Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է հեղինակավոր CogX2020 համաժողովին 06/11/2020   17:24  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում: Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack և IBM ընկերությունների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայաստանի նախագահի ելույթին հետևել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ: Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի և այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների: CogX2020-ի բանախոսների թվում են նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը և այլք: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 բանախոսներն ու ավելի քան 30 հազար մասնակիցները ներկայացնում և քննարկում են Covid-19 համավարակին ու առողջապահական ոլորտին, կիբերանվտանգությանը, արհեստական բանականությանը, տնտեսությանն ու աշխատաշուկայի ապագային վերաբերող խնդիրները՝ փորձելով պատասխանել միջոցառման հիմնական՝ «Ինչպե՞ս ճիշտ ապրել հետագա 10 տարիներին» հարցին:

Հանրապետության նախագահը նույնպես խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

Անդրադառնալով համավարակին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն վերջինը չի լինի, ուստի պետք է սովորել դիմակայել դրանց և առավել պատրաստ լինել: «Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, և մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, և պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձևը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։ Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առևտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, և կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը,-նշել է նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։ -Լուծումները գրեթե նույնն են, ինչ մյուս երկրներում»։

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այն փոփոխվող աշխարհի հետևանք ու արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր աշխարհում շատ ռիսկեր անկանխատեսելի են և շատ ավելի արագ են տարածվում։ «Դրանց դեմ պայքարելու ձևերը դասական չեն, որոնք մենք կիրառում էինք 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք պայքարում համավարակների դեմ այս նոր աշխարհում,-ասել է նախագահը: -Մենք ապրում ենք աշխարհում, որը միավորված է։ Գաղափարները, հաշվարկները, սկզբունքները, փիլիսոփայությունը, որոնք մենք կիրառում ենք բնության մեջ, շատ դեպքերում կարող ենք կիրառել նաև մարդկության համար։ Մենք տարանջատված չենք, մենք չենք ապրում բնությունից տարբեր տրամաբանությամբ»։

Նախագահի խոսքով՝ նոր աշխարհ մուտք գործելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է շատ բաներ վերարժևորել: «Շատ բաներ դառնալու են առավել կարևոր, նախ և առաջ՝ առողջապահությունը։ Ուստի մենք պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա, գումար և ջանքեր ներդնենք այս ոլորտը զարգացնելու համար։ Մենք պետք է ավելի շատ գումար ծախսենք կենսաբանության և կենսաբանական տեխնոլոգիաների վրա։ Նաև շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաձևավորելու մեր տնտեսությունը, որոնք են լինելու այն գրավիչ ոլորտները, որտեղ մարդիկ ներդրումներ կկատարեն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Կորոնավիրուսը շատ ու շատ հարցեր է ի հայտ բերել։ Այն մեզ ստիպում է մտածել մեր մոլորակի, մեր երկրի, մեր ընտանիքի ապագայի մասին։ Որտե՞ղ պետք է մենք գումար ներդնենք։ Միանշանակ, ապագայում արհեստական բանականությունն ունի կարևոր տեղ։ Վերջինս, այլ հայտնագործությունների հետ մեկտեղ, մոլորակի ապագայի շարժիչ ուժերից է, ինչպես օրինակ՝ էլեկտրականության, համակարգիչների հայտնագործումը։ Մենք չպետք է վախենանք դրա ազդեցությունից, այլ փորձենք զարգացնել այդ ոլորտը, քանի որ դա կտրուկ փոխելու է աշխարհի ապագան։ Գիտությունը և տեխնոլոգիաները նոր գաղափարներ են ի հայտ բերելու։ Այս փոփոխությունների միջուկը լինելու է արհեստական բանականությունը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության ոլորտներում մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել»։

Պատասխանելով գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ երազում է, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր. «ATOM նախաձեռնության նպատակն է խրախուսել, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Դրա բաղադրիչներից մեկը նախ և առաջ կրթությունն է։ Դու չես կարող նոր տեխնոլոգիաներ զարգացնել առանց երիտասարդ սերնդին կրթելու և ներգրավելու։ Երկրորդ բաղադրիչը ստարտափների մշակույթն է։ Աշխարհն արդեն իսկ դառնում է ստարտափների վայր։ Եթե դիտարկում ենք մեծ կազմակերպությունները, դրանք բոլորն էլ նոր գաղափարների ստարտափներ են։ Նույնը տեղի է ունենալու նաև ապագայում, քանի որ սա քվանտային գործընթաց է։ Պետք է աջակցել այն անհատներին կամ խմբերին, որոնք կարող են նոր գաղափարներով հանդես գալ և փոխել աշխարհը։ Իմ երազանքն է աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Thales Group-ը, Dassault Systemes-ը, Siemens-ը, ստեղծել փոքր լաբորատորիաներ, դրանց միջոցով կրթել երիտասարդներին այս ոլորտում, ինչպես նաև ֆինանսապես աջակցել նրանց՝ հետագա գործունեության համար»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսօր փոխվել են սովորելու ձևերը, փոխվել է կենսակերպը, էլեկտրոնային կառավարումը դարձել է մեր կյանքի մասը։ «Սա ավելի շատ վերածննդի ժամանակաշրջան է,-նշել է նախագահը: Սա անհատների ժամանակն է, որը կմիավորի մարդկային որակները՝ սկսած մշակույթից, գիտությունից, տեխնոլոգիաներից, ինչես նաև մարդկային արժեքները։ Եթե դուք ունեք նոր առաջնորդներ, որոնք այս խոցելի նոր աշխարհում զուրկ են բարոյականությունից, բարոյական արժեքներից, ապա մեծ դժվարությունների առջև կկանգնեք։ Մենք պետք է նաև նրանց սովորեցնենք լինել պատասխանատու առաջնորդներ, պատասխանատու իրենք իրենց, իրենց ազգի, ընտանիքի, բնության առջև:

Բարոյականությունը կրոնի, ընտանեկան արժքների հետ մեկտեղ պետք է կրթության մաս կազմի։ Լինելով մեկը, որը գովաբանում է քվանտային աշխարհը, ես շատ դասական եմ, երբ խոսքը արժեքների մասին է։ Դա մեծ կարևորություն ունի, քանի որ կրթության այս շղթայում կարևոր է չշեղվել այն ուղուց, թե ով ես դու, որտեղից ես գալիս։ Կարևոր է ստեղծել նոր արժեք, որը հիմնված կլինի ձեր ազգի, ընտանիքի և անձամբ ձեր ժառանգության վրա, ու զարգացնել ինչ-որ նոր բան»։

Կարևորելով կրթության դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս նոր աշխարհում կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է. «Աշխարհի լավագույն համալսարաններին կամ դպրոցներին հասանելիությունը պետք է լինի ամենուր։ Հեռավոր գյուղերի աշակերտները կարող են նույն կրթությունը ստանալ, եթե համակարգը դա թույլ է տալիս, կամ եթե մենք ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ, օրինակ՝ կազմակերպելով լավագույն դասերը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության լավագույն դասախոսների, ուսուցիչների մասնակցությամբ։ Անշուշտ, յուրաքանչյուրը պետք է ամենալավին մոտենալու հասանելիություն ունենա աշխարհում։ Երբ մենք խոսում ենք մարդկային արժեքների մասին, ապա կարևոր է հիշել, որ մեզ առաջ է մղում ժամանակը։ Դուք ինչ-որ տեղ սկսում, ինչ-որ տեղ ավարտում եք ձեր կյանքը, մշտապես մտածում եք ապագայի, ձեր ազգի, ընտանիքի, երեխաների ապագայի մասին։ Կրթության ոլորտում ներդրում կատարելը պարտադիր անհրաժեշտություն է։ Եթե դու աղքատ երկիր ես և ուզում ես փոխել իրավիճակը, ապա դա հնարավոր է միայն կրթության միջոցով։ Մոլորակը գնալով ավելի ու ավելի շատ է դառնում բնական հարստության վրա չհիմնված։ Եթե դիտարկում ենք մեծ ընկերությունները, ապա դրանք գաղափարի, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններ են։ Ուստի ապագան գնալով ավելի ու ավելի շատ է հիմնված լինելու տեխնոլոգիաների վրա։ Հետևաբար, աղքատության դեմ պայքարի լավագույն ձևը կրթական ոլորտում ներդրումներ կատարելն է։ Կրթությունը պարտադիր է, և այս աշխարհը մեծ հնարավորություններ է տալիս դրա համար»։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր մեկ այլ գաղափարի՝ փոքր երկրների ակումբի ստեղծման հնարավորությանը։ «Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների և նոր մտածողության կարևորությունը։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել որպես ստարտափային ազգ։ Մեր երկիրը փոքր է, բայց մենք համաշխարհային ազգ ենք, և մեր երկիրը կարող է լինել հաջողակ և ազդեցիկ,-նշել է Արմեն Սարգսյանը և պարզաբանել։ -Սա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման ակումբ չէ։ Սա ակումբ է, որտեղ մենք կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ և համախմբվել միմյանցից սովորելու համար։ Մենք պետք է համախմբվենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ գործելու համար, այլ՝ հանուն այս մոլորակի։ Ակումբը նպատակ չունի փոխարինել կամ այլընտրանք լինել որևէ միջազգային կազմակերպության։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը և օգնել միմյանց։ Եթե մենք մտածենք որևէ կազմակերպության փոխարինելու մասին, մեր գաղափարը կձախողվի։ Մենք պետք է աջակցենք արդեն իսկ գործող կազմակերպություններին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:17 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
13:31 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Էստոնիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
17:44 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ստորագրեց ազատումների ու նշանակումների հրամանագրերը
12:54 06/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ
18:23 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
18:22 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը
18:10 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
14:59 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ
10:55 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիրին
18:13 02/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

Արխիվ

[]