ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իվետա Տոնոյան. Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք 06/13/2020 14:57 | Մեկնաբանություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, գրում է.
«Այսօր՝ լույսը դեռ նոր բացված, հերթական անգամ լսեցինք արդեն չարչրկված միևնույն արտահայտությունը.Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Հերթական անգամ ամենաբարձր օղակից փորձ արվեց հակամահաճարակային տապալված քաղաքականության սլաքներն ուղղել դեպի ժողովուրդը: Այսինքն ամենաուղղակի կերպով իշխանությունն իր ապաշնորհ կառավարման և աչք ծակող սխալների մեղքը բարդում է հասարակ քաղաքացու վրա: Սա բացարձակ անընդունելի է…
Մեր քաղաքացիները մեղք չունեն, որ դու՛ք դեռևս հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն Սահմանադրական հանրաքվե էիք անում, ձեր սեփական ամբիցիաներից բխող ծրագրերն էիք առաջ բրդում, իսկ վարակն այդ օրերին ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտի սկզբին էր ահազանգում, որ անհրաժեշտ էր օր առաջ անցնել սահմանափակումների խստացված ռեժիմի, անցակետերում թեստավորում անցկացնել, մարզային բոլոր հիվանդանոցները կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին ներգրավել, մարզային բոլոր բուժկենտրոններին անհրաժեշտ դեղորայք, թեստեր ու սարքավորումներ հատկացնել:
Սա հնարավորություն կտար մարզերի բնակիչներին տեղում թեստավորվելու, վարակն անմիջապես բացահայտելու և դրա տարածումը թույլ չտալու համար:
Այն, որ գործազուրկ, օրվա հացը մի կերպ վաստակող մարդը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող իրեն թույլ տալ կտրելով հարյուրավոր կիլոմետրեր հասնել Երևան ու թեստ հանձնել՝ պարզից էլ պարզ է: Էլ չեմ ասում, որ հիվանդանոցում բուժօգնություն ստանալու համար գործում է ծանոթ-բարեկամի հայտնի սկզբունքը: Այդ ամենը պետք էր հենց տեղում՝ մարզերում կազմակերպել ու իրականացնել, որը դու՛ք չարեցիք:
Այսօր, երբ վարակի տարածման տեմպն այլևս անվերահսկելի է, երբ մարզերում վարակվածության սարսափելի մեծ ցուցանիշներ ունենք, ինչո՞ւ նոր միայն որոշեցիք մարզային հիվանդանոցները ներգրավել Կովիդ 19-ի դեմ պայքարի գործընթացին, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտի 4-ից էր խոսում դրա անհրաժեշտության մասին:
Արդյո՞ք ձեզ ամիսներ էին հարկավոր հասկանալու համար, որ աշխարհը պատուհասած համավարակի վերաբերյալ հումորներ անելու փոխարեն, պետք էր ընդամենը աշխատել, քայլեր կատարել: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ո՞ւր են գնացել այն միլիոնները, որոնք պետք է ուղղվեին կորոնավիրուսի դեմ պայքարին: Հարցս հռետորական չէ, ու վաղ թե ուշ դուք ստիպված եք լինելու պատասխան տալ:
Հաճախ եք սիրում կրկնել, որ մարդը բարձրագույն արժեք է, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում, բայց այսօր փորձում եք ձեր ձախողումներն ու ձեր ապաշնորհության պատճառով տապալվածված քաղաքականության մեղքը բարդել ՀՀ հպարտ քաղաքացու վրա: Չի՛ ստացվելու: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք և հենց դո՛ւք էլ պատասխան եք տալու: Իսկ այդ օրը, հավատացնում եմ ձեզ, շատ մոտ է…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ