Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Մեզ հարկավոր է նոր Սահմանադրություն ընդունել. Նիկոլ Փաշինյան 06/15/2020   16:10  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, և պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Սովորաբար, Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու: Մի քանի օր առաջ ես այլ համատեքստում անդրադարձել եմ այդ խնդրին, հիմա կարծում եմ՝ պատեհ առիթ է անդրադառնալ այս միջավայրում:

Գիտեք, երբ ես, նաև վարչապետի կարգավիճակով, շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, անխուսափելիորեն արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև: Շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն հանրային բավարար ընկալում, սրա պատճառներից մեկը գուցե կարող է լինել հենց դա, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Իսկ ինչո՞ւ չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Կարծում եմ՝ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի և այդ պետական կարգի ձևավորմանը, և սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր, հայեցակարգային, փիլիսոփայական և բովանդակային պրոբլեմն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի, կամ պետական կարգի և քաղաքացիների ամբողջության, ժողովրդի կամքի միջև: Սա մեծագույն խնդիրն է, որ դրված է մեր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրությունների առումով ձևավորված ընկալումներին՝ նշելով. «Խորհրդային ժամանակներից կա այդպիսի ընկալում՝ կար ստալինյան սահմանադրություն, կար բրեժնևյան սահմանադրություն, և կարծում եմ, որ այս իներցիաներով մենք, ցավոք, շարունակել ենք այդ պրոցեսը, և ամեն անգամ սահմանադրությունների տեքստերը Հայաստանում ուղղակի կամ անուղղակի, մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս, արդարացված ձևով կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի վերաբերյալ նրանց ունեցած խմբային պատկերացումների հետ: Մենք ունենք այսօր հնարավորություն՝ այս շղթան կտրել: Երբ քննարկում էինք, հասկացանք, որ այսօր իսկապես ունենք այսպիսի հնարավորություն, որովհետև Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը, չնայած ձևավորվել է վարչապետի որոշմամբ, բայց հանձնաժողովի կազմում շատ քիչ են մարդիկ, ովքեր ինձ կամ մեր քաղաքական թիմի հետ ունեն քաղաքական առնչություն: Չնայած սահմանադրական փոփոխությունների մեկնարկի կամ մի կարևոր հանգրվանում քաղաքական հայտարարություններ անելու և դրանց հավատարիմ մնալու շատ տխուր ավանդույթներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, ցանկանում եմ ասել՝ իսկապես կարծում եմ և ինձ ինչ-որ առումով համարում եմ այդ պրոցեսի երաշխավորը, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի, կոնկրետ քաղաքական թիմի պատկերացումներն սպասարկելու հետ, որովհետև ես, առավելևս այսօր, եկել եմ այն համոզման, որ մեր պետական խնդիրները կարող են լուծվել, կամ այդ լուծման մեջ առանցքային դերակատարում ունի հանգամանքը, թե ինչքանով է պետական կարգը ձևավորվել քաղաքացու կամքի արտահայտությամբ, ինչքանով է բխում այդ կամքից և ինչքանով է հենված այդ կամքի վրա:

Իհարկե, Սահմանադրությունը շատ բարդ համակարգ է, պարզ է, որ այդտեղ մասնագիտական շատ լուրջ աշխատանք պետք է արվի, բայց կարծում եմ նաև, որպեսզի այս պրոցեսը մենք կարողանանք ապահովել, մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումների պրոցես պետք է սկսի՝ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ, որպեսզի մարդիկ կարողանան հենց ակունքներից ծանոթ լինել հանձնաժողովի և կառավարության և քաղաքական մեծամասնության և ընդդիմության մտքերի ընթացքին, հասկանան, թե ինչումն է բանավեճը, որտեղից է բխում այդ բանավեճը, ինչով է կարևոր այդ բանավեճը, և իսկապես սահմանադրության ընդունման պրոցեսը լինի քաղաքացուն պետական կարգի հետ և պետական կարգը քաղաքացու հետ կապելու մի օղակ:

Իհարկե, այստեղ շատ կարևոր է՝ չեն կարող կառավարության կամ քաղաքական մեծամասնության դիրքորոշումները չունենալ կոնկրետ և ուղղակի ազդեցություն, որովհետև, այնուամենայնիվ, կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ունեն նաև որոշակի մանդատ և լիազորություն ժողովրդի կողմից: Ես էլի ցանկանում եմ արձանագրել, որ մեր կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխություն պետք է չանենք: Իհարկե, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում դեռ կայանա և, եթե անկեղծ ասեմ, մենք նույնիսկ պետք է հասկանանք՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով: Այն, ինչ որ մենք այսօր ունենք, արդյոք դա համարո՞ւմ ենք լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգ, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն արդյոք բավարար չափով զարգացա՞ծ են, կամ ցանկանու՞մ ենք արդյոք ավելի զարգացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները:

Հաջորդ խնդիրը, որ էլի շատ կարևոր քաղաքական քննարկումների առիթ է եղել, գործող Սահմանադրության մեջ կայուն մեծամասնության առկայության հարցն է, և հարցն իրականում ունի 2 երես: Մի կողմից՝ սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա: Մյուս կողմից՝ այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ երկրներում, երբ ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը հնարավորություն չի տալիս ձևավորել մեծամասնություն, և երկրներն ստիպված են լինում գնալ նոր արտահերթ ընտրությունների, ընդ որում՝ նախապես իմանալով, որ մեկ կամ մեկուկես կամ երկու ամիս անց դժվար թե ընտրողների կամքում որևէ էական փոփոխություններ տեղի ունենան: Այսօր տեսնում ենք՝ աշխարհում կան դեպքեր, երբ ընտրությունները չեն բերում խորհրդարանական մեծամասնության ձևավորման, տեղի է ունենում արտահերթ ընտրություն, որը գրեթե ճշգրտորեն արտահայտում է նախորդ ընտրությունների արդյունքները, և որն էլի անհրաժեշտություն է առաջ բերում նոր ընտրություններ անցկացնելու, կամ էլ ձևավորվում է փոքրամասնության կառավարություն, որն իր գործունեության մեջ, ըստ էության, կրում է նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության քաղաքական ուղերձը: Սա էլ քաղաքական ընտրության հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք հնարավորինս շատ ընտրություններ լինեն մեր երկրում, թե՞ մենք ուզում ենք, այնուամենայնիվ, որոշակի, շատ թե քիչ կանխատեսելիության մակարդակում պահել այս հարցը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որին ես կցանկանայի անդրադառնալ, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների և ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է, հրամայականն է, որը հիմնականում կապվում է այն իրողության և միջավայրի հետ, երբ մեր նման երկրներում դատական համակարգը ներդրումների պաշտպանության առումով և ընդհանրապես իրավունքի պաշտպանության առումով շատ մեծ վստահություն չի վայելում: Մենք հիմա շատ հաճախ վերլուծում ենք, օտարերկրյա ներդրումների հետ կապված խորհրդարանում և ամենատարբեր հարթակներում հաճախ քննարկում ենք ունենում, բայց եկեք օտարերկրյա ներդրողի աչքերով նայենք մեր իրողություններին: Առաջին հարցերից մեկը, որն ուզում է ստանալ օտարերկրյա ներդրողը, հետևյալն է՝ իսկ ի՞նչ վիճակում է տվյալ երկրում դատաիրավական համակարգը: Այսօր մեր երկրի հետ կապված բոլոր միջազգային զեկույցներում կարմիր թելի նման անցնում է հետևյալ միտքը, որ երկրում դատական համակարգը չունի բավարար վստահելիություն, բավարար անկախություն: Հետևաբար, բացի այն մյուս ռիսկերը, որոնք գուցե մեզ համար, կառավարության համար այդքան կառավարելի չեն՝ նկատի ունեմ մակրոմիջավայրը, մեր տարածաշրջանում ամենատարբեր իրադարձություններ, սա մի գործոն է, որն արգելակող հանգամանք է դառնում օտարերկրյա ներդրողի համար: Եթե կա երկիր, որտեղ կա վստահելի դատական համակարգ, դա ուրիշ գրավչություն է, երբ չկա՝ ուրիշ: Բայց, մյուս կողմից, առնվազն միջազգային կոնյուկտուրայի առումով, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով մենք չենք կարող մի քանի տարվա մեջ այնպիսի դատական համակարգ ստեղծել, որը միջազգային ներդրողի համար ունենա վստահելիության այն աստիճանը, որը մենք ակնկալում ենք: Եվ այս տրամաբանության մեջ, քանի որ նաև ներդրողներից անընդհատ այդ ազդակները գալիս են, ճիշտ կլինի, որպեսզի մենք մտածենք օտարերկրյա ներդրումների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմների գոյության մասին:

Եվ, ի վերջո, նաև վերջին թեման, ուղղությունը, որին կցանկանայի անդրադառնալ, անկախ դատական համակարգի գոյությունն է: Այս առումով գիտեմ, որ հանձնաժողովում քննարկումներ կան մեկ միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով և՛ ընդհանուր դատական համակարգը, և՛ սահմանադրական դատական համակարգը: Ուղիղ ասած՝ Սահմանադրական դատարանի գործառույթները և դատական ընդհանուր համակարգի գործառույթները, Վճռաբեկի գործառույթները միավորել մեկ համակարգի մեջ: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այդ թեման արժանի է լրջագույն քննարկման, որովհետև Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք մի քանի անգամ ենք տեսել, երբ սահմանադրական դատական համակարգը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միջև կա որոշակի ընկալումների խզում, որը, չեմ կարծում, թե դրական ազդեցություն է թողնում մեր դատական համակարգի զարգացման վրա»:

Վարչապետը նկատել է, որ բոլոր այս հարցերն ունեն շատ կարևոր մասնագիտական բաղադրիչ. «Իմ ընկալումը հետևյալն է՝ մենք քաղաքական ուղերձները պետք է հղենք մասնագիտական հանձնաժողովին, ստանանք հանձնաժողովի ուղերձները և կարծիքներն այդ քաղաքական հարցադրման վերաբերյալ, մասնագիտական ֆիլտրով անցած գնահատականների վրա վերանայենք, վերագնահատենք մեր կարծիքները և կարողանանք կայացնել որոշումներ: Իհարկե, արձանագրել կամ նպատակ դնել, որ մենք պետք է ունենանք կոնսենսուսային վիճակ, կարծում եմ՝ ռեալ չէ ոչ միայն քաղաքական առումով: Նույնիսկ իրավաբանական հանրության շրջանակում, որտեղ որևէ քաղաքական, այսպես ասած, կոմպոնենտ չկա, հնարավոր չէ և հնարավոր չի լինի հասնել կոնսեսուսային իրավիճակի: Բայց մենք կարող ենք արձանագրել մի բան՝

ա. Հայաստանում բացառված է այլևս որևէ ընտրակեղծիքի կամ որևէ այլ գործիքի կիրառումը սահմանադրության ընդունման կամ ընդհանրապես որևէ ընտրական պրոցեսում:

բ. Ի վերջո, ժողովուրդը պետք է կայացնի որոշում, և որպեսզի ժողովրդի կայացրած որոշումը ծառայի մեր առաջնային նպատակին, մենք պետք է առավելագույնն անենք, որ մեր հանրությունը հնարավորինս բովանդակային բանավեճին ծանոթ լինի»:

Երկրի վարչապետն անդրադարձել է նաև ընտրական գործընթացների հետ կապված մի հարցի՝ ասելով. «Մենք պետք է մտածենք Հայաստանում ընտրական համակարգի տեխնոլոգիական այլընտրանքներ ունենալու մասին: Տեսեք՝ հիմա հանրաքվե ունենք նշանակած, որը կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում և, ըստ էության, չենք կարող իրականացնել: Բայց կա տեսակետ, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար լինելու է մեզ հետ՝ ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում, և կարող է համաճարակային վտանգավոր իրավիճակ լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ և այլն: Մենք պետք է մտածենք, թե արդյոք կարող ենք ունենալ օնլայն քվեարկության հուսալի համակարգ, որի արդյունքները նույնքան վստահելի կլինեն, ինչքան վստահելի են, օրինակ, մեր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, որ այս հարցին պետք է նայենք ոչ միայն ուղղակի որպես ընտրական հարց, այլ սա, ըստ էության, նաև մեր պետական անվտանգության հարց է, որովհետև եթե հանկարծ պարզվի, որ համաճարակային իրավիճակի պատճառով մենք սահմանափակումներ ունենք քվեարկությունը սովորական կարգով անցկացնելու առումով, դա, ի վերջո, կարող է դառնալ նաև քաղաքացիների իրավունքների խախտման շատ մեծ թնջուկ և պրոբլեմ: Որովհետև եթե նույնիսկ համաճարակային պայմաններում մենք ասենք՝ կապ չունի, անում ենք ընտրություն, ենթադրաբար շատ քաղաքացիներ, մտավախություն ունենալով, որ իրենք կարող են այդ միջոցառմանը մասնակցելով վարակվել այս կամ այն հիվանդությամբ, կարող են ուղղակի դեֆակտո զրկվել իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Սա ես ասում եմ ուղղակի որպես մի հարց, որը առնվազն պետք է դիտարկենք և այստեղ էլ եզրակացություններ անենք: Իհարկե, սա ուղիղ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության հետ չի առնչվում, բայց, մյուս կողմից, կարող է նաև առնչվել, որովհետև սահմանադրությունը կարող է նաև այդպիսի հնարավորություններ դիտարկել կամ որոշակի ուղենիշներ և ձևակերպումներ տալ, որոնք հետագա որոշումների կայացման համար ավելի պարարտ հող կստեղծեն», - նշել է Ն. Փաշինյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է 2020թ. փետրվարից կատարված աշխատանքները՝ նշելով, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացվել են հեռավար տարբերակով: Նա ընդգծել է, որ մանրամասն քննարկումներ են ծավալվել վարչապետի նշած առանցքային հարցերի շուրջ՝ քաղաքացի-պետական ինստիտուտներ օրգանական կապի վերականգման տրամաբանության ներքո: Դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը: Հանձնաժողովը շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, ակնկալվում է մինչև 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:

Հանձնաժողովի անդամներն արդյունավետ են գնահատել կայացած քննարկումները և իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ վարչապետի նշած հարցադրումների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքացի-պետական կարգ օրգանական կապի վերականգնման, դատական համակարգի անկախության, ընտրական մեխանիզմների թափանցիկության երաշխավորման և ֆունդամենտալ այլ մոտեցումների տրամաբանությամբ: Ընդգծվել է գործընթացի թափանցիկության ապահովման և այդ նպատակով նախատեսված հանրային քննարկումների կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է արդյունավետ աշխատանքային մթնոլորտը, շնորհակալություն հայտնել հեռավար կարգով կատարված աշխատանքների համար և հաջողություն մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:36 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
12:29 15/06/2020  |  ԿորոնավիրուսԱյնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա․ Փաշինյան (ֆոտո)
11:53 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ
10:03 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման. Փաշինյան
22:14 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդը երկու օր առաջ արդեն հոխորտում էր, այլ լոլոներ գլխներիս չկարդաք. Արմեն Աշոտյան
19:30 14/06/2020  |  Վերլուծություններ2020-ի արտակարգ բռնի ամառը
16:01 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍԾառուկյանը լավն էր Աննա Հակոբյանին մուծվելուց. Գագիկ Համբարյան
13:17 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ից արտահանվել է 50 հազար տոննա երկաթ և թալանվել 4 մլրդ. դրամ. Միքայել Մինասյան
13:13 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Եվ Արմեն Սարգսյանը սկսեց պարել».Միքայել Մինասյան
13:04 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբ Փաշինյանի ցանկությամբ ֆիզիկապես հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա, կողքից շատերը թամաշա էին անում. Արեգնազ Մանուկյան

Արխիվ

[]