ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիմակի չկրման համար քաղաքացիներին ասֆալտին փռելը ոչ իրավաչափ գործողություններ են. Կոչուբաև 06/13/2020 00:21 | ԼՐԱՀՈՍ
Արտակարգ դրությունը դեռևս հիմք չէ ազատ խոսքը կաշկանդելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ հունիսի 12-ին ԱԺ-ի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք են բերման ենթարկվել 4 իրավապաշտպան, նրանց թվում Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ ԱԺ-ի մոտ նրանք միանձնյա ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերացնել քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները։
«Արտակարգ դրությունը կարող է անվերջ ձգձգվել և դա չի նշանակում, որ մարդու հիմնարար ազատությունները պետք է սահմանափակվեն և սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ պաշտոնականից տարբերվող խոսքը, կարծես թե խնդիր ունի մեր երկրում»,- ասաց փաստաբանը։
Կոչուբաևը գտնում է, որ սա ազատ խոսքը կաշկանդելու շատ լուրջ միջոցառում և լուրջ մարտահրավեր է մեր պետության համար։
Հարցին, թե արդյո՞ք միանձնյա ակցիաները կարող են համարվել հանրահավաքներ, Կոչուբաևը պատասխանեց, որ Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն՝ հավաքը երկու և ավելի անձանց համատեղ ներկայությունն է որևէ վայրում՝ հանրային հետաքրքրության որևէ հարցի շուրջ դիրքորոշում արտահայտելու, մինչդեռ՝ Ռուբեն Մելիքյանն ընդամենը միայնակ իր բողոքի ձայնն էր բարձրացրել, որ արտակարգ դրության երկարաձգմամբ խախտվում են մի շարք հիմնարար իրավունքներ և նրա ձերբակալումն արտաիրավական է և հարցերի պատասխանները չպետք է գտնել հավաքների ազատության օրենքի և ՀՀ սահմանադրության մեջ, այստեղ այլ էլեմենտներ են առկա։
Նրա խոսքով՝ արտակարգ դրության առկայությունը և դրա երկարաձգման հարցն արդեն իսկ ինքնանպատակ է, քանի որ մենք ապրում ենք առանց սահմանափակումների և միակ առկա խնդիրը պարետի որոշումներն են, որոնք արտակարգ դրության պայմաններում պարտադիր են բոլոր քաղաքացիների համար և այս արտակարգ դրությունը փաստացի անհրաժեշտ է պարետի որոշումներով հանրային հետաքրքրություն ունեցող ինչ-որ հարցերի կարգավորման համար։
«Հավաքների ազատության սահմանափակումը հենց այն շարժառիթներից մեկն է, որով կառավարությունը, պարետատունը պարբերաբար գնում է ձգձգման, քանի որ երկրում գեներացված են բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական մի շարք կարևոր հիմնախնդիրներ,որոնք բնականոն շրջանառության պայմաններում միանշանակ հավաքի տեսքով հակազդում էին ստանալու և կարծում եմ այս հարցերով պայմանավորված է պարբերաբար ձգձվում»,-նշեց Կոչուբաևը։
Բացի այդ՝ Կոչուբաևն ընդգծեց, որ կան հանրությանը հայտնի դատավարություններ, որոնք կրկին ակտիվ հասարակական աջակցությունը զսպելու նկատառմամբ է կատարվում, շուտով ՍԴ խնդրի հանգուցալուծումն է մոտենում և իշխանության կողմից իսկ ստեղծված խնդիրը կա՛մ կլուծվի, կա՛մ ոչ։
«Այս գործընթացներին հասարակական շատ մեծ հակազդացություն պետք է լիներ և այս արտակարգ դրությունը միտված է ազատ խոսքը կաշկանդելուն, ինչի վառ ապացույցն է Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը»,-ասաց փաստաբվանը։
Դիտարկմանը, որ կարծիք կա, թե արտակարգ դրությունը պարբերաբար երկարաձգվում է պայմանավորված՝ վարչապեին անվստահություն հայտնելու մասին ԱԺ լիազորությամբ, մինչդեռ՝ արտակարգ դրության պայմաններում դա արգելված է, Կոչուբաևն արձագանքեց․ «Ես նմանատիպ պնդում անել չեմ կարող, բայց, եթե շարժառիթը դա է, ապա դա հիմար շարժառիթ է, որովհետև մենք չենք կարող մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ ապրել արտակարգ դրության պայմաններում։ Բացի այդ՝ չեմ կարծում, որ այս համավարակը տևի մինչև 4-5 տարի, որ մինչև հաջորդ ընտրություններ ապրենք արտակարգ ռեժիմի պայմաններով։
Սրան գումարած՝ այս պահին արտակարգ դրության հետաձգումն ամբողջ ՀՀ-ում հակասում է մեր Սահմանադրությանը, մեր օրենքներին, որովհետև նման հնարավորություն ՀՀ կառավարությունը, պարետը չունեին, նրանք կաշկանդված էին 60 օրով։ Թեև՝ մեկ անգամ 60 օրից շեղվելը պայմանավորված է ավելի բարձր հանրային շահով և այստեղ իշխանությանը մեղադրելը տեղին չէ, բայց այսպես պարբերական հետաձգումներն արդեն լուրջ մարտահրավեր է մեր պետության համար»։
Անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանների կողմից քաղաքացիներին «ասֆալտին փռելու» իրավաչափությանը՝ Կոչուբաևը նշեց, որ նորմերի իմաստով ֆիզիզկական ուժի գործադրումը՝ «ասֆալտին փռելը» կարող է համարվել իրավաչափ մի շարք հավելյալ պայմանների առկայության պայմաններում, մասնավորապես՝ եթե առկա է իրավաչափ նպատակ։ Մինչդեռ տարածված տեսանյութերից երևում է, որ անձինք որևէ դիմադրություն չեն ցուցաբերում, հետեւապես այս առումով իրավաչափ նպատակը բացակայում է։
Ինչ վերաբերում է կիրառված ֆիզիկական ուժի համաչափությանը, ապա Կոչուբաևը նշեց, որ տեսնում ենք կադրեր, երբ 5 ոստիկանով ձերբակալում են, ֆիզիկական ուժ են գործադրում կնոջ նկատմամբ, տեսնում ենք կադրեր՝ 6 ոստիկանով գլխին ոտքով հարվածելով ձերբակալումներ, ուստի՝ համաչափությանը տեստը ևս տապալված է։
«Կարող ենք արձանագրել, որ դիմակի չկրման համար քաղաքացիներին ասֆալտին փռելը ոչ իրավաչափ գործողություններ են»,- ընդգծեց Կոչուբաևը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ