ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջ մարմնի գաղտնիքները 06/13/2020 23:23 | Առողջություն
Մարդու մարմինն ունի գաղտնիքներ, որոնք անհրաժեշտ է բացահայտել: Խոսքը վերաբերվում է էրոգեն գոտիներին:
Էրոգեն գոտիները մարմնի հատուկ զգայուն մասերն են, որոնց խթանումը առաջացնում է հաճելի սեքսուալ զգացողություններ և սեռական գրգռում:
Էրոգեն գոտիների իմացությունը կարևոր նշանակություն ունի սեռական կյանքի գույների և հետաքրքրության ապահովման համար:
Յուրաքանչյուր անհատ ունի իր նախընտրությունները, որոնք պետք է հաշվի առնել. մարմնի որևէ գոտու խթանումը մեկին կարող է դուրեկան լինել, մյուսին տհաճ:
Կանանց և տղամարդկանց մոտ էրոգեն գոտիների տեղակայման ու նշանակության հարցում կան որոշ տարբերություններ և առանձնահատկություններ: Սակայն և տղամարդկանց, և կանանց ամենագլխավոր էրոգեն գոտին գլխուղեղն է:
Կանանց էրոգեն գոտիները կարող են լինել մարմնի ցանկացած մասում՝ կյանքի ընթացքում փոխելով իրենց տեղակայումը և զգայունությունը:
Միևնույն ժամանակ ցանկացած կետ ճիշտ խթանման դեպքում կարող է դառնալ էրոգեն գոտի:
Կան մի քանի տեսակի էրոգեն գոտիներ` գենիտալ և էքստրագենիտալ:
Գենիտալ էրոգեն գոտիներն են (կենտրոնացած են սեռական օրգանների շրջանում)՝ ծլիկ, սեռական շրթեր, հեշտոցամուտք, G կետ (кнопка удовольствия), արգանդի պարանոց:
Էքստրագենիտալ կարող է լինել մարմնի ցանկացած հատված`կրծքագեղձ, պտուկ, պարանոց, ականջ, բերան ՝ շրթունքներ և լեզու, կատվափոս՝ միջթիակային տարածություն, որովայն, հետույք և այլն, որոնք աչքի են ընկնում խիստ անհատական բնույթով և դինամիկ փոփոխությամբ:
Կանանց մոտ առավել մեծ դեր ունեն էքստրագենիտալ էրոգեն գոտիները` ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ էրոգեն զոնաները կենտրոնացած են գենիտալ ՝ սեռական օրգաններում:
Էրոգեն գոտիները կյանքի ընթացքում, տարբեր պատճառներով կարող են փոխել իրենց տեղակայումը. հորմոնալ ֆոնի փոփոխություն, հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրում, դաշտանադադար, սթրեսային իրավիճակ: Կնոջ էրոգենությունը կախված է նաև հոգե-հուզական պատրաստվածությունից, սեռական կոնստիտուցիայից, ինչպես նաև զուգընկերոջ նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Մշտական սեռական զուգընկերոջ փոփոխումը ևս կարող է էրոգեն գոտու փոփոխման պատճառ լինել: Օրինակ՝ մի զուգընկերոջ հետ տվյալ էրոգեն զոնայի խթանումը կարող է առաջացնել սեքսուալ գրգռվածություն, մեկ այլնի հետ հակառակը՝ ոչ միայն չգրգռել, այլ նաև տհաճ լինել:
Տաք գոտիների իմացությունը զուգընկերոջ կողմից, ինչպես նաև խթանումը՝ սեռական հարաբերության բարեհաջող սկզբի (նախերգանք), ընթացքի և ավարտի գրավականն է: Ինչքան շատ էրոգեն գոտիներ են խթանվում միաժամանակ, այնքան ավելի վառ են լինում զգացողությունները:Կնոջ կողմից սեփական մարմինը ճանաչելը, զուգընկերոջը ճիշտ ուղղորդելը, հոգե-էրոտիկ պատրաստվածությունը ինտիմ մտերմությանը զույգերի հարաբերությունը դարձնում է առավել ներդաշնակ:
Սեռական կյանքը սիրում է նորություններ: Հետևաբար, պետք է կատարել ‹‹փորձարկումներ›› դրանք բացահայտելու համար՝ հաշվի առնելով զույգերից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Այն կօգնի հնարավորինս երկար պահպանել սեռական կյանքի ներդաշնակությունը և գույները:
Լուսինե Ստեփանյան
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ
բժիշկ-սեքսոլոգ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ