ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․փաստաբան 06/15/2020 13:27 | ԼՐԱՀՈՍ
Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու համար որևէ հիմք չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
«Քրեական հետապնդումը բացարձակ ապօրինի և անթույլատրելի է, որովհետև իրենց թե՛ հայտարարություններում, թե՛ մեկնաբանություններում տեղ գտած մտքերից հստակ կարող ենք պնդել, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ սկսվել է բացահայտ քրեական հետապնդում: Իրավաբանության մեջ ունենք նաև «քողարկված» քրեական հետապնդում հասկացությունը, բայց այս դեպքում, նրանք նույնիսկ չեն փորձում այդ եղանակով շարժվել առաջ»,- նշեց Խաչատրյանը:
Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում սովորական բան է դիտարկվում, որ սկզբից բացահայտ պնդումներ են անում, հետո քրեական գործեր են հարուցում, բայց դեռ այդ քրեական գործերի ճակատագիրը մշուշոտ է, քանի որ պետք է բազմակողմանի քննություն ընթանա:
«Մենք որևէ կասկածի նշույլ անգամ չունենք, որ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործերի հետ կարող էր որևէ առնչություն ունենալ։ Վստահ ենք, որ նա որևէ առնչություն չունի և չէր կարող ունենալ և համոզված ենք, որ արդարադատությունը կվերականգնվի։ Հասարակ օրինակ բերեմ՝ պարոն Ծառուկյանն արդեն երկար տարիներ է իր բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները հանձնել է հավատարմագրային կառավարման, մարդիկ այս պահին ինչ-որ ապօրինի խաղատան թեմա են բարձրացնում, լավ, հարգելիներս, անձն ունի կառավարիչ, ինքն ուղղակի դիվիդենտ է ստանում, այսինքն՝ որևէ անուղղակի, ուղղակիի,միջնորդավորված չի մասնակցում այդ բիզնեսների կառավարմանն ու ղեկավարմանը։ Պարբերաբար ստուգումներ են եղել այդ կազմակերպություններում, նաև այս իշխանության ժամանակ և հիմա ինչ, մեզ ուզում են համոզել, որ, եթե խախտումներ են տեղի ունեցել, իրենք այդ խախտումները չեն տեսել »,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դիմել են դատարան՝ խուզարկության մասին որոշման, քննիչի միջնորդության և դրան կից փաստաթղթերը ձեռք բերելու, որ բավարար տվյալներ ունենալով ՝ հնարավորություն ունենան խուզարկություններ կատարելու թույլտվության վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության ընթացքում առգրավել են քրեական գործերի հետ առնչություն չունեցող իրեր։
«Ուղղակի մարդիկ եկել էին, պետք է ինչ-որ բան վերցնեին ու տանեին, որ այդ գործողությունները ձևական չերևար։ Կրիչ են վերցրել որտեղ, մեր պնդմամբ կա ընտանեկան միջոցառում, բայց մարդիկ ուզում են տանել և ստուգել, թե ինչ կա։ Կստուգեն և կվերադարձնեն ։ Վերցրել են համակարգիչ, որը պատկանել է պարոն Ծառուկյանի փոքր տղային, որի մեջ եղել են խաղեր»,- ասաց նա՝ հավելելով, որ վերցված իրերը քրեական գործի հետ որևէ առնչություն ունենալ չեն կարող։
Ինչ վերաբերում է մեկ օրում երեք տարբեր քրեական գործերով տարածված հաղորդագրություններին, փաստաբանը նշեց․«Այդ հարցը պետք է ուղղել հայտարարություն տարածողներին, որովհետև այդ քրեական գործերն անհիմն են և Գագիկ Ծառուկյանն այդ քրեական գործերի հետ որևէ առնչություն չունի»։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։ Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Այնուհետև՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության:Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերից մեկը վերաբերում է նրան պատկանող խաղատանը լիցենզավորմանը ,մասնավորապես՝ 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Երկրորդ քրեական գործը վերաբերում է 2017թ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին, երրորդը՝ հողերի օտարմանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ