ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորումը գրավով փախարինելու մասին միջնորդության մերժումն անհիմն է, իսկ անձնական երաշխավորության միջնորդության մերժումը պատճառաբանված չէ․պաշտպանը ներկայացնում է վերաքննիչ բողոքը 06/15/2020 16:16 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը պատճառաբանված չէ, թերի է, սխալ է պատճառաբանված և դրանով խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Այս մասին դատական նիստին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Անդրադառնալով միջնորդությունների մերժմանը՝ Խուդոյանը նշեց, որ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն է, խաթարում է արդար դատաքննությունը, իսկ խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդության մերժումը պատճառաբանված չէ, ինչպես նաև՝ խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով չփոխարինելը կորոնավիրուսի պայմաններում անհիմն է և պարունակում է անմարդկային վերաբերմունք։
Նրա խոսքով՝ գրավիր վերաբերյալ միջնորդությունը մերժելիս դատարանը սահմանափակվել է ընդհանրական ձևակերպումներով, չի անդրադարձել դատական քննության ընթացքում ներկայացված փաստարկներին, պրակտիկայում արդեն շաբլոն դարձած ձևակեևպումներով, ինչը հակասում է ՄԻԵԴ պրակտիկային, փորձել է ներկայացնել հրիմնավորումներ։ Խուդոյանը նշեց, որ դատական ակտը համարում են ոչ թե պատճառաբանված, այլ՝ պատճառաբանության իմիտացիա, մասնավորապես՝ դատարանը չի անդրադարձել, թե որոնք են այն փաստական հիմքերը, որի վրա հիմնվելով դատարանը գնահատում է խոչընդոտելու ռիսկերի առկայությունը։
«Դատարանը չի կարող ելնել այնպիսի կանխակալ վերաբերմունքով, որ անձն արդեն նախապես ճանաչված է մեղավոր, իսկ կալանքը չի կարող փոխարինել պատժին »,- ասաց նա՝ հավելելով, որ դատարանը մասնավորապես նշել է, որ հիմքերը նվազել են, սակայն ոչ այնքան աստիճանի, որ կբացառեն գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, իսկ պաշտպանների ներկայացրած փաստական տվյալներին, որոնք առկա են և վեճի առարկա չեն հանդիսանում, դատարանը գնահատական չի տվել։
Խուդոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ գտնվելով ազատության մեջ, որևէ փաստ իհայտ չի եկել, որ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել է գործի քննությանը, ընդ որում՝ Խուդոյանի խոսքով, դա նաև արձանագրել է դատախազությունը։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքին, Խուդոյանը նշեց, որ դա պետք է դիտարկվի հօգուտ Քոչարյանի, մասնավորապես՝ նման պաշտոն զբաղեցրած անձն ավելի քիչ է հակված խոչչընդոտել գործի քննությանը։
«Պարոն Քոչարյանը դատական նիստերին բազմիցս նշել է, որ ինքը գործի նկատմամբ որևէ ազդեցություն ունենալու միտում չունի, ինչը նաև ապացուցվել է ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում՝ դատավարական պատշաճ վարքագծի դրսևորմամբ »,- ասաց Խուդոյանը։
Անդրադառնալով անձնական երաշխավորության մասին միջնորդությանը՝ նա նշեց, որ դատական ակտը պատճառաբանված չէ և պատճառաբանված դատական ակտում պետք է նշվեր, թե ովքեր են երաշխավորները, ինչ դիրքորոշում են հայտնել դատարանում, արդյոք այդ դիրքորոշումը կարող է ազդեցություն ունենալ։ Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ անձնական երաշխաբվորության ինստիտուտն իրենից ենթադրում է բացարձակ վերահսկողություն այն անձի նկատմամբ, ում անձի նկատմամբ անձինք երաշխավորություն են ներկայացնում։ Նրա խոսքով՝ անձնական երաշխավորությունը նպատակ ունի ապահովել պատշաճ ընացակարգը՝ հիմքում ունենալով մարդկանց միջանձնային փոխհարաբերությունները, որովհետև ավելի քիչ հավանական է, որ անձը վերջում քրեական պատասխանատվության կենթարկվի չարամիտ գործողությունների համար, քան այն, որ անձը, ով որպես անձնական երաշխավորություն ստացել է իր վստահությունը վայելող անձանց տրված խոսքը, իր գործողություններով չի վնասելու այդ անձանց համբավը, հեղինակությունը։
«Հենց այդ բարոյահոգեբանական գործոնն է ընկած անձնական երաշխավորության ինստիտուտի հիմքում, հակառակ դեպքում, եթե ենթադրենք, որ անձնական երաշխավորությունը պետք է ապահովի բացարձակ վերահսկողություն, այդ ինստիտուտը կորցնում է իր նշանակությունը «,- նշեց Խուդոյանը։
Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է փոխեր որոշումը, եթե արդեն չորս անգամ դատական քննության ընթացքում մերժել էր գրավի միջնորդությունը, ինչին ի պատասխան Խուդոյանն ասաց, որ արդար դատաքննության իրավունքը վերաբերում է անձին, ում նկատմամբ պետությունն ունի խդնիր, իրականացնում է հետապնդում, ՄԻԵԿ-ով ,Սահմանադրության մարդու իրավունքների վերաբերյալ դրույթերով պաշտպանված են անձինք։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները,որի դեմ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը։ Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Բացի այդ՝ նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ գտնելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ