ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիների տեղորոշման ծրագրի, անձնական տվյալների պաշտպանության ով է պատասխանատու. 3500 մարդու տվյալ հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում 06/13/2020 13:37 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների տվյալները` մոտ 3500 մարդու տվյալ։ Այս մասին ուշ երեկոյան տեղեկացանք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում մեդիափորձագետն ասաց, որ չի կարող ասել՝ ամբողջ տվյալների բազան է կոտրվել, թե ոչ, սակայն այն, ինչ հանրայնացվել է, հաստատ ամբողջ բազան չէ. «Հայտնի է, որ ադրբեջանական հաքերային թիմը, որը տարիներ շարունակ նման բաներով է զբաղված, իրենք են հրապարակել։ Գիտենք այդքանը և իրենց ասելով ինչ-որ մեյլ են կոտրել, մեջից տարել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով այն բազան, որտեղից արտահոսքը եղել է տեղորոշման ցանցի հետ որևէ կապ չունի։ Նա ենթադրում է՝ ցանցը, որտեղից արտահոսքը եղել է, ԱԱԾ-ի հսկողության տակ չէ։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տեղորոշման օրինագիծն ընդունվեց, սակայն կառավարությունն այդպես էլ չասաց, թե ովքեր են զբաղվում այդ տվյալների մշակմամբ. «Առաջինը պետք է հանրայնացվի, թե ով է արել, երկրորդը պետք է նաև հանրայնացվի, թե ով է տեխնիկական աուդիտ արել, այսինքն ով է ստուգել անվտանգությունը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Վերջինս նկատեց՝ խնդիրը նրանում է, որ մեզ մոտ չկան տվյալների պաշտպանության հստակ կանոններ. «Չեմ զարմանա, որ սա պարզապես ինչ-որ մի բժիշկ մյուսին մի բան ուղարկի, ուղղակի մեյլը կոտրեն։ Իհարկե՝ ենթադրություն է, բայց կարող է այսպես էլ լինել։ Հնարավոր է՝ սա ինչ-որ հիվանդանոցից, ինչ-որ տեղից լոկալ տվյալների արտահոսք է»,-ասաց մեդիափորձագետը։
Հարցին՝ որոնք պետք է լինեն այս դեպքում կառավարության քայլերը, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այդ քայլերը հիմա չպետք է արվեն, դրանք նախքան այս պետք է արդեն արված լինեին. «Սա շատ մեծ խնդիր է տվյալների մշակման, կանոնների հայեցակարգի ստեղծման հետ կապված, ինչպես նաև արտահոսքն ավելի լրջացնելու պատիժները։ Նման բաներին պետք է ավելի լուրջ մոտենալ։ Տվյալների արտահոսքի միշտ է պետք սպասել, միշտ լինելու է, որովհետև եթե չկա հստակ մոտեցում տվյալների վերամշակման, ով կարող է տվյալ ունենալ, ով ոչ, ինչպես կարող է վերահսկվել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, ով ասաց, որ դեռ պարզ չէ դրանք հիվանդների տվյալներ են, թե կոնտակտների։ Նրա խոսքով իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքում հրապարակվել էր նաեւ մահացածների ցուցակը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ