ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀՀ համայնքների արձագանքը կորոնավիրուսի համաճարակին» խորագրով առցանց աշխատաժողով 06/12/2020 20:00 | Կորոնավիրուս
Ավելի քան 50 համայնքի ներկայացուցիչներ առցանց քննարկել են համավարակի հետևանքով համայնքներում առաջացած խնդիրներն ու մարտահրավերները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ հանրապետության ավելի քան 50 համայնքի համար կազմակերպվել է «ՀՀ համայնքների արձագանքը կորոնավիրուսի համաճարակին» խորագրով առցանց աշխատաժողով։
«Սա առաջին լայնածավալ միջոցառումն է նման ձևաչափով, որը կունենա շարունակական բնույթ: Այս ձևաչափը կօգտագործվի նաև միավորված համայնքների համար՝ վերհանելու և լուծելու համայնքներում առկա խնդիրները: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարևոր է արագ արձագանքել և փորձել հարմարվել համաշխարհային համաճարակի պայմաններում համակեցության պայմաններին», - իր բացման խոսքում նշել է ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ քննարկել են COVID-19-ի հետևանքով առաջացած խնդիրներն ու մարտահրավերները, համայնքների արձագանքն այդ մարտահրավերներին, ներկայացրել իրենց համայնքների փորձը։ Սևան, Արենի, Վարդենիս համայնքների ներկայացուցիչները, որտեղ ելումուտի սահմանափակումներ են կիրառվել, աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են ստեղծված իրավիճակին արձագանքելու իրենց կողմից մշակված գործողությունների ծրագիրը։
Առաջարկվել է համայնքների համար մշակել արտակարգ իրավիճակներում համայնքների համար գործողությունների ուղեցույց , որը հետագայում կկիրառվի ամբողջ երկրում՝ հնարավորություն տալով համայնքներին ժամանակին արձագանքել խնդիրներին:
Աշխատաժողովի երկրորդ մասը նվիրված էր համամասնական ընտրակարգին անցնելուն, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքում իրականացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցերի քննարկմանը: Աշոտ Գիլոյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում արտակարգ դրության ընթացքում ավագանու նիստերի առցանց անցկացման հնարավորության ստեղծման համար՝ որոշակի կանոնների սահմանմամբ, որոնք կներառեն՝ նիստի ձայնագրում, համայնքապետի կողմից արձանագրության ստորագրում և էլեկտրոնային փոստով ավագանու անդամների հաստատում:
«COVID-19 ճգնաժամը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև հնարավորություն է Հայաստանում նորարարությունների համար: Մի քանի ամիս առաջ մենք անգամ չէինք կարող մտածել ավելի քան 50 համայնքների հետ առցանց հանդիպում կազմակերպելու մասին: Սա միայն միտում չէ, սա դառնում է «նոր նորմալ» իրավիճակ, որը մեզ կուղեկցի նաև ճգնաժամից հետո», - նշել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի թիմի համաղեկավար պարոն Պիեռ Բոնիֆասին:
Նշենք, որ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ ՇԶՀԳ համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ