ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը կատարվել է ընտրակաշառքի գործի շրջանակներում, սակայն հարցաքննվել է Գագիկ Խաչատրյանի գործով 06/15/2020 21:55 | ԼՐԱՀՈՍ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շուրջ 8 ժամ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում գտնվելու ընթացքում իրեն առնչվող երեք քրեական գործերով առհասարակ չի հարցաքննվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիներին վերաբերող քրեական գործով։ Փաստաբանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը նախկինում որևէ ծանուցում չի ստացել և իր ունեցած տեղեկություններով՝ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով եւս նախկինում չի հարցաքննվել։
Փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը որոշակի հարցադրումներ ուներ և գտնում է, որ Գագիկ Ծառուկյանն այդ հարցադրումներին սպառիչ և բովանդակալից պատասխան է տվել։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ընտրակաշառքի գործին, որի մասին այսօր տեսանյութ էր հրապարակել ԱԱԾ-ն, ապա փաստաբանը նշեց, որ նա այդ գործով չի հարցաքննվել՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի։
«Ինչ-որ փաստաթուղթ են հրապարակում, պատճեն է, թե ոչ։ Պետք է պարզել, թե այդ ինչ փաստաթուղթ է, որտեղից, արդյո՞ք այդ փաստաթղթում նշված անուն- ազգանուններն իրական են, թե ոչ։ Թեև համոզված ենք, որ նման բան հնարավոր չէ, բայց պետք է նաև պարզել, թե արդյո՞ք որևէ մեկը ցուցմունք է տվել, որ նա որևէ առնչություն է ունեցել գործի հետ»,- ասաց փաստաբանը։
Բացի այդ՝ փաստաբանն ընդգծեց, որ քրեական գործը հարուցվել է մոտ չորս ամիս առաջ և որևէ հանգամանք, որը կարող է ապացուցել նրա առնչությունը սույն գործին, չկա։
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկությունը կատարվել է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ ԱԱԾ-ն հաղորդագրություններ է տարածել, սակայն վերջինս հարցաքննվել է բոլորովին այլ քրեական գործով, փաստաբանն արձագանքեց․ «Ի սկզբանե, երբ ասացին, որ այդ գործով պետք է հարցաքննվի, ինձ համար փոքր-ինչ զարմանալի էր, որովհետև խուզարկությունից հետո առաջարկեցին կամ հրավիրեցին, ասացին, որ անհրաժեշտություն կա գնալու ԱԱԾ քննչական դեպարտամենտ և որոշակի հարցերի պատասխանելու։
Պարոն Ծառուկյանը որևէ հարցի պատասխանելուց չի խուսափում և չի էլ խուսափել և որպես ԱԺ պատգամավոր և ՀՀ քաղաքացի,անձը չմերժեց առաջարկը, գնացինք դեպարտամենտ և հարցաքննության մասնակցեցինք այդ գործով։ Որևէ խնդիր չեմ տեսնում և պատրաստակամ ենք նաև հրավերի դեպքում մնացած այլ՝ երեք գործերով մասնակցել հարցաքննության և փորձենք համապարփակ պատասխան հնչեցնել նաև այդ հարցերին։Այս պահին հրավեր չկա»։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության ժամանակ անձնական իրերը նկարահանելուն և տեսանյութը տարածելուն, փաստաբանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը չի առարկել, որ խուզարկության ժամանակ լինի նաև տեսագրությունը։
«Թափանցիկության համար, ինչպես նաև մեր պնդումները հիմնավորելու համար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ խոչընդոտ որևէ քրեական գործի քննության համար չի առաջացնում։ Իհարկե, մեզ համար ինչ-որ տեղ անընդունելի է նման մանրամասնությամբ նկարահանումը, բայց, այնուամենայնիվ պարոն Ծառուկյանը չառարկեց և թույլատրեց, որ խուզարկության ժամանակ լինի նաև այդ տեսագրությունը։ Դա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պարոն Ծառուկյանը որևէ կերպ որևէ քրեական գործի վրա չի ցանկանում ազդեցությունն ունենալ, թողնում է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականանա, եթե, իհարկե, կարող ենք այս պայմաններում ակնկալել բազմակողմանի և լրիվ քննություն »,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դիմումներ է ներկայացվել ԱԱԾ՝ քրեական գործ հարուցելու որոշումների պատճենները ստանալու համար, ինչպես նաև՝ դատարան է ներկայացվել դիմում՝ խուզարկության մասին որոշումը ստանալու համար և, եթե գտնեն, որ դա բողոքարկման ենթակա է, կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։ Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել:
Այնուհետև՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության:Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերից մեկը վերաբերում է նրան պատկանող խաղատանը լիցենզավորմանը ,մասնավորապես՝ 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Երկրորդ քրեական գործը վերաբերում է 2017թ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին, երրորդը՝ հողերի օտարմանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից