ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բագրատ Եսայան. Նիկոլը պետք է հեռանա, և ինչքան շուտ, այնքան լավ իր ու երկրի համար 06/11/2020 13:18 | Մեկնաբանություն
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արդեն նշել եմ, որ այս ուսումնասիրությունն արվել է 2018-ի հունիս-հուլիսին, երբ շատ իրադարձություններ Հայաստանում դեռևս չէին էլ սկսվել։ Ուզում եմ ասել, որ համընկնումները պատահական չեն, ավելին, հասարակության զարգացման օրենքները նույնքան կայուն են, որքան մյուս գիտություններինը։ Ուստի մեկ անգամ էլ կրկնեմ՝ Նիկոլի ժամանակն արդեն սպառվել է, նա պետք է հեռանա, և ինչքան շուտ, այնքան լավ իր ու երկրի համար։
ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՈւՆՆԵՐԸ
7-րդ մաս, վերջին
Իշխանությունը վերցնելուց հետո «հակահեղափոխական» կամ այդպիսին հռչակված ուժերի դեմ պայքարին զուգահեռ, որը հաճախ ուղեկցվում է նրանց ֆիզիկական չեզոքացմամբ, իշխանության մեջ առանցքային դարակատարություն ստանձնած անհատների միջև սկսում է քողարկված պայքար միանձնյա անսահմանափակ իշխանության, հեղափոխական թիմի համար անառարկելի հեղինակություն հռչակվելու համար։
Արդեն հիշատակեցինք, որ հեղափոխությունից առաջ ռեժիմի դեմ միասնական ճակատի ձևավորումն իրականանում է առանց գաղափարական, աշխարհայացքային, ծրագրային տարբերությունների հաշվի առնելու, այդ ճակատի մեջ են ընդգրկվում նախորդ ռեժիմի նկատմամբ անհաշտ դիրք ունեցող բոլոր գաղափարական, իսկ երբեմն նույնիսկ անգաղափար, ուղղակի նախկինի անհաշտ մերժմամբ հանդես եկող անհատներն ու ուժերը։ Իշխանության համար պայքարն ուղեկցվում է հաճախ ավելի «արյունալի» տեսարաններով։
Հակահեղափոխականներ են հռչակվում երեկվա դաշնակիցները, հեղափոխությունը միասին իրականացրած անհատները։ Գաղափարական, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումները, հասարակական զարգացման ուղղությունների մասին նրանց տարբերվող րատկերացումները հայտարարվում են ոչ բավարար արմատականության դրսևորում, հեղափոխության արդյունքների վերանայման, նախորդ ռեժիմը վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ պայքարի զոհ են դառնում նույնիսկ այն գործիչները, որոնք հեղափոխության ժամանակ իրենց գործունեությամբ թվում է պետք է ապահոված լինեին «արմատական հեղափոխականի» վարկը։
Դրա ամենավառ ապացույցն իհարկե Ֆրանսիական մեծ հեղափոխության այնպիսի գործիչներ, ինչպես Ժորժ Դանտոնն ու Քամիլ Դեմուլենը (1789թ հուլիսի 14-ին առաջինն է հնչեցրել «Ի զեն» կոչը, որն ավարտվել է Բաստիլի գրավումով)։
Քաղաքական թատերաբեմից մրցակիցների հեռացումը դեռևս չի երաշխավորում նրանց հեռացնողների երկարակեցությունը իշխանության ղեկին։ Դանտոնին ու Դեմուլենին մահապատժի դատապարտած Ռոբեսպիեռն ու Սեն-Ժյուստը ընդամենը 3 ամիս անց մահապատժի ենթակվեցին՝ առանց դատի։ Նման պայքարում շատ հաճախ հաղթում է հեղափոխության խարիզմատիկ ղեկավարը, որը դառնում է երկրի անսահմանափակ իշխանության տերն ու կրողը, դառնում է պաշտամունքի առարկա (Օլիվեր Կրոմվել, Լենին, Մաո Ցզեդուն)։
Սակայն նրա ստվերում պայքարը շարունակվում է ժառանգորդ հայտարարվելու իրավունքի համար, որը նոր ուժով բորբոքվում է առաջնորդի մահից հետո, և ուղեկցվում է նոր բռնություններով ու զոհերով՝ Ստալինի պայքարը Տրոցկու դեմ, հետագայում այդ պայքարում իր դաշնակիցների՝ Կամենևի և Զինովևի, Բուխարինի դեմ, Դեն Սյոպինի պայքարը Մաոյի կնոջ՝ Ցզյան Ցինի և «չորսի բանդայի» դեմ Չինաստանում։
Այս ամենը սովորաբար ավարտվում է ոչ միայն հեղափոխության կարգախոսները, այլև հեղափոխության գաղափարախոսությունը մոռացության մատնելով և բովանդակային առումով նախահեղափոխական նույնատիպ ռեժիմի վերականգնումով, ինչպես այժմ Ռուսաստանում, որոշ չափով նաև Չինաստանում, իսկ շատ հաճախ հեղափոխական «թոհուբոհից» հոգնած ժողովուրդը չի ընդդիմանում, հաճախ նույնիսկ գոհունակությամբ է ընկալում ու ընդունում Ռեստավրացիան՝ հին կարգերի ամբողջական վերականգնումը, ինչպես Ֆրանսիայում և Անգլիայում։ Սա արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ