ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան. դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին 06/13/2020 13:24 | Քրեական խրոնիկոն
2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու ՇԲՕ կայանից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ստացվել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն են տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Նշվածի կապակցությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում 2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվել նախաքննություն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ նշված ռեստորանային համալիրի մենեջեր Հ. Դ.-ին, խոհարարի օգնական Մ.Թ.-ին և խոհարար Կ. Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործ ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դվին» ռեստորանային համալիրում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ռեստորանն ապահովված չի եղել համապատասխան քանակի սառնարանային սարքավորումներով, նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, ստուգման ժամանակահատվածում աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության, ընդունվող հումքը և սննդամթերքը չեն ուղեկցվել անվտանգությունը և որակը հաստատող փաստաթղթերով և այլն:
Պարզվել է, որ ռեստորանային համալիրը սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչի պատճառով մինչ թունավորման վերաբերյալ ահազանգի ստացումը դրա նկատմամբ որևէ հսկողություն չի իրականացվել:
Ոլորտը կարգավորող իրավական ակտերի և քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների և փաստական տվյալների համադրությունից պարզ է դարձել, որ նկարագրված հանցագործության ծնող պատճառներ և նպաստող պայմաններ են հանդիսացել հատկապես ոլորտը կարգավորող վերաբերելի իրավական ակտերի ոչ համապարփակ բնույթը։ Մասնավորապես՝ ըստ իրավակարգավորումների՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը տնտեսվարող սուբյեկտինն է, իսկ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վրա դրված է պարտականություն՝ ապահովելու և իրականացնելու հաշվառումը, խորհրդատվությունը, ռեեստրներում գրանցման աշխատանքերը: Սակայն նրանց տրված չէ որևէ գործիքակազմ՝ անբարեխիղճ տնտեսվարողներին հայտնաբերելու, ներգործության միջոցներ կիրառելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Փաստացի ստացվում է, որ ոչ լիարժեք օրենսդրական կարգավորումների, տեսչական մարմնի աշխատակիցների անհետևողականության արդյունքում, բարձր ռիսկայությամբ օժտված հանրային սննդի օբյեկտը դուրս է մնում պատկան մարմնի վերահսկողությունից, ինչն էլ իր հերթին դառնում է նմանատիպ մասայական սննդային թունավորման դեպքերի պատճառ։
Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է աչքի ընկնող, գործունեության մեծ ծավալներ ունեցող ռեստորանային համալիրին, որը գործում է Շիրակի մարզում գրեթե մեկ տասնամյակ: Եվ տարակուսելի է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը չկատարվելու պայմաններում հանրային սննդի օբյեկտը նաև տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների տեսադաշտից է դուրս մնացել, և միջոցներ չեն ձեռնարկվել գոնե խորհրդատվության միջոցով նշված բազայում վերջինիս ներառմանը նպաստելու ուղղությամբ:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսչության Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների միջև չկա աշխատանքի տարածքային բաժանում, ինչն էլ կարող է հանգեցնել կոնկրետ դեպքերում երկարատև բնույթ կրող խախտումների չհայտնաբերմանը, դրանց վերացման ուղղությամբ գործուն միջոցների չձեռնարկմանը և նպաստավոր պայման հանդիսանալ բացթողումներ և խախտումներ թույլ տված ծառայողի նույնականացնելու անհնարինության և հանցավոր դրսևորումների առաջացման համար:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնոդրագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Միջնորդագրով առաջարկվել է նմանատիպ դեպքերը կանխարգելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի կողմից իրենց սպասարկման գոտում կանխարգելիչ գործառույթները դարձնել առավել արդյունավետ և նախաձեռնողական, ինչպես նաև համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ