ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նրանք պարտավոր են այսօր Գագիկ Ծառուկյանին բաց թողնել». Գևորգ Կոստանյան 06/14/2020 20:16 | Հարցազրույց
«Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով այսօրվա թիվ մեկ իրադարձության`՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ո՞ր պարագայում է հնարավոր պատգամավորական կարգավիճակ ունեցող անձին ձերբակալել կամ արդյո՞ք օրենքում կա այնպիսի դրույթ, որը թույլ է տալիս պատգամավորական անձեռնմխելիության կարգավիճակում գտնվող անձի ձերբակալումը: Այս և այլ հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն լսել է նախկին գլխավոր դատախազի վերլուծություններն ու գնահատականը:
-Պարոն Կոստանյան, ո՞ր պարագայում է հնարավոր իրականացնել Ազգային ժողովի պատգամավորի ձերբակալությունը:
- Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անձին ձերբակալելու հիմքերը, բայց պատգամավորին ձերբակալելու հիմքերը քրեական դատավարության օրենսգրքով չի սահմանվում: Պատգամավորին ձերբակալելու համար այլ հիմքեր են նախատեսված՝ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 96-րդ հոդվածը երկու բացառիկ դեպք է նախատեսում ԱԺ պատգամավորի ձերբակակելու համար՝ դա նրա կողմից հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո ձերբակալումն է, այսինքն, պատգամավորին պետք է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նա հենց այդ պահին որևէ հանցագործություն է կատարում կամ ձերբակալումը հանցանքի կատարման պահից անմիջապես հետո է: Եթե ենթադրյալ հանցանքից արդեն տևական ժամանակ է անցել, ապա պատգամավորին ձերբակալել չի կարելի: Տվյալ պարագայում անհրաժեշտ է նախ պատգամավորի անձեռնմեխելիության հարցով մտնել Ազգային ժողով:
-Դուք ծանո՞թ եք Գագիկ Ծառուկյանին առնչվող դեպքի մանրամասներին, որով պայմանավորված, այսօր նա հարցաքննության է կանչվել ԱԱԾ:
-Այո, ես նայեցի ԱԱԾ հաղորդագրությունները և գիտեմ, թե ինչ գործերի մասին է խոսքը: Տվյալ պարագայում անհնար է պատգամավորին ձերբակակել, որովհետև այդ բոլոր ենթադրյալ հանցանքները կատարվել են շատ տարիներ առաջ, հետևաբար, սահմանադրական այն սկզբունքը, որ պատգամավորին կարող են ձերբակակել հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո , արդեն չի կարող արդիական լինել, այն պարզ պատչառով, որ այդ ենթադրյալ հանցանքները կատարվել են տարիներ առաջ: Հետևաբար, ես կարծում եմ՝ բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է:
-Իսկ հնարավո՞ր է՝ վաղը կամ ամենամոտ ապագայում գլխավոր դատախազը մտնի ԱԺ և Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու ու կալանավորելու միջնորդություն ներկայացնի:
- Քիչ առաջ մենք խոսում էինք ձերբակալման մասին: Իսկ ԱԺ պատգամավորին, այդ թվում նաև Ծառուկյանին կալանավորելու կամ քրեական հետապնդման ենթարկելու համար, այո, դատավարական, սահմանադրական առումով իրավունք ունեն մտնել ԱԺ և միջնորդություն ներկայացնել, եթե իհարկե դրա համար կան համապատասխան հիմքեր: Հիմա ես չգիտեմ այդ հիմքերը կա՞ն, թե՞ չկան: Հետևաբար, երբ իրենք կմտնեն ԱԺ (եթե մտնեն) այդ ժամանակ կխոսենք այն մասին, թե արդյո՞ք ունեին բավարար հիմքեր, դա իրականացնելու համար: Սահմանադրական իրավունքի տեսակետից, այն ինչ ասացի՝ վերաբերում էր ձերբակալմանը: Հետևաբար, նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել: Անգամ, եթե ենթադրաբար նրանք հիմքեր ունեն, որպեսզի վաղը մտնեն ԱԺ և անձեռնմխելիությունից զրկեն Գագիկ Ծառուկյանին, միևնույն է, այսօր նրան պետք է բաց թողնեն:
- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն, ինչ այսօր է կատարվում Ծառուկյանի դեպքի առնչությամբ, իշխանությունների ուղիղ հրանագը չէ ԱԱԾ-ին, որը, կարող էր կապ ունենալ վարչապետի և նրա ընտանիքի վերաբերյալ պարբերաբար հրապարակվող ապօրինի գործողությունների մասին բացահատումների աղմուկը լռեցնելու հետ:
-Ես չեմ կարող հստակ ասել՝ հրահա՞նգ է սա, թե՞ ոչ: Կարող եմ միայն ենթադրել, որ, այո, ակնհայտ հրահանգ է: Ինչո՞ւ, որովհետև պատկերացրեք սա տարիներ առաջ կատարված ենթադրյալ հանցանք էր և, հանկարծ ինչ - որ մի վկա է հայտնվում, որը որոշում է տարիներ անց անկեղծ լինել և նոր մոտեցումներ է ի հայտ բերում: Այսինքն, ինքնին այս հանգամանքն ամբողջությամբ կասկածի տակ է դնում ողջ քրեական դատավարության պրոցեսը: Երկրորդ՝ օրինակ հենց այս դեպքի հետ կապված ինչ- որ փաստաթուղթ են շրջանառում, Մարտունու ընտրական տեղամասերից՝ ինչ - որ մեկի անվան հետ կապված: Իրականում, դա ոչ թե փաստաթուղթ է, այլ պարզապես մի թուղթ, որովհետև թղթի ու փաստաթղթի տարբերությունը կայանում է նրանում, որ փաստաթուղթը պետք է ունենանա կոնկրետ վավերապայմաններ՝ ստորագրություն կնիք և այլն: Երբ այդ վավերապայմանները բացակայում են, սա դառնում է թուղթ և հիմնվելով որևէ թղթի կտորի վրա, այսպիսի քննչական գործողություններ իրականացնել, այն էլ՝ այսպիսի մեծ աղմուկով, ակնհայտ է դարձնում, որ այստեղ, իմ խորին համոզմամբ, իրավական պրոցեսի մասին խոսք լինել չի կարող: Դա նույն է, որ, ասենք, թռուցիկի հիման վրա քրեական հետապնդում կամ քրեական գործ հարուցվի:
-Այդ դեպքում, ձեր կարծիքով ո՞րն է այս ամենի նպատակը, ի՞նչի համար է արվում սա:
- Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ խոսքը բացառապես քաղաքական գործընթացներին է վերաբերում: Ընդ որում այն դեպքերում, երբ մենք գործ ունենք ոչ թե ապացույցների անբավարարության, այլ դրանց իսպառ բացակայության հետ, ապա բոլոր նման դեպքերում մենք կարող ենք խոսել քաղաքական հետապնդման դեպքի մասին: Առավել ևս, նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի կամ շատերի կողմից արված քաղաքական բնույթի հայտարությունները և դրանց անմիջապես հաջորդող, այսպես կոչված, քրեական բացահայտումները, նորից կրկնվեմ՝ ոչ թե առանց բավարար ապացույցների, այլ բացառապես առանց որևէ ապացույցի, ակնհայտ է դառնում, որ այստեղ խոսքը գնում է քաղաքական հետապնդման և քաղաքական իշխանության կամայականության մասին միայն:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ