ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է հեղինակավոր CogX2020 համաժողովին 06/11/2020 17:24 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում: Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack և IBM ընկերությունների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հայաստանի նախագահի ելույթին հետևել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ: Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի և այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների: CogX2020-ի բանախոսների թվում են նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը և այլք: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 բանախոսներն ու ավելի քան 30 հազար մասնակիցները ներկայացնում և քննարկում են Covid-19 համավարակին ու առողջապահական ոլորտին, կիբերանվտանգությանը, արհեստական բանականությանը, տնտեսությանն ու աշխատաշուկայի ապագային վերաբերող խնդիրները՝ փորձելով պատասխանել միջոցառման հիմնական՝ «Ինչպե՞ս ճիշտ ապրել հետագա 10 տարիներին» հարցին:
Հանրապետության նախագահը նույնպես խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:
Անդրադառնալով համավարակին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն վերջինը չի լինի, ուստի պետք է սովորել դիմակայել դրանց և առավել պատրաստ լինել: «Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, և մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, և պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձևը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։ Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առևտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, և կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը,-նշել է նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։ -Լուծումները գրեթե նույնն են, ինչ մյուս երկրներում»։
Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այն փոփոխվող աշխարհի հետևանք ու արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր աշխարհում շատ ռիսկեր անկանխատեսելի են և շատ ավելի արագ են տարածվում։ «Դրանց դեմ պայքարելու ձևերը դասական չեն, որոնք մենք կիրառում էինք 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք պայքարում համավարակների դեմ այս նոր աշխարհում,-ասել է նախագահը: -Մենք ապրում ենք աշխարհում, որը միավորված է։ Գաղափարները, հաշվարկները, սկզբունքները, փիլիսոփայությունը, որոնք մենք կիրառում ենք բնության մեջ, շատ դեպքերում կարող ենք կիրառել նաև մարդկության համար։ Մենք տարանջատված չենք, մենք չենք ապրում բնությունից տարբեր տրամաբանությամբ»։
Նախագահի խոսքով՝ նոր աշխարհ մուտք գործելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է շատ բաներ վերարժևորել: «Շատ բաներ դառնալու են առավել կարևոր, նախ և առաջ՝ առողջապահությունը։ Ուստի մենք պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա, գումար և ջանքեր ներդնենք այս ոլորտը զարգացնելու համար։ Մենք պետք է ավելի շատ գումար ծախսենք կենսաբանության և կենսաբանական տեխնոլոգիաների վրա։ Նաև շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաձևավորելու մեր տնտեսությունը, որոնք են լինելու այն գրավիչ ոլորտները, որտեղ մարդիկ ներդրումներ կկատարեն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Կորոնավիրուսը շատ ու շատ հարցեր է ի հայտ բերել։ Այն մեզ ստիպում է մտածել մեր մոլորակի, մեր երկրի, մեր ընտանիքի ապագայի մասին։ Որտե՞ղ պետք է մենք գումար ներդնենք։ Միանշանակ, ապագայում արհեստական բանականությունն ունի կարևոր տեղ։ Վերջինս, այլ հայտնագործությունների հետ մեկտեղ, մոլորակի ապագայի շարժիչ ուժերից է, ինչպես օրինակ՝ էլեկտրականության, համակարգիչների հայտնագործումը։ Մենք չպետք է վախենանք դրա ազդեցությունից, այլ փորձենք զարգացնել այդ ոլորտը, քանի որ դա կտրուկ փոխելու է աշխարհի ապագան։ Գիտությունը և տեխնոլոգիաները նոր գաղափարներ են ի հայտ բերելու։ Այս փոփոխությունների միջուկը լինելու է արհեստական բանականությունը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության ոլորտներում մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել»։
Պատասխանելով գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ երազում է, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր. «ATOM նախաձեռնության նպատակն է խրախուսել, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Դրա բաղադրիչներից մեկը նախ և առաջ կրթությունն է։ Դու չես կարող նոր տեխնոլոգիաներ զարգացնել առանց երիտասարդ սերնդին կրթելու և ներգրավելու։ Երկրորդ բաղադրիչը ստարտափների մշակույթն է։ Աշխարհն արդեն իսկ դառնում է ստարտափների վայր։ Եթե դիտարկում ենք մեծ կազմակերպությունները, դրանք բոլորն էլ նոր գաղափարների ստարտափներ են։ Նույնը տեղի է ունենալու նաև ապագայում, քանի որ սա քվանտային գործընթաց է։ Պետք է աջակցել այն անհատներին կամ խմբերին, որոնք կարող են նոր գաղափարներով հանդես գալ և փոխել աշխարհը։ Իմ երազանքն է աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Thales Group-ը, Dassault Systemes-ը, Siemens-ը, ստեղծել փոքր լաբորատորիաներ, դրանց միջոցով կրթել երիտասարդներին այս ոլորտում, ինչպես նաև ֆինանսապես աջակցել նրանց՝ հետագա գործունեության համար»։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսօր փոխվել են սովորելու ձևերը, փոխվել է կենսակերպը, էլեկտրոնային կառավարումը դարձել է մեր կյանքի մասը։ «Սա ավելի շատ վերածննդի ժամանակաշրջան է,-նշել է նախագահը: Սա անհատների ժամանակն է, որը կմիավորի մարդկային որակները՝ սկսած մշակույթից, գիտությունից, տեխնոլոգիաներից, ինչես նաև մարդկային արժեքները։ Եթե դուք ունեք նոր առաջնորդներ, որոնք այս խոցելի նոր աշխարհում զուրկ են բարոյականությունից, բարոյական արժեքներից, ապա մեծ դժվարությունների առջև կկանգնեք։ Մենք պետք է նաև նրանց սովորեցնենք լինել պատասխանատու առաջնորդներ, պատասխանատու իրենք իրենց, իրենց ազգի, ընտանիքի, բնության առջև:
Բարոյականությունը կրոնի, ընտանեկան արժքների հետ մեկտեղ պետք է կրթության մաս կազմի։ Լինելով մեկը, որը գովաբանում է քվանտային աշխարհը, ես շատ դասական եմ, երբ խոսքը արժեքների մասին է։ Դա մեծ կարևորություն ունի, քանի որ կրթության այս շղթայում կարևոր է չշեղվել այն ուղուց, թե ով ես դու, որտեղից ես գալիս։ Կարևոր է ստեղծել նոր արժեք, որը հիմնված կլինի ձեր ազգի, ընտանիքի և անձամբ ձեր ժառանգության վրա, ու զարգացնել ինչ-որ նոր բան»։
Կարևորելով կրթության դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս նոր աշխարհում կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. «Աշխարհի լավագույն համալսարաններին կամ դպրոցներին հասանելիությունը պետք է լինի ամենուր։ Հեռավոր գյուղերի աշակերտները կարող են նույն կրթությունը ստանալ, եթե համակարգը դա թույլ է տալիս, կամ եթե մենք ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ, օրինակ՝ կազմակերպելով լավագույն դասերը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության լավագույն դասախոսների, ուսուցիչների մասնակցությամբ։ Անշուշտ, յուրաքանչյուրը պետք է ամենալավին մոտենալու հասանելիություն ունենա աշխարհում։ Երբ մենք խոսում ենք մարդկային արժեքների մասին, ապա կարևոր է հիշել, որ մեզ առաջ է մղում ժամանակը։ Դուք ինչ-որ տեղ սկսում, ինչ-որ տեղ ավարտում եք ձեր կյանքը, մշտապես մտածում եք ապագայի, ձեր ազգի, ընտանիքի, երեխաների ապագայի մասին։ Կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է։ Եթե դու աղքատ երկիր ես և ուզում ես փոխել իրավիճակը, ապա դա հնարավոր է միայն կրթության միջոցով։ Մոլորակը գնալով ավելի ու ավելի շատ է դառնում բնական հարստության վրա չհիմնված։ Եթե դիտարկում ենք մեծ ընկերությունները, ապա դրանք գաղափարի, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններ են։ Ուստի ապագան գնալով ավելի ու ավելի շատ է հիմնված լինելու տեխնոլոգիաների վրա։ Հետևաբար, աղքատության դեմ պայքարի լավագույն ձևը կրթական ոլորտում ներդրումներ կատարելն է։ Կրթությունը պարտադիր է, և այս աշխարհը մեծ հնարավորություններ է տալիս դրա համար»։
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր մեկ այլ գաղափարի՝ փոքր երկրների ակումբի ստեղծման հնարավորությանը։ «Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների և նոր մտածողության կարևորությունը։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել որպես ստարտափային ազգ։ Մեր երկիրը փոքր է, բայց մենք համաշխարհային ազգ ենք, և մեր երկիրը կարող է լինել հաջողակ և ազդեցիկ,-նշել է Արմեն Սարգսյանը և պարզաբանել։ -Սա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման ակումբ չէ։ Սա ակումբ է, որտեղ մենք կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ և համախմբվել միմյանցից սովորելու համար։ Մենք պետք է համախմբվենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ գործելու համար, այլ՝ հանուն այս մոլորակի։ Ակումբը նպատակ չունի փոխարինել կամ այլընտրանք լինել որևէ միջազգային կազմակերպության։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը և օգնել միմյանց։ Եթե մենք մտածենք որևէ կազմակերպության փոխարինելու մասին, մեր գաղափարը կձախողվի։ Մենք պետք է աջակցենք արդեն իսկ գործող կազմակերպություններին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից