ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ. Հրաչյա Ռոստոմյան 06/11/2020 15:19 | Մեկնաբանություն
Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է
Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և այլն․ երեկ նման «ցնցող» հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը՝ լուտանքների հերթական չափաբաժինը թափելով ընդդիմության վրա։
Միայն այս հայտարարությունը բավական է, որպեսզի ամբողջովին բացահայտվի, որ ստախոսությունը փեշակ է դարձել Փաշինյանի համար։ Կորոնավիրուսային ցուցանիշներով Հայաստանը ռեկորդակիր է դարձել տարածաշրջանում, հետխորհրդային երկրներում, իսկ «անսխալականի» բարդույթով տառապող ստախոս ղեկավարը հանդգնում է համեմատվել աշխարհի զարգացած երկրների հետ։
Փաշինյանը երկու տարուց ավելի է՝ երկրի ղեկավար է, սակայն այդպես էլ չի կարողանում հրաժարվել ստից, պոպուլիզմից, ցինիզմի հասնող մանիպուլյացիայից։ Մեկը չկա, որ այս մարդուն հուշի՝ ինքն այլևս անպատասխանատու ընդդիմադիր, «դեղին մամուլ» կամ նույնիսկ հեղափոխություն ղեկավարող մեկը չէ, երկրի ղեկավար է, որը հասցրել է ձախողել հնարավոր ամեն ինչ՝ իր իշխանությունը կառուցելով ստի ու կեղծիքի «կայսրության» վրա։
Ամենատխուրն այն է, որ անցած երկու տարիների ընթացքում Փաշինյանը չկարողացավ ձևավորել կառավարման արդյունավետ համակարգ․ երկիրը ղեկավարվում է ոչ թե ծրագրերով ու հաշվարկներով, այլ մեկ մարդու ցանկություններով, քինախնդրությամբ, ճաշակով և օրվա տրամաբանությամբ: Իսկ այս պարագայում մանիպուլյացիան դառնում է կառավարման միակ միջոցը։
Չի՜ ստացվելու, չե՜ս կարող քեզ բնորոշ ստախոսությամբ կորոնավիրուսային աղետի, հազարավոր վարակակիրների ու հարյուրավոր մահերի պատասխանատվությունը բարդել ուրիշների, պարետ Տիգրան Ավինյանի կամ այլոց վրա, որովհետև բոլորը գիտեն դու քեզանով ես արել երկրի բոլոր պաշտոննները, ոլորտները, անգամ՝ ԺԵԿ-ի պետի պաշտոնը ու ստեղծել ես աննխադեպ անձնակենտրոն, ավտորիտար համակարգ, որի պարագայում բոլոր, առանց բացառության՝ բոլոր որոշումները կայացվում են մեկ ընտանիքի շրջանակներում։
Յուրաքանչյուր մահի, մարդկային խեղված ճակատագրերի, ընտանեկան յուրաքանչյուր դժբախտության համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Վերջինս փորձում է հնարավորինս ձգձգել հատուցման պահը, սակայն այն գալու է՝ հիմա, թե երեք կամ վեց ամիս հետո։
Հետաքննվելու է կորոնավիրուսի հետ կապված ցանկացած հանգամանք, պարզաբանվելու է յուրաքանչյուր մահվան հանգամանք ու վերջապես՝ բացահայտվելու է այն ամբողջ համակարագային սուտը, որը եղել է ու կա Փաշինյանի իշխանության միակ «առանձնահատկությունը»՝ քողարկելով ձախողված քաղաքականությունը, պետական միջոցների անխնա վատնումը։ Ակնհայտ է, որ սա պետք է լինի այսօրվա ընդդիմության ու վաղվա իշխանության կարևոր առաջնահերթություններից մեկը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ