Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/24/2024   23:58 Երևանի Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Dodge»-ում. կա վիրավոր 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/24/2024   23:33 Միգրանտը բռնաբարել է ռուսաստանցի աշակերտուհուն եւ տեսանկարահանել այդ ամենը 12/24/2024   23:19 Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է, ռեժիմի վախճանը մոտ է․ Զոհրաբյան (Տեսանյութ) 12/24/2024   22:58 Մայոտեում «Շիդո» փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/24/2024   22:22 Եղբայրը վիճաբանության ժամանակ հարվածել է եղբորը. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է 12/24/2024   22:21 Ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով. Հովհաննես Ավետիսյան 12/24/2024   22:11 Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ աղբատար մեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավոր 12/24/2024   21:57 Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այնքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան 12/24/2024   21:41 Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 12/24/2024   21:29 Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան 12/24/2024   21:21 Հայտնի է Կանադայում արտահերթ ընտրությունների հնարավոր ամսաթիվը 12/24/2024   21:08 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին 12/24/2024   20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները 12/24/2024   20:37 Թույլ չեմ տալու, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին, ես կարող եմ դա անել․ Օսկանյան (տեսանյութ) 12/24/2024   20:20 Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդի են տարհանել 12/24/2024   20:11 Ռուսաստանում շաուրմայի համար ԳՕՍՏ կսահմանվի 12/24/2024   19:58 Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը 12/24/2024   19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը 12/24/2024   19:35 Մյունխենում ծերանոց է բռնկվել 12/24/2024   19:29 Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել 12/24/2024   19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը 12/24/2024   19:15 Երևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների, 15 %-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 12/24/2024   18:47 Ինչպես կարելի է մարդու մատերին նայելով՝ որոշել նրա ճաղատանալու հավանականությունը 12/24/2024   18:43 Դա կենաց է, չափանիշ չէ. Կիբերանվտանգության մասնագետը խոցել է համարում նոր օրենսդրական նախաձեռնությունը 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/24/2024   18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն 12/24/2024   18:08 Զանգվածային թունավորում Ադրբեջանում 12/24/2024   17:51 Էրդողանն Ալիևին ասել է, որ ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի զարգացումներին 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/24/2024   17:39 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   16:58 Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն 12/24/2024   16:39 Սա միակ իշխանությունն է, որ Համահայկական հիմնադրամի գումարները տարավ, դրեց իրենց գրպանը, որ ապահովի իրենց էկզոտիկ «կայֆերը». Մկրտչյան 12/24/2024   16:38 Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որ հնարավոր լինի մաքրել Նիկոլի խարանը․ Աշոտյան 12/24/2024   16:36 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/24/2024   16:31 Լուծում ենք առաջարկում, որ և ոչխարները կենդանի մնան, և գայլերը կուշտ լինեն. Աշոտյան (տեսանյութ) 12/24/2024   16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան 12/24/2024   16:14 6-ամյա երեխան հոր ծննդյան օրը պատահմամբ օղի է խմել ու հայտնվել կոմայի մեջ 12/24/2024   16:06 Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից․ Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին 12/24/2024   16:01 Դատարանը հիմնավորել է, թե ինչու իրավաչափ չէ «կարմիր գծերի» թանկացումը 13 անգամ. քաղաքացիներին կոչ են անում բավարարվել փոքր փաթեթներով 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/24/2024   15:51 Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամը՝ Ավինյանին 12/24/2024   15:49 Ադրբեջանում արյունալի բախումներ կամ արտաքին միջամտություններ չեն լինի. Ալիև 12/24/2024   15:31 Մատվիենկոն ասել է՝ երբ կսկսվեն Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները 12/24/2024   15:30 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 12/24/2024   15:19 Այս գործով բոլոր պաշտոնական առաջխաղացում ունեցող անձինք մի «SMS»-ով տուն գնալու ռիսկի տակ են․ փաստաբան 12/24/2024   15:08 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են
12/23/2024   21:42 Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/23/2024   23:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/23/2024   19:58 Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, հակառակը՝ ինքն է դարձել հանցագործության զոհ՝ խոշտանգվելով․ փաստաբան 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքով վարույթ նախաձեռնելը 12/23/2024   22:40 Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը. Մուսինյան 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/23/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/23/2024   13:40 Ազատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած

Ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան 06/13/2020   16:40  |  Հարցազրույց

Խաղաղ հավաքների արգելքը արտակարգ դրության սկզբնական փուլում առանձնակի տեսանելի արձագանք չունեցավ, սակայն տևական ժամանակ այդ սահմանադրական իրավունքն անվերապահորեն բացառելը, հատկապես, այն պարագայում, երբ արտասահմանյան երկրներն օրինական համարեցին այդ իրավունքը միայն մասամբ սահմանափակելու տարբերակը, լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ Սահմանադրական այս իրավունքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Փաստինֆո»-ն դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Պարոն Դանիելյան, նախ, մենք ականատեսը եղանք այն իրողության, որ անգամ մեկ մարդու կողմից ցույց անցկացնելը ճանաչվեց հակաօրինական, իսկ կասկածյալը բերման ենթարկվեց և տուգանվեց։

- Անձը կարող է տվյալ իրավիճակում բերման ենթարկել միայն այն դեպքում, երբ չի կատարում ոստիկանի օրինական պահանջը, իսկ հավաքի անցկացման կարգը խախտելը  ինքնին հարկադրանք կիրառելու և բերման ենթարկելու հիմք չէ, ինչը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածից։ Ի դեպ, որ պահից անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր կատարել օրինական պահանջները, այդ պահից նրա նկատմամբ որևէ հարկադրանք չի կարող կիրառվել։  Ֆիզիկական ուժի կիրառումն ինքնանպատակ չէ, իսկ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. «Իրավախախտումները կանխելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ»։ Հավելեմ, որ ֆիզիկական ուժի գործադրումը առավել ևս չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով, մարդուն նվաստացնող վերաբերմունքով, սա բացարձակ իրավունք է, այն չի կարող սահմանափակվել անգամ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում։ Պատահական չէ, որ իմ կողմից նշված օրենքը պարտադիր է համարում, որպեսզի նմանաբնույթ խախտումները բացառելու նպատակով ոստիկանները անցնեն «հատուկ պատրաստվածություն»՝ ինչպես ֆիզիկական ուժի գործադրման, այնպես էլ «բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ» ձեռք բերելու նկատառումով։ Մի ուրիշ առիթով ավելի հանգամանորեն կխոսենք մարդկանց նկատմամբ ուժ կիրառելու խնդիրների շուրջ, որոնք, թերևս, արդիականություն են ձեռք բերել։

Ինչ վերաբերում է ձեր նշած այն իրավիճակին, երբ հավաք է նախաձեռնում և իրականացնում մեկ մարդը, ապա հարկ է նկատել, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:

Հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս կարող է մեկ մարդը հավաք անցկացնել, «հավաք» եզրույթը ինքնին նշանակում է մարդկանց որոշակի խմբավորում։ Սակայն հավաքի էությունն այնքան քանակը չէ, որքան այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ ձևավորել հանրային կարծիք և հանրային իշխանությունների ուշադրությունը բևեռել որևէ խնդրի լուծման անհրաժեշտության վրա։ Ընդ որում, ընդունված է, որ մեկ մարդու պարագայում պարզապես ի ցույց է դրվում նախապես պատրաստված պաստառ։

-  Ասվածից բխո՞ւմ է, արդյոք, որ մի անձի կողմից իրականացված ցույցը չի կարող ճանաչվել, որպես օրենքով ճանաչված հավաք։

Հարկ է իրավունքը, դրա երաշխիքը չշփոթել պատասխանատվություն առաջացնող իրավաբանական փաստի հետ։ Ճիշտ հակառակը՝ ասվածից ընդամենը բխում է, որ մեկ անձը ևս օգտվում է այդ իրավունքից, ուղղակի նրա վրա չեն տարածվում հավաքի կազմակերպման կանոններն ու սահմանափակումները։ Մյուս կողմից՝ իրավասու մարմինները պարտավոր են ապահովել մեկ անձի անվտանգությունը և երաշխավորել նրա կողմից իր սահմանադրական իրավունքի անարգել իրականացումը։ Եվ քանի որ մեկ անձի կողմից հավաքի վրա չեն տարածվում օրենքի սահմանափակումները, ապա որևէ ենթաօրենսդրական ակտով «հավաք» եզրույթը կիրառելիս, հարկ է նկատի ունենալ միայն այն իմաստը, ինչը դրան հաղորդվել է օրենքով։

-Մամուլի տեսությունից մենք տեղեկանում ենք, որ արտակարգ դրության դեպքում արտասահմանյան երկրները ամբողջովին չեն սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը։

-Խաղաղ հավաքների առնչությամբ ԵԱՀԿ «Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների» բյուրոյի կողմից ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, արտոնագրումը իրավաչափ է միայն նվազագույն թվին գերազանցող անձանց կողմից հավաքներ կազմակերպելու պարագայում։ Ըստ այդմ էլ՝ գրեթե բոլոր պետությունները արտոնագրման ենթակա են համարում միայն այն հավաքները, որոնց մասնակիցների թիվը տատանվում է 2-ից (ինչպես՝ Հայաստանում) մինչև 15։ Օրինակ Սինգապուրի 2009 թ. «Հասարակական կարգի պահպանության մասին» օրենքի համաձայն, եթե մեկ անձը չի հրավիրում որևէ մեկին մասնակցելու իր նախաձեռնած հրապարակային միջոցառմանը, ապա այն արտոնագրելու անհրաժեշտություն չի ծագում։ Շվեդիայում, 1984 թ. «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, արտոնագրման ենթակա է այն հրապարակային միջոցառումը, որի մասնակիցները գերազանցում են 15-ը։ ՌԴ֊ի 2004 թ. «Հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի և պիկետների» մասին օրենքով ևս մեկ անձի կողմից հրապարակային միջոցառում իրականացնելու դեպքում արտոնագրում չի պահանջվում։

Ի՞նչ նկատառումներով է սահմանափակվում խաղաղ հավաքների ազատությունը, կոնկրետ համաճարակի տեսանկյունից մարդկային կուտակումները կարող են վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հավաքների ազատության իրավունքը առավելապես կարգավորված է «Հասարակական կարգի պահպանության մասին» անվանումներով օրենսդրական ակտերով, քանզի ելակետ է ընդունվում այն դիրքորոշումը, որ այս միջոցառումը, առաջին հերթին, աղերսներ ունի հասարակական կարգի պահպանության հետ։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք ընդհանուր են միայն այն մասով, որ վերաբերում են հասարակական կարգի պահպանմանը, օրինակ՝ միանշանակ արգելվում է ցանկացած հավաք, այդ թվում՝ մեկ անձի կողմից, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է և այլն։ Այլ բնույթի սահմանափակումները պարզապես չեն կարող կիրառվել այն դեպքերում, երբ, օրինակ՝ հավաքը նախաձեռնում և իրականացնում է մեկ անձը կամ թույլատրելի նվազագույն քանակով անձինք, քանզի դա հասարակական կարգը խախտելու գործոն չէ։

Նկատենք, որ Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պարետին վերապահված է լիազորություն՝ սահմանված տարածքներում արգելելու որոշ տեսակի հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, եթե մասնակցում են 20 և ավելի անձինք։ Ընդ որում, այդպիսի հանրային միջոցառումներ են ճանաչված համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ։

Այսպիսով, ելակետ է ընդունվել այն դիրքորոշումը, որ 20 անձը չգերազանցելու դեպքում, որոշ հանրային միջոցառումներ, եթե պահպանվում են հակահամաճարակային կանոնները, սկզբունքորեն թույլատրվում են, և այս համատեքստում հավաքների անվերապահ արգելքը առնվազն խնդրահարույց է, մանավանդ այն ասպեկտով, երբ այն իրականացվում է մեկ մարդու կողմից, որի վրա օրենքի սահմանափակումները չեն էլ տարածվում։

-Արդեն ակնհայտ է, որ արտակարգ դրության դեպքում, Սահմանադրության ուժով չի կարող իրականացվել հանրաքվե, էլ ուրիշ ի՞նչ իրավաքաղաքական գործընթացներ չեն կարող տեղի ունենալ արտակարգ դրության ժամանակ։

-Սահմանադրությամբ ելակետ է ընդունվում այն սկզբունքը, որ մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումներ ենթադրող կառավարման հատուկ ռեժիմների դեպքում իրավաչափ չէ նաև իրականացնել այնպիսի սահմանադրական գործընթացներ, օրինակ բացառվում է Ազգային ժողովի ընտրությունը, չի կարող ներկայացվել կամ քննարկվել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը։ Հավելեմ, որ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի կարող նախաձեռնվել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով։

Նման դեպքերում, իհարկե, նախապատվությունը պետք է տալ ոչ թե արտակարգ դրության երկարատև կիրառմանը, այլ անցնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրության հենքով միջոցառումներ իրականացնելուն։ Նկատենք, որ Արցախում հենց այս պահին հայտարարված է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Ընդ որում, Արցախում գործում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության նույնանուն օրենքի հետ։

Ի դեպ, այս օրենքը ևս նախատեսում է այնպիսի սահմանափակումներ, որոնք կիրառվում են այս պահին արտակարգ դրության շրջանակում։ Ինչ վերաբերում է հարկադիր մեկուսացումներին, այն կարող է կիրառվել անկախ նրանից, հայտարարվել է արտակարգ դրություն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, եթե գործնականում ծագել է անհրաժեշտություն այդ օրենքը վերանայելու և սահմանափակումների իմաստով առավել համաչափ դարձնելու, ապա որևէ սահմանադրական արգելք չկա այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Վերջին հաշվով, մենք չենք կարող անհարկի պարբերաբար երկարացնել արտակարգ դրության ժամկետը, մի պահ ուղղակի հարկադրված կլինենք անցնելու արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, որպեսզի գոնե Սահմանադրության հիմնական կառուցակարգերն ու ընթացակարգերը կարողանան անարգել գործել։

Ի դեպ, դեռ տարիներ առաջ եմ նկատել, որ մենք ցավալիորեն ուշանում ենք և պետք է անցնենք էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ոչ թե գերատեսչական «մեկ պատուհան», այլ ընդհանուր կառավարման «մեկ պատուհան» սկզբունքին, ինչը աննախադեպ չափով կնվազեցնի մարդկային կուտակումների և շփումների անհրաժեշտությունը, կնպաստի մարդկանց խնայողությունների և բյուջետային միջոցների անհարկի ծախսերը կրճատելուն։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան
12:55 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն արձագանքել է Գեւորգ Դանիելյանին
17:17 11/05/2020  |  ՄեկնաբանությունԳևորգ Դանիելյան. Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել
19:26 16/03/2020  |  Հարցազրույց«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան
10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան
21:52 05/02/2020  |  ՀարցազրույցՉենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին
20:15 13/12/2019  |  ՀարցազրույցԴեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան

Արխիվ

[]