ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Դանիբեկյանի քիթն ավելի բարձր արժե՞ք է, քա՞ն քաղաքացիների ազատ կյանքը. Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում 06/12/2020 23:07 | Քաղաքացիական իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն ունի կասկածյալի կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևից։
«Նախաքննական մարմինը գտնում է, որ Աննա Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության փաստի հրապարակումը համարվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում»,- ասաց Կոչուբաևը։ Մինչդեռ, ինչպես նկատեց փաստաբանը, Եվրոպական դատարանն արձանագրում է, որ պաշտոնատար անձի պետական կյանքին, հանրային կյանքին վերաբերող տեղեկությունները ծածկված են գերակա հանրային շահով, հանրության տեղեկացված լինելու իրավունքով և այս առումով դրա հարապարակումը չի կարող համարվել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում։
«Մենք որևէ տեղեկատվություն չենք հրապարակել, թե Աննա Դանիբեկյանն ում հետ է հանդիպում, ինչով է զբաղվում աշխատանքից հետո, ինչ նախասիրություններ ունի, մենք վկայակոչել ենք հստակ իր հանրային գործունեությանը վերաբերող փաստական տվյալ, այն է՝ մեզ ծանոթ դատավարության ամենաթեժ պահին ամենակարևոր միջնորդության քննարկման ժամանակ նա որոշում է,որ պետք է գնա վիրահատի իր քիթը և սա հանրության տեղեկացված լինելու իրավունքով ավելի բարձր արժեք է այս պարագայում: Գտնում ենք, որ այստեղ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդման էլեմենտներ է իր մեջ պարունակում»,- ասաց Կոչուբաևը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ օրենքի առջև հավասարության շրջանակներում հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Մասնավորապես` հայտնի չէ, թե ով է վարչապետի էջը ղեկավարում, բայց այդ էջում հրապարակվում են անձանց մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ, նկարներում երևում է, որ անձինք գրկախառնված են, անձինք համբուրվում են: «Հավաքված այս ամբողջ տեղեկատվությունը չի կարող հանրության տեղեկացված լինելու իրավունքով ծածկվել և սրանք հենց դասական մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման կոնկրետ դեպքեր են», - նշեց փաստաբանը։
«Պետք է նայենք ՝արդյո՞ք դատախազությունը պատրաստ է հավասարեցման նշան դնել այս երկու դեպքերի միջև, թե օրինակ Աննա Դանիբեկյանի քիթն ավելի բարձր արժեք է, քան քաղաքացիների ազատ կյանքը, հանդիպումները միմյանց հետ» ,-ընդգծեց Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դատավորի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու , բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը մարտի 16-ին ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով ։
Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։Հրապարակումներից 5 օր անց՝ ապրիլի 14-ին, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։ Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Նույն օրը հայտնի դարձավ, որ դատավորը վերադարձել է աշխատանքի և կրկին մեկնել հերթական արձակուրդը՝ դատական նիստի օր նշանակելով մայիսի 8-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ