ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ, հավաքվիր արագ ու չքվիր. Արսեն Բաբայան 06/11/2020 16:36 | Մեկնաբանություն
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է «Փաշինյանի, կորոնա-պատերազմի, քաղաքական շանտաժի և քաոսի մասին» վերնագրով։
Նա գրել է. «Երեկ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ ելույթն ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ անհեթեթություններին զուգահեռ փորձեց իր հիմնական «զենքը» դարձրած ստախոսության միջոցով հանրությանը մոլորեցնել։
Այսպես,
նախ պատասխանելով վերջին օրերին իմ կողմից բարձրաձայնված պնդմանը, որ եթե այս համավարակը պատերազմ է, ապա դրա դեմ պայքարում վատ կառավարությունը վատ հրամանատարություն է, որն ի սկզբանե պարտված է պատերազմում և պետք է անհապաղ հեռացվի, խոսեց պատերազմում ռազմական տրիբունալի մասին, իսկ հետո անամոթաբար ստեց, թե իբր իր ղեկավարած կառավարությունն աշխարհի զարգացած երկրներից ավելի լավ է պայքարում համավարակի դեմ։
Փաշինյանն ասում է, թե ինքն այնքան էլ հաշտ չէ այն գաղափարին, որ այս համաճարակը պատերազմ է, և իբր այդ մոտեցումն այլ ուժերի կողմից է դաշտ նետվել։ Նույնիսկ այս պրիմիտիվ հարցերում ստելը դառնում է առաջնահերթություն։ Ո՞վ չի տեսել, որ հենց իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչներն են փորձում թաքնվել այդ գաղափարի հետևում և վայնասուն դրած վնգստում, թե սա պատերազմ է, որի դեմ մենք պայքարում ենք, իսկ ընդդիմությունը մեզ քննդատում է։ Դեռ ավելին, իմ քայլական պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանի վնգստոցն անցավ բոլոր հնարավոր սահմանները, երբ որպես պաշտպանություն բոլորին հիշեցրեց Նիկոլի և նրա ընտանիքի անդամների վարակված լինելը։ Ամոթ է, այսպիսի էժանագին քայլեր անելուն զուգահեռ պատերազմի անուն գոնե մի տվեք։
Իսկ հիմա կառավարության քայլերի մասին։
Նիկոլ, դու և քո կառավարությունն ամեն ինչ արել եք բացառապես հանրության ճնշման տակ։
Մարդիկ ճնշեցին այնքան, մինչև վերջապես գիտակցեցիր, որ կորոնավիրուսը բնության մեջ գոյություն ունի։
Հետո ճնշեցին այնքան, որ վերջապես գիտակցեցիր, որ կորոնավիրուսը վտանգավոր է (թե բա՝ ո՞ւմ շունն ա, որ մեր ծրագրերին խանգարի)։
Հետո ճնշեցին այնքան, որ վերջապես գիտակցեցիր, որ պետք է միջոցառումներ իրականացնել (ուշացած արտակարգ դրություն, ուշացած կառանտին, սահմանների ուշացած փակում)։
Հետո ճնշեցին այնքան, որ վերջապես մարդկանց օգնությունը մեծացրեցիր (թե բա՝ 2500 դրամ հոսանքին, 5000 գազին, 26500 դրամ անչափահաս ունեցողներին)։
Հետո ճնշեցին այնքան, որ պարզվեց շատ հիվանդանոցներ ընդամենը լոբինգի հետևանքոով մնացել էին շարքից դուրս։
Այսքանից հետո այդ ի՞նչ ես դու արել առանց հանրության ու քաղաքական ընդդիմության ճնշման։ Այդ ո՞ր որոշումն ես ինքնուրույն կայացրել։ Չե՞ս գիտակցում, որ ճնշելու ընթացքում մինչև հասկանում էիր ամեն քայլն ու անում, տևական ժամանակ էր անցնում ու վարակն ամեն ժամ ավելի էր տարածվում, մահերն էլ գնալով ավելանում։
Ի՞նչ եք արել դուք ձեր կառավարությունով, բացի պետությունը ճգնաժամի ծայրահեղ աստիճանի հասցնելը։
Նախարարդ էլ երեկ անամոթաբար ներողություն է խնդրում ուշացումների համար։ Ասում է սխալվել եմ, երբ ասել եմ, որ դիմակն օգուտ չի տալիս։ Նույնիսկ լրագրողներն էին հրաշալի հասկանում, որ դիմակը կարևոր է և պնդում էին, որ դիմակ դնելը պետք է պարտադիր լինի։ Հիմա ինչի՞ համար եք ներողություն խնդրում, այդ ուշացումների, այդ անգրագիտության պատճառով առաջացած մահերի՞ համար։ Դրանց համար չեն ներում, դրանց համար դատարանը մեղավոր է ճանաչում ու համապատասխան պատիժ նշանակում։
Նիկոլ, բացիլն էլ ես դու, կորոնավիրուսն էլ ես դու, ու քո ամբողջ թափթփուկները։ Իսկ կորոնավիրուսը, ձեր համար, ընդամենը լակմուսի թուղթ էր և կատալիզատոր։ Լակմուսը ցույց տվեց ձեր ապիկարությունը, իսկ կատալիզատորն արագացրեց ձեզ, որպես հանրության վրա սովորական կարիես, արագ մաքրելու գործընթացը։
Մյուս անգամ չփորձես սպառնալ։ Քո բոլոր հնչեցրածները ոչ թե քո գնահատականներն են, այլ ընդամենը քաղաքական էժան սպառնալիքներ։
Ժամանակը վրա է հասել, հավաքվիր արագ ու չքվիր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ