ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է դրվի Հայաստանի հարցով զեկուցող, Ալիեւի ջեբի լոբբիստ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելու հարցը․ Զոհրաբյան 06/13/2020 13:08 | Մեկնաբանություն
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների տարածած աղմկահարույց հայտարարությանը։ Նա, մասնավորապես, գրել է․
Ապտակի հակառակ կողմը
«Եվրոպական խորհրդարանի ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներն ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը, որը ժամանակին համանախագահել եմ ես, վտանգավոր եւ խայտառակ հակահայ հայտարարություն է տարածել։
Տպավորություն է, որ նշյալ հայտարարությունը, որտեղ Արցախը ներկայացվում է որպես օկուպացված տարածք ու շեշտվում է, որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, գրվել է Ալիեւի հանգստի սենյակում։ Որպես Հայաստան-ԵՄ համագործակացության կոմիտեի նախկին համանախագահ, ես երբեւէ չեմ հիշում նման լկտի ու հակահայ հայտարարություն այդ կոմիտեի կողմից անգամ այն ժամանակ, երբ տվյալ հանձնախմբի համանախագահը խիստ ադրբեջանամետ Սաջադ Քյարիմն էր։ Անգամ Քյարիմին մենք կարողացանք բերել հնարավորինս կառուցողական դաշտ։
Հիմա ասածս ինչ է՝ ինչ-որ անհասկանալի եւ անկանոն շարժումներ են սկսվել մեծամասնության քաղաքական թիմում, սկսվել է մեղավորների ու խայտառակ այս հայտարարության պատասխանատուի փնտրտուք, ու իմ տպավորությամբ մեղավոր են ուզում կարգել այդ կոմիտեի ներկայիս համանախագահ Արման Եղոյանին, ինչը առնվազն ծիծաղելի է, որովհետեւ այս հայտարարությունը մեր ամբողջ արտաքին քաղաքական կորպուսի դիվանագիտական ամոթն է, դաժան պարտությունը ու ես անկեղծորեն ցավում եմ սրա համար, որովհետեւ ավելի հակահայ հայտարարություն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։ Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների դեմ է ու հստակ հակասում է համանախագահների առաջարկությունների փաթեթին։
Հա, մի բան էլ. հանկարծ որեւէ պատի տակից մի օսլայած դեմագոգ չծլի ու չասի՝ բա կորոնավիրուսի ժամանակ կարելի՞ է խոսել արտաքին քաղաքական էսպիսի անհամաչափ չափալախների մասին։
Էս լուրջ չե՞ք հասկանում նման հայտարարությունների քաղաքական հետեւանքը։ Էս լուրջ չե՞ք հասկանում, որ նման հայտարարությունները գեներացվում եւ վերածվում են քաղաքական որոշումների։
Ինչ վերաբերում է այդ հայտարարության հեղինակ երեք եվրոպատգամավորներին, ապա վերջիններս ուղղակի պատասխանատվություն են կրելու
Ադրբեջանի ռամզահռետորաբանության հերթական լկտիարցման ու լարվածության էսկալացիայի համար։
Կարծում եմ, որպես առաջին քայլ, պետք է դրվի Հայաստանի հարցով զեկուցող, Ալիեւի ջեբի լոբբիստ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելու հարցը։
Ու որպեսզի պարզ լինի, թե ճիշտ, համակարգված աշխատելու, խորհրդարան, արտաքին քաղաքական գերատեսչություն եւ Սփյուռքի ներուժը օգտագործելու դեպքում ժամանակին մենք նույն կոմիտեի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ հայտարարություն ենք ընդունել, հրապարակում եմ նշյալ հայտարարության՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը:
Հ. Գ. Նախապես զգուշացնում եմ իշխանական ֆեյք մանուֆակտուրայի դիրեկտորին՝ իմ վրա ֆեյք իմպերիան «քսի» տալը ահավոր զվարճալի է։ Պնդում եմ ասածս՝ մեծ փախուստի ժամանակ ես անձամբ եմ «խիստ բարեկամական զրուցելու» ֆեյք ինդուստրիայի դիրեկտորի հետ։
Ասածս հանկարծ կատակ չընդունեք։
❗ 08.12.2010
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարություն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ
❗ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք; կոչ է անում բոլոր կողմերին խոսքով եւ գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը եւ ակտիվ ջանքեր գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
❗ ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը, եւ 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը:
❗ սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին` հիմնված Հելսինկինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:
❗ գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում:
❗ ընդգծում է 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված վերջին համատեղ հայտարարության կարեւորությունը, որում նշվում է, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ:
❗ ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը:
❗ համոզմունք է հայտնում , որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծ օգուտ բերել եւ հակամարտության կարգավորումը այդպիսի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծի; համոզված է , որ անհրաժեշտ է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը եւ որ դրան ուղղված քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման համար բարենպաստ մթնոլորտի վրա;
❗ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը համաձայնության գալ ուժի չկիրառման եւ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ;
❗ ափսոսանք է հայտնում վերջերս շփման գծում տեղի ունեցած զինված աճող միջադեպերի կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսանում եւ կոչ է անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` այդպիսի միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ շփման գծում ուժեղացված մոնիտորինգը;
❗ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստրախանում արված մարդասիրական ջանքերին, մասնավորապես` պատերազմի գերիների եւ վերջերս տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքով սպանվածների դիակների փոխանակմանը վերաբերող համատեղ հայտարարությունը»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ