ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ում վարակակիր պատգամավոր կա. վարչապետը ստո՞ւմ է 06/12/2020 19:48 | Կորոնավիրուս
«ԱԺ ոչ մի պատգամավորի մոտ դեռևս կորոնավիրուս չի հայտնաբերվել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ գիտակցաբար կամ ոչ այնքան՝ դառնալով ԱԺ բարձր ամբիոնից սուտ ինֆորմացիա տարածող թիվ մեկ աղբյուր։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ Ազգային Ժողովի պատգամավորներից առնվազն մեկի մոտ կորոնավիրուսը հաստատվել է եւ նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Թեեւ պատգամավորը հանրային անձ է, սակայն ձեռնպահ ենք մնում նույնականացնող տվյալները հրապարակելուց՝ առանց նշելու նաեւ, թե որ խմբակցությունն է նա ներկայացնում, քանի որ կարեւորը դա չէ, այլ այն, որ ԱԺ բարձր ամբիոնից երկրի վարչապետը տարածում է կեղծ տեղեկատվություն։
Նշենք, որ պատգամավորն ինքը հաստատել է իր վարակակիր լինելը. «Հավանաբար վարակը ստացել եմ ընտանիքի անդամներից որևէ մեկից։ Ինձ մոտ բոլոր սիմպտոմներն առկա են՝ բարձր ջերմություն, ցավ, թուլություն և այլն։ Գտնվում եմ տանը՝ ինքնամեկուսացման պայմաններում»։ Պատգամավորը եւս մարդ է եւ արտառոց ոչինչ չկա հիվանդանալու մեջ՝ միայն թե չենք հասկանում, թե որն է կեղծ տեղեկություններ տարածելու վարչապետի շարժառիթը, թե պարզապես ԱԺ ղեկավարությունը եւս վարչապետին, ինչպես մամուլին, չի ներկայացնում բուն իրավիճակը
Նշենք, որ պատգամավորների շրջանում վարակի հայտնաբերման վերաբերյալ ԱԺ աշխատակազմից պարզաբանում ստանալու ակնկալիքով «Փաստինֆո» լրատվական գործակալությունը կապ էր հաստատել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ։ Մեզ հետ զրույցում, սակայն, Աժ աշխատակազմի ղեկավարը պնդեց, թե պատգամավորների շրջանում կոնտակտավոր կամ վիրուսակիր անձինք չկան։ «Վերջին մեկ ամսվա տվյալներով ԱԺ-ում վիրուսակիր մեկ անձ եղել է աշխատակազմի ստորաբաժանումներից, ով այս պահին մեկուսացված է, ևս մեկ անձ էլ եղել է ԱԺ աշխատակազմից՝ պատգամավորի օգնական։ Կոնտակտավոր բոլոր անձանց տեստավորել ենք, որևէ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերվել, իսկ պատգամավորների շրջանում կոնտակտավոր կամ վիրուսակի անձ՝ վերջին մեկ ամսվա տվյալներով չկան»։
Մինչդեռ պնդում ենք՝ վարակի դեպք կա, այս պահին չենք կարող ասել արդյո՞ք սա ԱԺ-ում գրանցված վարակակիր կամ կոնտակտավոր պատգամավորի միակ դեպքն է, թե ոչ։ Ու միայն այն, որ ակնհայտ տեղեկությունը վարչապետի ու ԱԺ ղեկավարության մակարդակով թաքցվում է խիստ տարակուսանք է հարուցում ու հիմք մտածելու, որ նման բազմաթիվ դեպքերում է կառավարությունը ստել կամ առնվազն ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրել, կամ էլ պարզապես նրան չեն ներկայացնում պատշաճ տեղեկատվություն ու փաստացի Վարչապետը չի տիրապետում իրավիճակին։
Հետգրության փոխարեն հույս ենք հայտնում, որ ԱԺ աշխատակազմում պատշաճ կերպով պահպանվում են հակահամաճարակային պայքարի դեմ պարետատան սահմանված բոլոր կանոններն ու այլ կոնտակտավոր կամ վարակված պատգամավորներ այնտեղ այս պահին չկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ