոյան 06/16/2020 13:13 | ԼՐԱՀՈՍ
Հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք և Դուք պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ, գալու է դրա ժամանակը և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Դուք հասկանու՞մ եք, որ այսօր, երբ մեր երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է, որ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի առաջ, Դուք Ձեր քաղաքական ամբիացիաները բավարարելու և դրանց հագուրդ տալու համար սանձազերծում եք քաղաքական հետապնդում։ Որևէ մեկը կույր չէ․բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Ընդամենը քաղաքական կուսակցության ղեկավարի առողջ քննադատությունից հետո Դուք հարձակվել եք, իշխանությունների ամենաուղղակի հրահանգով, Գագիկ Ծառուկյանի վրա։ Ուզում եք մեզ լռեցնե՞լ, չի ստացվելու, ուզում եք մեզ ասֆալտին փռե՞լ ու պատերին ծեփե՞լ, չի ստացվելու»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ ոստիկանության ծառայողներն արդեն դա պատգամավորների և հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ դա իրականացվել է և որևէ մեկը ծպտուն չի հանել, որովհետև ծպտուն հանելու հրահանգ չի ստացել։
Տոնոյանն ընդգծեց, որ որևէ մեկն արդյո՞ք մեկ րոպե մտածել է, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով, հնարավորություն է ընձեռնում զրկել հանապազօրյա աշխատանքից այն մարդկանց,ովքեր աշխատում են Գագիկ Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում։
Տոնոյանը նշեց, որ վստահաբար չեն մտածել կամ մտածելու դեպքում էլ պատասխանը չի հուզել, որովհետև նրան այս պահին ունեն միայն մեկ մարդու քաղաքական ամբիցիաները բավարարելու խնդիր։
«Հպարտ քաղաքացիները պետք են ձեզ մենակ այն ժամանակ, երբ դուք հեղափոխություն եք իրականացնում, մնացած բոլոր դեպքերում դուք խորապես թքած ունեք, թե մարդիկ ինչպես կապրեն հատկապես այս պարագայում»,- ասաց Տոնոյանը։
Տոնոյանն ընդգծեց, որ գործ սարքելուց էլ մարդ պետք է մի քիչ շնորհքով դա անի, անգամ այդ գործում են անտաղանդ և ապաշնորհ գտնվել։
«Պարոն Դավթյան, եթե Դուք շարունակեք պաշտոնավարել այն բանից հետո, երբ մենք Ձեզ անվստահություն կհատնենք, երբ եք պատրաստվում խորհրդարան գալ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների ապօրինի արտահանման վերաբերյալ հարուցված քրեական գործերով պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով»,- ասաց Տոնոյանը՝ դիմելով Դավթյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ