ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան 06/13/2020 16:40 | Հարցազրույց
Խաղաղ հավաքների արգելքը արտակարգ դրության սկզբնական փուլում առանձնակի տեսանելի արձագանք չունեցավ, սակայն տևական ժամանակ այդ սահմանադրական իրավունքն անվերապահորեն բացառելը, հատկապես, այն պարագայում, երբ արտասահմանյան երկրներն օրինական համարեցին այդ իրավունքը միայն մասամբ սահմանափակելու տարբերակը, լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ Սահմանադրական այս իրավունքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Փաստինֆո»-ն դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։
-Պարոն Դանիելյան, նախ, մենք ականատեսը եղանք այն իրողության, որ անգամ մեկ մարդու կողմից ցույց անցկացնելը ճանաչվեց հակաօրինական, իսկ կասկածյալը բերման ենթարկվեց և տուգանվեց։
- Անձը կարող է տվյալ իրավիճակում բերման ենթարկել միայն այն դեպքում, երբ չի կատարում ոստիկանի օրինական պահանջը, իսկ հավաքի անցկացման կարգը խախտելը ինքնին հարկադրանք կիրառելու և բերման ենթարկելու հիմք չէ, ինչը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածից։ Ի դեպ, որ պահից անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր կատարել օրինական պահանջները, այդ պահից նրա նկատմամբ որևէ հարկադրանք չի կարող կիրառվել։ Ֆիզիկական ուժի կիրառումն ինքնանպատակ չէ, իսկ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. «Իրավախախտումները կանխելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ»։ Հավելեմ, որ ֆիզիկական ուժի գործադրումը առավել ևս չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով, մարդուն նվաստացնող վերաբերմունքով, սա բացարձակ իրավունք է, այն չի կարող սահմանափակվել անգամ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում։ Պատահական չէ, որ իմ կողմից նշված օրենքը պարտադիր է համարում, որպեսզի նմանաբնույթ խախտումները բացառելու նպատակով ոստիկանները անցնեն «հատուկ պատրաստվածություն»՝ ինչպես ֆիզիկական ուժի գործադրման, այնպես էլ «բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ» ձեռք բերելու նկատառումով։ Մի ուրիշ առիթով ավելի հանգամանորեն կխոսենք մարդկանց նկատմամբ ուժ կիրառելու խնդիրների շուրջ, որոնք, թերևս, արդիականություն են ձեռք բերել։
Ինչ վերաբերում է ձեր նշած այն իրավիճակին, երբ հավաք է նախաձեռնում և իրականացնում մեկ մարդը, ապա հարկ է նկատել, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:
Հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս կարող է մեկ մարդը հավաք անցկացնել, «հավաք» եզրույթը ինքնին նշանակում է մարդկանց որոշակի խմբավորում։ Սակայն հավաքի էությունն այնքան քանակը չէ, որքան այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ ձևավորել հանրային կարծիք և հանրային իշխանությունների ուշադրությունը բևեռել որևէ խնդրի լուծման անհրաժեշտության վրա։ Ընդ որում, ընդունված է, որ մեկ մարդու պարագայում պարզապես ի ցույց է դրվում նախապես պատրաստված պաստառ։
- Ասվածից բխո՞ւմ է, արդյոք, որ մի անձի կողմից իրականացված ցույցը չի կարող ճանաչվել, որպես օրենքով ճանաչված հավաք։
Հարկ է իրավունքը, դրա երաշխիքը չշփոթել պատասխանատվություն առաջացնող իրավաբանական փաստի հետ։ Ճիշտ հակառակը՝ ասվածից ընդամենը բխում է, որ մեկ անձը ևս օգտվում է այդ իրավունքից, ուղղակի նրա վրա չեն տարածվում հավաքի կազմակերպման կանոններն ու սահմանափակումները։ Մյուս կողմից՝ իրավասու մարմինները պարտավոր են ապահովել մեկ անձի անվտանգությունը և երաշխավորել նրա կողմից իր սահմանադրական իրավունքի անարգել իրականացումը։ Եվ քանի որ մեկ անձի կողմից հավաքի վրա չեն տարածվում օրենքի սահմանափակումները, ապա որևէ ենթաօրենսդրական ակտով «հավաք» եզրույթը կիրառելիս, հարկ է նկատի ունենալ միայն այն իմաստը, ինչը դրան հաղորդվել է օրենքով։
-Մամուլի տեսությունից մենք տեղեկանում ենք, որ արտակարգ դրության դեպքում արտասահմանյան երկրները ամբողջովին չեն սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը։
-Խաղաղ հավաքների առնչությամբ ԵԱՀԿ «Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների» բյուրոյի կողմից ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, արտոնագրումը իրավաչափ է միայն նվազագույն թվին գերազանցող անձանց կողմից հավաքներ կազմակերպելու պարագայում։ Ըստ այդմ էլ՝ գրեթե բոլոր պետությունները արտոնագրման ենթակա են համարում միայն այն հավաքները, որոնց մասնակիցների թիվը տատանվում է 2-ից (ինչպես՝ Հայաստանում) մինչև 15։ Օրինակ Սինգապուրի 2009 թ. «Հասարակական կարգի պահպանության մասին» օրենքի համաձայն, եթե մեկ անձը չի հրավիրում որևէ մեկին մասնակցելու իր նախաձեռնած հրապարակային միջոցառմանը, ապա այն արտոնագրելու անհրաժեշտություն չի ծագում։ Շվեդիայում, 1984 թ. «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, արտոնագրման ենթակա է այն հրապարակային միջոցառումը, որի մասնակիցները գերազանցում են 15-ը։ ՌԴ֊ի 2004 թ. «Հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի և պիկետների» մասին օրենքով ևս մեկ անձի կողմից հրապարակային միջոցառում իրականացնելու դեպքում արտոնագրում չի պահանջվում։
Ի՞նչ նկատառումներով է սահմանափակվում խաղաղ հավաքների ազատությունը, կոնկրետ համաճարակի տեսանկյունից մարդկային կուտակումները կարող են վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հավաքների ազատության իրավունքը առավելապես կարգավորված է «Հասարակական կարգի պահպանության մասին» անվանումներով օրենսդրական ակտերով, քանզի ելակետ է ընդունվում այն դիրքորոշումը, որ այս միջոցառումը, առաջին հերթին, աղերսներ ունի հասարակական կարգի պահպանության հետ։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք ընդհանուր են միայն այն մասով, որ վերաբերում են հասարակական կարգի պահպանմանը, օրինակ՝ միանշանակ արգելվում է ցանկացած հավաք, այդ թվում՝ մեկ անձի կողմից, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է և այլն։ Այլ բնույթի սահմանափակումները պարզապես չեն կարող կիրառվել այն դեպքերում, երբ, օրինակ՝ հավաքը նախաձեռնում և իրականացնում է մեկ անձը կամ թույլատրելի նվազագույն քանակով անձինք, քանզի դա հասարակական կարգը խախտելու գործոն չէ։
Նկատենք, որ Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պարետին վերապահված է լիազորություն՝ սահմանված տարածքներում արգելելու որոշ տեսակի հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, եթե մասնակցում են 20 և ավելի անձինք։ Ընդ որում, այդպիսի հանրային միջոցառումներ են ճանաչված համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ։
Այսպիսով, ելակետ է ընդունվել այն դիրքորոշումը, որ 20 անձը չգերազանցելու դեպքում, որոշ հանրային միջոցառումներ, եթե պահպանվում են հակահամաճարակային կանոնները, սկզբունքորեն թույլատրվում են, և այս համատեքստում հավաքների անվերապահ արգելքը առնվազն խնդրահարույց է, մանավանդ այն ասպեկտով, երբ այն իրականացվում է մեկ մարդու կողմից, որի վրա օրենքի սահմանափակումները չեն էլ տարածվում։
-Արդեն ակնհայտ է, որ արտակարգ դրության դեպքում, Սահմանադրության ուժով չի կարող իրականացվել հանրաքվե, էլ ուրիշ ի՞նչ իրավաքաղաքական գործընթացներ չեն կարող տեղի ունենալ արտակարգ դրության ժամանակ։
-Սահմանադրությամբ ելակետ է ընդունվում այն սկզբունքը, որ մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումներ ենթադրող կառավարման հատուկ ռեժիմների դեպքում իրավաչափ չէ նաև իրականացնել այնպիսի սահմանադրական գործընթացներ, օրինակ բացառվում է Ազգային ժողովի ընտրությունը, չի կարող ներկայացվել կամ քննարկվել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը։ Հավելեմ, որ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի կարող նախաձեռնվել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով։
Նման դեպքերում, իհարկե, նախապատվությունը պետք է տալ ոչ թե արտակարգ դրության երկարատև կիրառմանը, այլ անցնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրության հենքով միջոցառումներ իրականացնելուն։ Նկատենք, որ Արցախում հենց այս պահին հայտարարված է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Ընդ որում, Արցախում գործում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության նույնանուն օրենքի հետ։
Ի դեպ, այս օրենքը ևս նախատեսում է այնպիսի սահմանափակումներ, որոնք կիրառվում են այս պահին արտակարգ դրության շրջանակում։ Ինչ վերաբերում է հարկադիր մեկուսացումներին, այն կարող է կիրառվել անկախ նրանից, հայտարարվել է արտակարգ դրություն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, եթե գործնականում ծագել է անհրաժեշտություն այդ օրենքը վերանայելու և սահմանափակումների իմաստով առավել համաչափ դարձնելու, ապա որևէ սահմանադրական արգելք չկա այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Վերջին հաշվով, մենք չենք կարող անհարկի պարբերաբար երկարացնել արտակարգ դրության ժամկետը, մի պահ ուղղակի հարկադրված կլինենք անցնելու արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, որպեսզի գոնե Սահմանադրության հիմնական կառուցակարգերն ու ընթացակարգերը կարողանան անարգել գործել։
Ի դեպ, դեռ տարիներ առաջ եմ նկատել, որ մենք ցավալիորեն ուշանում ենք և պետք է անցնենք էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ոչ թե գերատեսչական «մեկ պատուհան», այլ ընդհանուր կառավարման «մեկ պատուհան» սկզբունքին, ինչը աննախադեպ չափով կնվազեցնի մարդկային կուտակումների և շփումների անհրաժեշտությունը, կնպաստի մարդկանց խնայողությունների և բյուջետային միջոցների անհարկի ծախսերը կրճատելուն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից