ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով համազեկուցողների ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություը խոչընդոտում է Արցախյան հակամարտության բանակցություններին. Մարուքյան 06/12/2020 16:20 | Մեկնաբանություն
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԵԽ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով համազեկուցողների ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունն ակնհայտորեն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցություններին։
Խմբակցության ղեկավարի տարածած հայտարարության մեջ ասվում է.
Քիչ առաջ դիմել եմ Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին և Ժելյանա Զովկոյին, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին՝ հետևյալ հաղորդագրությամբ
Նախօրեին ափսոսանքով տեղեկացանք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։
ԵՄ-ն բազմիցս հաստատել է իր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պահպանի առաջատարի իր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում և միշտ վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերին, որոնք մերժում են բռնությունը։ ԵՄ-ն մի քանի անգամ կոչ է արել շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի և խաթարել միջնորդության շարունակական ջանքերը: Բոլորովին վերջերս արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ պարոն Բորելը վերահաստատեց ԵՄ աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ակնհայտ է, որ պատգամավորների հայտարարությունը ամենևին էլ չի համապատասխանում ԵՄ պաշտոնական քաղաքականությանը:
Կրկին ափսոսանքով պետք է հայտնենք, որ հայտարարությունում արտահայտված դիրքորոշումները և օգտագործված արտահայտությունները ոչ միայն չեն համապատասխանում ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի մանդատի ուժով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունների տրամաբանությանը և ոգուն, այլ նաև ուղղակիորեն հակասում են դրանց ու ներկայացնում են խնդիրը խեղաթյուրված ու միակողմանի համատեքստում՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով ադրբեջանական կողմի համար՝ նորից դիմելու ուժի կիրառման սպառնալիքին, իսկ հարմար պահին՝ նաև ուժի կիրառմանը։ Նման դեպքի մենք բոլորս, ականատես եղանք 2016թ֊ի ապրիլի 02-ին, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգևորված մի քանի միակողմանի հայտարարություններից, խախտեց ուժի կիրառման արգելքի՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքը (ՄԱԿ, Կանոնադրություն, հոդված 2) և սկսեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ թիրախ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և կատարելով մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց հետ կապված արդեն իսկ դատական գործընթացներ կան Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում։
Միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունը, որը հիմնված չէ ո՛չ հակամարտության փաստական տվյալների, ո՛չ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անհրաժեշտ կենսապայմանների և Մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հրամայականի և ո՛չ էլ համակարտության կողմերի վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծման պահանջի վրա, ակնհայտորեն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչպես նաև ակնհայտորեն կասկածի տակ է դնում հայտարարության հեղինակների օբյեկտիվությունը և անաչառությունը։
Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում ենք ներդնել Ձեր քաղաքական ուժի ջանքերը և ազդեցությունը նման միակողմանի հայտարարությունների բացառման, դրանց դատապարտման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանն ու ոգուն խոչընդոտող գործողությունների կանխման ուղղությամբ։
Նախապես հայտնում եմ մեր շնորհակալությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից