ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրանիկ Գեւորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գեւորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է․հայտարարություն 06/12/2020 11:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՀՔԾ ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին։ 75-ամյա հայրիկին մեղադրանք առաջադրելն իշխանությունների պատասխանն է Արմեն Գևորգյանի հրապարակային ելույթներին և գործող կառավարությանը փաստարկված քննադատությանը։ Ցավոք վերջին շրջանում իշխանության կամքը չկատարող, սեփական կարծիք ունեցող անձանց լռեցնելու համար իշխանությունները կանգ չեն առնում ոչինչի առաջ: Համատարած է ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների իրականացումը, այլ նաև նրանց մերձավորների հետապնդումները: Այս միտումով էլ պայմանավորված Հայաստանում որդեգրվել է մի գործելաոճ, երբ համատարած անհիմն արգելանքներ են դրվում տարբեր անձանց և նրանց մերձավորների գույքի ու հաշիվների վրա, ամենևին հաշվի չառնելով, թե արդյոք այդ անձինք առնչություն ունեն որևէ հանցագործության հետ, կամ արդյոք արգելադրվող գույքը գոնե տեսականորեն կարող է ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով ծագած միջոցներից, թե ոչ: Նույն կերպ ապօրինի արգելանքներ էին դրվել Արմեն Գևորգյանի մերձավոր և հեռավոր հնարավոր բոլոր բարեկամների գույքի ու հաշիվների վրա: Այս ապօրինի որոշումները, բնականաբար, բողոքարկվել են դատական կարգով:
Բողոքարկման բազմաթիվ հիմքերից մեկը եղել է այն, որ արգելանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա: Փաստորեն ՀՔԾ-ն չհապաղելով, որոշեց Արմեն Գևորգյանի հոր գույքի վրա կալանք դնելու որոշմանը օրինական տեսք տալու նպատակով ոչ ավել, ոչ պակաս նրան ներգրավել որպես մեղադրյալ: Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, թե իբր վերջինս օժանդակել է որդուն, Սիլվա Համբարձումյանից կաշառք ստացված, 1մլն ԱՄՆ դոլարը օրինականացնելու մեջ: Ընդ որում, ըստ նույն մեղադրանքի, Անդրանիկ Գևորգյանը իբր հանդիսանալով ընկերության գործադիր տնօրեն օժանդակող բնույթի գործողությունները կատարել է հենց այդ ընկերությանը փոխանցվող գումարը տնօրինելով:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դեռևս 14.12.2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է, որ Արմեն Գևորգյանը առնչություն չունի կաշառք ստանալու համար իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Սակայն Անդրանիկ Գևորգյանն էլ երբևէ չի հանդիսացել մեղադրանքում նշված ընկերության գործադիր տնօրենը: Ցավով կարող ենք փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի համար բացարձակ նշանակություն չունեն փաստական հանգամանքները, ապացույցները, հնարավոր հանցագործության առկայությունը կամ բացակայությունը: Կա հրահանգ, հրահանգը պետք է կատարվի, անգամ եթե այդ հրահանգը ոչ միայն դուրս է իրավական դաշտից, այլ չի կարող տեղավորվել անգամ բարոյական ու մարդկային սահմաններում:
Ցանկանում ենք ընդգծել, որ Անդրանիկ Գևորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է, որն ըստ էության սկսվել է դեռևս 2018թ. օգոստոսի 03ից: Արձանագրենք,որայս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Արմեն Գևորգյանի բազմաթիվ իրավունքների խախտումներն արդեն իսկ հաստատվել և արձանագրվել են ինչպես ՀՀ դատարանների, այնպես էլ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Անդրանիկ Գևորգյանի պաշտպաններ
Էրիկ Ալեքսանյան
Լուսինե Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ