ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համաճարակը՝ որպես իշխանության վահան 06/12/2020 18:00 | Վերլուծություններ
Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանում զուգահեռ աշխարհներ են առաջացել և այդ զուգահեռ իրականություններում, պարզվում է ՀՀ Սահմանադրությունը մի դեպքում թույլատրում է 30-40 հոգանոց հավաքի իրականացում, մյուս դեպքում՝ երկու հոգուն, ընդ որում՝ ՀՀ և ԼՂՀ նախկին օմբուդսմեններին՝ իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանին և Ռուբեն Մելիքյանին արգելում են ոչ թե հավաք, այլ՝ իրենց բողոքը՝ արտահայտել, միայնակ ակցիան իրականացնել, որի միտք բանին հետևյալն է՝ վերադարձնել քաղաքացուն խաղաղ հավաքների ազատությունը: Մի բան, որը քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Որպես արդյունք՝ Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկում Արաբկիրի ոստիկանություն: Հարց է առաջանում՝ ինչի՞ համար: Հավաք որպես այդպիսին չի եղել, քանի որ 2 հոգի ԱԺ մատույցներում, Բաղրամյան փողոցում իրենց մեկուսի բողոքն են հայտնել դեռևս…
Բայց եկեք տեսեք, որ երեկ երբ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, ՖԲ խմբեր, ՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի կոչով իրենց իսկ խոսքով՝ 30-40 հոգանոց հավաք էին անցկացնում՝ ընդդեմ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, ոչ մի արգելք նրանց հանդեպ չհարուցվեց:
Թեպետ նույն արտակարգ դրությունն էր:
Ըստ ՖԲ ակտիվիստ Սեդա Գրիգորյանի՝ երեկ` ժամը 10:22-ին «բնակիչներից ահազանգ ստանալով հաշված րոպեներում 30-40 քաղաքացի հավաքվեց տարածքում, այդ թվում՝ ավագանու անդամներ ու ԱԺ պատգամավոր, հասկանալի է, որ շարժումը թափ է առնում ու անհրաժեշտության դեպքում շատ ավելի մարդ կգնա…»
Ուշագրավ է, որ երեկվա գիշերային ակցիայի արդյունքում շարժման մասնակիցները՝ «Երևանի ժառանգության պահպանության կոմիտե» և այլք, հասել են նրան, որ վաղը Երևանի քաղաքապետարանում Ֆիրդուսի թաղամասին նվիրված Երևանի ավագանու արտահերթ նիստ է տեղի ունենալու՝ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ:
Բնականաբար, ողջունելի է, որ հասարակության ձայնը լսելի դարձավ, պատկան կառույցներն արձագանքեցին: Բայց այստեղ կա ակնհայտ մի բայց՝ այս դեպքում իշխանություններն արձագանքեցին քաղհասարակությանը, իսկ ահա, այսօր՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը և ևս 3 հոգի բերման ենթարկվեցին ոստիկանություն, թեեւ չէին խախտել պարետատան սահմանած ռեժիմը: Ըստ էության, ոստիկանության գործողությունները բացարձակ ապօրինի էին, Ռուբեն Մելիքյանի և Լարիսա Ալավերդյանի գործողությունները չէին հակասում Սահմանադրությունը:
Ոստիկանության գործողությունները հստակ փաստեցին մեկ բան՝ իշխանությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ այս դեպքում:
Ռուբեն Մելիքյանի և Լարիսա Ալավերդյանի բողոքի ակցիան տեղի էր ունենում այն ժամանակ, երբ ԱԺ-ն պատրաստվում էր քվեարկել 3-րդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելու նախագիծը:
Այսինքն, իշխանությունը կորոնավիրուսային համաճարակի գործոնն օգտագործելով ՀՀ քաղաքացիներին զրկում է իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել մեր օրերում՝ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին բնագծում կատարվող ապօրինությունների դեմ:
Հենց երեկ եվրոպական որոշ կառույցներ հանդես էին եկել Արցախի վերաբերյալ մտահոգիչ հայտարարությամբ։ Սակայն այսօր ՀՀ քաղաքացիները չեն կարող գնալ ԵՄ ներկայացուցչության շենքի դիմաց ու ակցիա իրականացնել, քանի որ արտակարգ դրությունը երկարացվել է՝ իր հետևանքներով հանդերձ:
Ակնհայտ է, որ իշխանությունը համաճարակը որպես զենք, որպես վահան է օգտագործում իրեն անցանկալի դեպքերում, սակայն, թույլ է տալիս այն թեկուզ՝ բազմամարդ հավաքների իրականացումը, որոնք իրականացնողները յուրայիններն են:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը