ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գավառի գործը շարունակում է մնալ պետության ինքնասիրության տիրույթում․ Կոչուբաև 06/13/2020 18:35 | Քրեական խրոնիկոն
Գավառում տեղի ունեցած միջադեպի գործով քաղաքական հստակ կամք կա, որ անձինք այս փուլում գտնվեն ազատազրկման մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Վերջինս գործով անցնող 30 մեղադրյալներից 3-ի փաստաբանն է։
Նրա տեղեկացմամբ՝ իր պաշտպանյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք մերժվել են։ Նրա ունեցած տվյալներով՝ մերժվել են նաև մյուս մեղադրյալներին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոքները։
«Գլխավոր խնդիրն այն է, որ այստեղ շոշափվում է իրավապահ համակարգի «ինքնասիրության» հարցը»,- ասաց Կոչուբաևը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալներից երկուսը զանգվածային անկարգությունների պահին եղել են Երևանում, իսկ մյուս պաշտպանյալը, թեև եղել Գավառի հիվանդանոցում, ոչինչ չի կոտրել։
Նրա խոսքով ՝ գործի քննությունը շարունակվում է մնալ «աչքաչափային», անձինք ազատությունից զրկվել են հաստիքային ոստիկան-վկաների «մոտավորապեսային» ցուցմունքով։
Անդրադառնալով իր պաշտպանյալների անվտանգության հարցին՝ Կոչուբաևն ասաց, որ նրանց կալանավայրում գտնվելն արդյունավետ միջոց էր նախնական փուլում՝ 10-20 օր։
«Այս առումով կալանքը քննող դատավորներից Մնացական Մարտիրոսյանն էլ ըստ էության արձանագրեց, որ կալանավորման որոշումը տալիս է հենց այդ անձանց անվտանգության նկատառումներով։ Թեև օրենսդրությունն անվտանգության նկատառումներով կալանավորման որևէ ընթացակարգ չի նախատեսում, սակայն ես էլ չշտապեցի բողոքարկել կալանավորման որոշումները 10 օր, մինչև կրքերը հանդարտվեն։ Այդ պահից սկսած արդեն իսկ կարծում եմ, որ անձանց ազատազրկված լինելը ոչ իրավաչափ են»,- ասաց Կոչուբաևը։
Նա տեղեկացրեց, որ ներկայացվել են մի շարք միջնորդություններ՝ Հայթյան եղբայրներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկներին, ականատես վկաներին հարցաքննելու համար։
Ըստ փաստաբանի՝ նրանց հարցաքննությունն ուղիղ մատնացույց կանի, որ իր պաշտպանյալները չեն մասնակցել անկարգություններին։
«Նախաքննական մարմինը դրանց չի անդրադառնում և այս գործը շարունակում է մնալ պետության ինքնասիրության տիրույթում, քանի որ պետությունը վիրավորված է մնացել այն հանգամանքից, որ այսպես արհամարհելով ոստիկաններին, իրավապահ համակարգին, Գավառի բնակիչները մուտք են գործել հիվանդանոցի տարածք և կատարել քրեական գործում նշված արարքները»,- ասաց Կոչուբաևը։
Դիտարկմանը, որ Գավառի հիվանդանոց ներխուժումը եղել է ոստիկանների ներկայությամբ, ընդ որում՝ տարածքում է եղել նաև նախկին ոստիկանապետը, արդյո՞ք դրանից կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն այլևս հեղինակություն չէ, Կոչուբաևն արձագանքեց, որ ոստիկանությունը հեղինակություն չէ արդեն երկու տարի, որովհետև ոստիկանությունը վերածվել է փափուկ ուժի կիրառման և ծայրահեղ մոտեցումներ է ցուցաբերում նույնատիպ իրավիճակներում։
Հիշեցնենք, ապրիլի 28-ին Գավառում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը և Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, 6 հոգի տեղափոխվել բժշկական կենտրոն: Սակայն դեպքն այդքանով չի ավարտվել և դարձել է վենդետայի պատճառ: Դանակով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ պահին հսկողություն էին իրականացնում ոստիկանության ծառայողները, այն ամբողջությամբ տակնուվրա արել, փորձել սպանել միջադեպի մասնակիցներից 3-ին՝ նրանց մեղադրելով իրենց հարազատների սպանության մեջ։
ՔԿ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:
Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ հայտարարվել հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ