Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան. դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին 06/13/2020   13:24  |  Քրեական խրոնիկոն

 

2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու ՇԲՕ կայանից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ստացվել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն են տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նշվածի կապակցությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  2019թ. օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվել նախաքննություն:

Նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների բավարար համակցությամբ նշված ռեստորանային համալիրի մենեջեր Հ. Դ.-ին, խոհարարի օգնական Մ.Թ.-ին և խոհարար Կ. Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի  279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործ ուղարկել  Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԵ սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի կողմից «Դվին» ռեստորանային համալիրում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել  են  մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ռեստորանն ապահովված չի եղել համապատասխան քանակի սառնարանային սարքավորումներով, նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, ստուգման ժամանակահատվածում աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության, ընդունվող հումքը և սննդամթերքը չեն ուղեկցվել անվտանգությունը և որակը հաստատող փաստաթղթերով և այլն:  

Պարզվել է, որ ռեստորանային համալիրը սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ  սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչի պատճառով  մինչ  թունավորման վերաբերյալ ահազանգի ստացումը դրա նկատմամբ  որևէ հսկողություն չի իրականացվել:

Ոլորտը կարգավորող իրավական ակտերի և քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված ապացույցների և փաստական տվյալների համադրությունից  պարզ  է դարձել, որ նկարագրված  հանցագործության ծնող պատճառներ և նպաստող  պայմաններ են հանդիսացել հատկապես ոլորտը  կարգավորող վերաբերելի իրավական  ակտերի ոչ համապարփակ բնույթը։ Մասնավորապես՝ ըստ իրավակարգավորումների՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը տնտեսվարող  սուբյեկտինն է, իսկ տեսչական մարմնի պաշտոնատար  անձանց և  հանրային ծառայողների վրա  դրված է  պարտականություն՝  ապահովելու և  իրականացնելու  հաշվառումը, խորհրդատվությունը, ռեեստրներում գրանցման աշխատանքերը: Սակայն նրանց  տրված  չէ  որևէ գործիքակազմ՝ անբարեխիղճ  տնտեսվարողներին  հայտնաբերելու, ներգործության միջոցներ կիրառելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Փաստացի  ստացվում է, որ ոչ լիարժեք  օրենսդրական կարգավորումների, տեսչական մարմնի աշխատակիցների անհետևողականության արդյունքում, բարձր ռիսկայությամբ օժտված հանրային սննդի օբյեկտը դուրս է մնում պատկան մարմնի վերահսկողությունից, ինչն  էլ իր հերթին  դառնում է  նմանատիպ  մասայական սննդային  թունավորման  դեպքերի պատճառ։

Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է աչքի ընկնող,  գործունեության մեծ  ծավալներ ունեցող ռեստորանային համալիրին, որը  գործում  է Շիրակի մարզում  գրեթե  մեկ  տասնամյակ: Եվ տարակուսելի է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում հաշվառվելու պարտականությունը չկատարվելու պայմաններում հանրային սննդի օբյեկտը նաև տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցների տեսադաշտից է դուրս մնացել, և միջոցներ չեն ձեռնարկվել գոնե խորհրդատվության միջոցով նշված բազայում վերջինիս ներառմանը նպաստելու ուղղությամբ:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսչության Շիրակի մարզային  կենտրոնի  աշխատակիցների միջև չկա աշխատանքի տարածքային բաժանում, ինչն էլ կարող է հանգեցնել կոնկրետ դեպքերում երկարատև բնույթ կրող խախտումների չհայտնաբերմանը, դրանց վերացման ուղղությամբ գործուն միջոցների չձեռնարկմանը և  նպաստավոր պայման հանդիսանալ բացթողումներ և խախտումներ թույլ տված  ծառայողի նույնականացնելու անհնարինության և հանցավոր դրսևորումների առաջացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնոդրագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Միջնորդագրով առաջարկվել է նմանատիպ դեպքերը կանխարգելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի կողմից իրենց սպասարկման գոտում կանխարգելիչ գործառույթները դարձնել առավել արդյունավետ և նախաձեռնողական, ինչպես նաև համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:32 12/06/2020  |  Քրեական խրոնիկոնԲազմադրվագ հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով. միջանկյալ ամփոփում
18:08 11/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈ՞ր դատախազներն են զբաղվելու ապօրինի գույքի բռնագանձմամբ
14:48 11/06/2020  |  Քրեական խրոնիկոն10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ
17:19 10/06/2020  |  Քրեական խրոնիկոն10 քրեական գործ՝ Գեղարքունիքում համայնքային սեփականության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ
16:06 04/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կքննարկի Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը վերացնելու դատարանի որոշումը բողոքարկելու հարցը՝ դատական ակտը ստանալուց հետո
17:06 23/05/2020  |  Քրեական խրոնիկոնԿարգապահական տույժեր՝ դատախազության միջնորդագրի հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում
12:40 21/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից
14:54 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել
17:50 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետության համար. Գլխավոր դատախազություն
17:01 14/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ

Արխիվ

[]