ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան 06/15/2020 21:38 | Հարցազրույց
Վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծագած խնդիրները շարունակում են մամուլի ուշադրության կենտրոնում մնալ։
Վերահաշվարկի փուլում գտնվող ֆոնդերի, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի կողմից արվող իրարամերժ հայտարարությունների, կառույցի ներսում ծագող հակասությունների, ինչպես նաև դրանց հրապարակային անդրադարձի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Եթե փորձենք վերաշարադրել վերջինիս կողմից հնչեցրած բոլոր մտահոգություններն ու ընդհանուր գնահատական տալ, ապա, ինչպես ինքը՝ պարոն Դեմոյանն է նկատում՝ միանշանակ պարզ է, որ այն մարդիկ, ովքեր այսօր հայտնվել են ռազմավարական կարևորության այս հիմնարկի ղեկավար պաշտոններում, բացարձակ չեն պատկերացնում մեր երկրի անվտանգության ու հավաքական հիշողության գործում Ծիծեռնակաբերդի կարևորության ծավալները, չեն գիտակցում ազգի դեմ իրագործված ողբերգության ողջ հետևանքն ու ծանրությունը, ինչպես նաև՝ դրա սոսկալի ներգործությունը:
- Պարոն Դեմոյան, վերջին երկու ամիսների ընթացքում ՀՑԹԻ-ի շուրջ բավական լարված մթնոլորտ է ձևավորվել։ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի գործելաոճի և նրա կողմից արված մի շարք հանրային հայտարարությունների պատճառով հասարակական բողոք և սուր քննադատության ալիք է բարձրացել ոչ միայն այստեղ, այլ նաև Սփյուռքի հայապահպան մի շարք կառույցներում։ Ձեր անունը ևս շրջանառվեց, և պարզաբանումներ ստանալու նպատակով դուք հանրային բանավեճի հրավեր ուղարկեցիք ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին, Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին և վերջին պահին հարցը քաղաքական հարթություն տանելու փորձով հանդես եկած ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։ Բանավեճի հրավերը, սակայն, բոլոր երեք կողմերից, կարծես, անպատասխան մնաց։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ խուսափեցին բաց հարթակում ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակը։
- Ինձ համար հասկանալի են այն պատճառները, որով պայմանավորված, հրավերի հասցեատերերը մինչ այս պահն անպատասխան են թողել նման ձևաչափով հանրային բաց ու շիտակ բանավեճ անցկացնելու իմ առաջարկը։ Նրանք շատ լավ գիտակցում են՝ այն ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրենց գործուն միջամտությամբ, ոչ այլ ինչ էր, քան կոռուպցիոն խայտառակ գործարք և արատավոր հովանավորչություն: Սա ևս մեկ անգամ արձանագրում եմ՝ ապագա սերունդների ու պատմաբանների համար: Այո, սա Երրորդ հանրապետության ամենաամոթալի ու կեղտոտ էջերից մեկն է: Հընթացս, պետք նաև նշեմ, որ այս ամոթալի ու քստմնելի գործարքի հիմնական նպատակը իմ և ՀՑԹԻ աշխատակազմի համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսված առանձնապես խոշոր գումարի անհետացման փաստը կոծկելն էր: Այդ մասին ես ակնարկել եմ իմ հարցազրույցներից մեկում և, նույնիսկ գրավոր առաջարկել եմ Հարություն Մարությանին համատեղ մամուլի ասուլիսի միջոցով պարզել թանգարան-ինստիտուտի համար խիստ անհրաժեշտ այդ գումարի անհետացման ուղին: Սակայն, ՀՑԹԻ-ի տնօրենը ոչ միայն հրաժարվեց համատեղ ասուլիսի իմ առաջարկից, այլև ցնցող հայտարարություն արեց՝ այդ քայլին դիմողներն, ըստ իրեն, շատ ճիշտ են վարվել։ Պատկերացնո՞ւմ եք, սա ասում է մի մարդ, ով, ի պաշտոնե պետք է պաշտպաներ թանգարանի շահերը, այնինչ թանգարանի ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտության մասին նա ակնարկում է ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի Հանրապետությունում։ Ցնցող է, այդպես չէ՞...
- Իսկ ի՞նչ անհետացած գումարների մասին է խոսքը, պարոն Դեմոյան։
- Այս պահին փակագծեր բացելու անհրաժեշտություն չեմ տեսնում, կբարձրաձայնեմ միայն անհետացած գումարի չափը, որ կազմում էր մոտ 860 հազար դոլար։
- Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը վերջերս իրարամերժ հայտարարություններ է կատարում՝ կապված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի շուրջ տեղի ունեցող դեռևս անհասկանալի գործընթացների վերաբերյալ։ Ի՞նչ նպատակներ են դրանք հետապնդում ձեր կարծիքով։
- Այդ հայտարարություններն ու դրանց իրարամերժ լինելու հանգամանքը մեկ այլ ամոթալի դրվագ էր այս ողջ պատմության մեջ: Ես մինչ օրս չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր վերադասին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին միտումնավոր կերպով ապատեղեկատվություն տրամադրում ՀՑԹԻ ֆոնդերից իբր կորած թանգարանային արժեքների մասին։ Ընդ որում, նա դա անում է ֆոնդերում տակավին չավարտված հաշվառման ընթացքում, իսկ նախարարի ԱԺ բարձր ամբիոնից արված ցնցող հայտարարությունից հետո, կրկնակի հարվածի տակ է դնում նրան՝ հայտարարելով, թե թանգարանում փակ ֆոնդեր չկան, չկա նաև որևէ պաշտոնական փաստաթուղթ՝ կորստի վերաբերյալ, որոնց կարող էր հղում տալ նախարարը: Ի՞նչ գնահատական տալ սրան, ինչպե՞ս բնութագրել այս երևույթը: Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ, ապա միանշանակ պարզ է, որ այս մարդիկ բացարձակ չեն պատկերացնում Ծիծեռնակաբերդի կարևորությունը մեր երկրի անվտանգության ու հավաքական հիշողության, մեր ազգի դեմ իրագործված ողբերգության ողջ հետևանքն ու դրա սոսկալի ներգործությունը: Իզուր չէ, որ տնօրեն Հարություն Մարությանը հրապարակայնորեն իրեն չի համարում Հայոց ցեղասպանության մասնագետ: Իսկ ի՞նչ ասենք Հոգաբարձուների խորհրդի այն անդամների մասին, ովքեր իրենց ձայնը երկու տարի առաջ տվեցին Հարություն Մարությանի օգտին և ներկայումս քար լռություն պահպանելով, հարևանցի հետևում են այս խայտառակ զարգացումներին: Զգո՞ւմ են արդյոք, որ իրենք, կամա թե ակամա, ներքաշվել են ստոր մի գործարքի մեջ, որի համար պատասխանատվության իրենց բաժինը ոչ ոք էլ չի կիսելու...
- Ձեր պաշտոնավարման ընթացքում ֆոնդերի հետ կապված որևէ միջադեպ գրանցվե՞լ է։
- Ցանկանում եմ արձանագրել, որ իմ կատարած աշխատանքի ու ահռելի ծավալի գիտահավաքչական աշխատանքների շնորհիվ, այսօր ունենք հարստությամբ ու եզակիությամբ հայոց ցեղասպանության թեմային առնչվող թանգարանային բացառիկ մի հավաքածու, որ միակն է ողջ աշխարհում: Չզարմանաք, եթե ասեմ, որ այս հսկայածավալ աշխատանքն ու բացառիկ արդյունքներին հաշտ աչքով չէին նայում ոչ միայն թուրք ժխտողականները... Այդ փաստից մտահոգված ու անթաքույց նախանձողի դիրք էին բռնել նաև հայաստանյան ու Սփյուռքի որոշ շրջանակներ, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում իրենց համեստ ունակություններով ու կարողություններով, կարելի է ասել, հայտնվեցին ստվերում և հիմա ողջ թափով ցանկանում են վրեժխնդիր լինել: Ժամանակին նման դրսևորումներին որևէ կերպ արձագանքելու նպատակահարմարություն չեմ գտել, որովհետև ինձ համար աշխատանքն ու դրա արդյունքներն են կարևոր եղել: Եթե անդրադառնանք ֆոնդերի թեմային, ապա, այո, այն միշտ էլ եղել է ու կմնա տարբեր երկրների հետախուզական հետաքրքրությունների կիզակետում։ Հետևաբար, հաշվի առնելով այն, ինչ այսօր փորձում են անել Հարություն Մարությանն ու իրեն սատարողները Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում, մեղմ ասած, շատ լուրջ մտավախություններ են առաջացնում...
- Ի՞նչ կարող եք ասել թանգարանի ֆոնդերից կատարված կորուստների վերաբերյալ լուրերին, պարոն Դեմոյան։
- Առաջին լուրջ կորուստը ՀՑԹԻ ֆոնդերից արձանագրվել է դեռևս 2004 թ., նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք, որի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել և հարցաքննվել էին ՀՑԹԻ աշխատակիցները, այդ թվում նաև ՀՀ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: 2006 թ. երբ ես դարձա ՀՑԹԻ տնօրեն, ինձ տեղեկացրեցին այդ կորստի մասին, սակայն գողոնն այդպես էլ չի հայտնաբերվել: Իմ ունեցած տվյալներով, ներկայումս ընթացող հաշվառման ընթացքում հայտնաբերվել ու ճշգրտվել են բազմաթիվ թանգարանային առարկաներ, ինչը շատ բնական է ցանկացած հաշվառման գործընթացի համար։ Չի կարելի շարունակվող հաշվառման ու ճշգրտումների աշխատանքային փուլում, այն էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում, անել այնպիսի վտանգավոր հայտարարություններ, ինչպիսին իրեն թույլ տվեց թանգարանի ներկայիս տնօրենը: Կորուստների վերաբերյալ Այսպիսի վաղաժամ, անհաշվենկատ ու վտանգավոր հայտարարությունները ոչ մի արդարացում չունեն և համապատասխան ատյաններում պետք է լուրջ հետևություններ անեն այս կապակցությամբ։
- Չե՞ք կարծում, որ այս կերպ փորձ է արվում նոր, շինծու խնդիր ստեղծել և շեղել մարդկանց ուշադրությունը Հարություն Մարությանի կողմից արված աղմկահարույց և աղաղակող մի շարք հայտարարություններից։
- Նման տեսակետը գոյության լիարժեք իրավունք ունի, որովհետև թե՛ Հարություն Մարությանի գործելաոճը, թե՛նրա հանրային հայտարարությունները արդարացման որևէ տեղ չեն թողել: Հանրության շրջանում Հարություն Մարությանի անձն այլևս անընդունելի է որպես ՀՑԹԻ տնօրեն: Սա ասում եմ բազմաթիվ ու բազմապիսի արձագանքներին հետևելով: Անշուշտ, հիմա և՛ նա, և՛ իրեն սատարողները փորձելու են այլևայլ եղանակներով ու թեմաներով բորբոքել մարդկանց զգացմունքները՝ հանրային հիշողությունից դուրս մղվելու համար «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսի վերանայումը, հայ-թուրքական հաշտեցման ծրագրերի մեջ իր մասնակցությունը, իրեն օտար լսարանի շրջանում Հայոց ցեղասպանության մասնագետ չհամարելը, գիտական այլակարծության համար գիտաշխատողին աշխատանքից հեռացնելը և այլն։ Սրանք անհերքելի փաստեր են, որոնք չունեն որևէ արդարացում, այլ միմիայն պատասխան տալու պահանջ: Որքան շուտ հասկանան այդ մասին, այնքան երաշխավորված կլինենք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում Հարություն Մարությանի նոր դեստրուկտիվ փայլատակումներից։ Պետք է սպասենք ֆոնդերի հաշվառման վերջնական արդյունքների ամփոփմանը, որից հետո ես կրկնելու եմ Հարություն Մարությանին և Հրանուշ Խառատյանին հանրային բաց բանավեճ անցկացնելու իմ հրավերը։
- Պարոն Դեմոյան, որքանով տեղեկացված եմ, դուք բաց նամակ էին հասցեագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ո՞րն էր դրա նպատակը։
- Այո, դեռևս ապրիլ ամսին։ Բաց նամակով վարչապետին և ԿԳՄՍ նախարարին զգուշացրել էի դեպքերի հնարավոր սրացման մասին և խնդրել էի վերահսկել իրավիճակը։ Նույն նամակում նշել էի նաև, որ պատրաստվում եմ մի շարք մեղադրանքներով դատական պատասխանատվության կանչել ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին։
- Ի՞նչ ընթացք ստացավ այդ նամակը։
- Չզարմանաք, բայց այն մակագրվեց Հարություն Մարությանին...
- Լավ.. ի՞նչ կանխատեսումներ ունեք հետագա զարգացումների վերաբերյալ և ի՞նչ քայլեր եք նախատեսում ՀՑԹԻ շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հանրային իրազեկության առումով:
- Ես չգիտեմ, թե ում համար ինչպես է ընկալվում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի անձը, բայց ինձ համար միանշանակ է, որ նրա գոյությունը Ծիծեռնակաբերդում անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել:Վստահ եմ, որ այս զգացումը կիսում են հազարավոր մեր հայրենակիցներ: Արդեն իսկ տեղի ունեցած զազրելի գործարքի վերաբերյալ բոլորը տեղյակ մարդիկ համապատասխան հետևություններ են արել, ուստի ցանկացած մանիպուլյատիվ փորձ՝ խնդիրն այլ դաշտ տեղափոխելու և զանազան հնարքներով մոռացության տալու ուղղությամբ, ուղղակի դատապարտված են: Հարություն Մարությանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ բերողներն անպայման պատասխան են տալու ներկա ու ապագա սերունդների առաջ։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում կցանկանայի տեսնել երիտասարդ ու ավյունով լի մեկին, ով այնտեղ կգար իր ծրագրերով ու նոր տեսլականով, այլ ոչ թե Սրբության Սրբոց հանդիսացող այդ կառույցը քանդելու, վարկաբեկելու ու ինքնահաստատվելու մոլուցքով։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից