Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Քննարկվել է ԿԳՄՍ 2019 թ. գործունեության կատարողականը 06/11/2020   19:34  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում իրականացված միջոցառումների մասին. հիմնվել է 18 նախակրթարան,  5-6 տարեկան ևս 425 երեխա ներառվել է նախադպրոցական կրթության մեջ: Այս տարի կկառուցվի ևս 21 նախակրթարան: Առաջին անգամ Երևանում 13000 երեխայի ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով, 50 տոկոսով կրճատվել է թերբեռնված/գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը: Ընդունվել է նախադպրոցական կրթության նոր օրենքը, որով ակնկալվում է ոլորտում էական փոփոխությունների իրականացում: Վերջին 10 տարում  առաջին անգամ 10 տոկոսով  բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից ՀՀ մարզերի դպրոցների՝ աշխատելու և սովորելու նպատակով մի բնակավայրից մյուսը երթևեկող 3000 ուսուցչի և 1000 աշակերտի տրամադրվում է 3.5 անգամ ավելի փոխհատուցում: Ծրագրի համար 2020թ. նախատեսվել է 276 մլն դրամ, ընդգրկվելու են բոլոր մարզերը։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից կրթության  ոլորտն անցել է հեռավար ուսուցման, մասնակցությունը կազմել է 80 տոկոս: 2019թ. սեպտեմբերին Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցներն անցել են «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին: Ապահովվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:

Նախարարի խոսքով՝ 2019 թ. իրականացված ամենալավ ծրագրերից է Երևանի և ՀՀ մարզերի  բոլոր ավագ դպրոցների համալրումը բնագիտական առարկաների ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով, որոնցից կօգտվի ավագ դպրոցների շուրջ 30.000 աշակերտ: Շահագործման է հանձնվել հիմնանորոգված 5 ավագ դպրոց մարզերում և Երևանում, մեկնարկել է 2-րդ փուլով 8 ավագ դպրոցի հիմնանորոգում: Պետբյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել 6 դպրոցի՝ աղետներին արձագանքման կարողությունների մակարդակը բարելավելու համար: Բոլոր դպրոցների տարրական դասարաններում ներդրվել է ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը, վերապատրաստվել է 2498 ուսուցիչ, 10 դպրոցում ստեղծվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Մեկնարկել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, փոփոխման, մշակման աշխատանքները։

14 մարզային ուսումնարանների համար իրականացվել է շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մի մասն արդեն ֆինանսավորվում է: Երևանի և մարզերի քոլեջներում 2019թ. սեպտեմբերից ներդրվել է 4 նոր մասնագիտություն, բոլոր տեղերը համալրվել են, այս տարվա սեպտեմբերից կներդրվի ևս 1-ը: 50-100 տոկոսի չափով փոխհատուցվել է սոցիալապես անապահով 2230 ուսանողի և սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի 917 ուսանողի ուսման վարձավճարը, գումարը կազմել է 654  մլն ՀՀ դրամ, որից 525 մլն դրամը՝ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար: Երևանում մեկնարկել է ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրումը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ.: Հայագիտության ոլորտում ֆինանսավորման է երաշխավորվել 30 գիտական թեմա, 327 մլն դրամով ձեռք է բերվել նոր միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր, որից օգտվում է ՀՀ 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություն:

Մշակութային ծրագրերի շրջանակում նախարարն առանձնացրել է Կոմիտասի 150-ամյակին և Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում անցկացվել են բարձր մակարդակով: Աջակցություն է ցուցաբերվել մշակութային կրթության ոլորտի 12 ներառական ծրագրի, հիմնականում ՀՀ մարզերում: Հիմնվել է Երևանի Նորք ինտերնատի տարեցների «Տարմանի» թատերախումբը: Մշակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու նոր կարգը, որը հնարավորություն է տալիս շահառուներին 2020թ. սկսած անվճար օգտվել մշակութային ծառայություններից: Ա. Հարությունյանի խոսքով՝ ամենահաջողվածներից են «Դասարան+Դասական» և «ԴասA» կրթամշակութային նախագծերը: Նախարարության ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1.230.000, ինչը 18 տոկոսով ավելի է 2018թ. ցուցանիշից:  Արդյունավետ կյանքի է կոչվել «Քո արվեստը դպրոցում» նորարարական նախագիծը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՀՀ հայտը:

Սպորտի բնագավառում արձանագրված արդյունքների առնչությամբ նախարարը նշել է, որ տարվա 10 լավագույն մարզիկներն առաջին անգամ միանվագ պարգևատրվել են 5.000.000-ական դրամով, պարգևատրումը շարունակական բնույթ է կրելու: Ավելացել են մարզիկներին տրվող պատվովճարների չափերը: 56 մարզական հաստատություն ստացել է 99 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք՝ 200 մլն դրամի չափով: Մեղմացվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները, որի շրջանակում աճել է վարկառուների թիվը, ավելացել են վարկավորման ծավալները:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարմանը, նշել է, որ կառուցվածքային գործընթացներով և ռազմավարությունների մշակման գործընթացով պայմանավորված՝ որոշ միջոցառումներ մասնակի են իրականացվել: Դրանք առնչվում են ԿԳՄՍ գործունեության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, առկա կարգավորումների ներդաշնակեցմանը, նախատեսված բարեփոխումների արագ իրականացմանը և այլն:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել այս համատեքստում տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև զեկուցել ԿԳՄՍ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացի և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է գերատեսչության առջև դրված խնդիրների և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ միևնույն ժամանակ կարևորելով դրանց հետևողական, աստիճանական ընթացքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է, մասնավորապես, կրթության ոլորտի ռեֆորմին՝ ընդգծելով դրա առաջնահերթությունը: Այս համատեքստում քննարկվել է կրթական համապատասխան միջավայրի ստեղծման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման չափորոշիչների հարցը:  Վարչապետի դիտարկմամբ՝ ամբողջական հայեցակարգը պետք է մշակվի կրթության բովանդակություն-ուսուցման որակ-համարժեք ենթակառուցվածք փոխկապակցած շղթայի հիման վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի ուսուցիչների վերապատրաստումը, որը պետք է նպատակաուղղված լինի մասնագիտական զարգացմանը և ֆինանսական խրախուսմանը: ԿԳՄՍ պատասխանատուները վարչապետ Փաշինյանին են ներկայացրել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկվել են նաև բարձրագույն կրթության, գիտության, մասնագիտական կրթության բարեփոխումները և անելիքները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև «Աշխատիր, Հայաստան» ծրագրի շրջանակում այս ուղղություններով իրականացվող նախաձեռնությունները: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ:

Վարչապետն ընդգծել է տարբեր գերատեսչությունների ռազմավարությունների հետ այս բնագավառների հայեցակարգերի ներդաշնակեցման կարևորությունը և հանձնարարել համատեղ աշխատել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթական համակարգերի զարգացման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ առաջիկայում քննարկում կազմակերպել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:16 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱվարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները. ԿԳՄՍՆ
23:25 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով
19:53 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան
13:39 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր
10:05 26/05/2020  |  ՄամուլՊատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ. «Իրատես»
15:37 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին ԱԱԾ են կանչել
22:38 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական խորհրդարանում տեղի ունեցած նիստում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չի հնչել ընդհանրապես. Աշոտյան
13:53 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍՆ-ն նախադպրոցական կրթության ոլորտի համար հեղափոխական նախագիծ է ներկայացրել
20:38 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երում 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները
20:40 28/04/2020  |  ԼՐԱՀՈՍՏպավորություն է՝ ոնց որ ազվերին են «ցպնել» այստեղ, բոլորը գժված բաներ են խոսում․ Արման Աբովյանը բարկացավ

Արխիվ

[]