ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակ. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին 06/11/2020 11:19 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ ամյակի հարցերով գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնը: Այս մասին տեղեկացանք Արտաքին գործերի նախարարությունից։
Իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված այս առցանց ֆորումը նախաձեռնելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՄԱԿ 193 անդամ պետությունները, այդ թվում՝ փոքր պետությունները, արտահայտում են մեր բոլոր ժողովուրդների ինքնորոշման, միջազգային հարաբերություններում ինքնիշխան ձայն ունենալու և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրագործման համար միասին աշխատելու, մեր ժողովրդների անունից հանդես գալու իրավունքները։
«75 տարվա ընթացքում ՄԱԿ-ը ձևավորել է բազմակողմ համագործակցության յուրահատուկ օրինակներ ցանկացած, այդ թվում՝ անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում, որոնք պահանջում են բազմակողմ համագործակցություն, հավաքական գործողություն:
Այս 75 տարիների ընթացքում առավել քան ակնհայտ է դարձել, որ մենք բոլորս փոխկապակցված ենք։ Գլոբալ համավարակը միջազգային հանրությունում շատերին տառապանք պատճառեց, այն ոչ ոքի չխնայեց: Սակայն համավարակը նաև արտահայտեց մեր խոցելիությունը, հումանիտար տարածության, գլոբալ համերաշխության և բազմակողմ ինստիտուտների նկատմամբ վստահության սահմանափակումները:
Ինչ-որ առումով այս ամենը նաև գործելու կոչ է: Սա մեր ճկունության, հավաքական կարողությունների և բազմակողմանի համագործակցության ստուգարք է»:
Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ գործող նախագահ Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի, բազմակողմանիության նկատմամբ գործադրվող ճնշումներին հակադարձելու վճռականության համար: Ընդգծելով համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարին աջակցություն ցուցաբերելու և նրա շուրջ համախմբվելու կարևորությունը՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց վերջինիս՝ գլոբալ զինադադար հաստատելու կոչը՝ որպես խիստ արդիական քայլ և պատասխանատվության պատգամ:
«Հաջողված բազմակողմանի համագործակցության շատ օրինակներ կան: Այս 75 տարիների ընթացքում մենք ձևավորել ենք համագործակցության նշանակալի իրավական հիմքեր, այդ թվում մի շարք կոնվենցիաների և մեզ միավորող տարբեր այլ գործիքակազմերի միջոցով: 75 տարի շարունակ ամենայն վստահությամբ հղում ենք կատարում ՄԱԿ կանոնադրությանը՝ որպես բոլորիս համար բացարձակ համընդհանուր սահմանադրության:
ՄԱԿ-ի Կանոնադրության 75-ամյակը նաև կարևոր հիշեցում է «մենք՝ ժողովուրդը» հավաքական ուժերի և մարդու իրավունքների, արժանապատվության և մարդկային արժեքի նկատմամբ հավատի մասին։ Միասնաբար պետք է անենք ավելին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակները, որոնք առավել մեծ մարտահրավեր են մարդու հիմնարար իրավունքների առումով. այդ մարտահրավերի հասցեագրումը պահանջում է բազմակողմ ինստիտուտների առավել ամրապնդում»։
Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ ստանձնել է պարտականություն, ինչպես նաև բարոյական պարտավորություն՝ մեր գործընկերների հետ միասին համախմբելու միջազգային ջանքերը՝ ուղղված ցեղասպանության, զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, ապագա վայրագությունների կանխարգելման նպատակով վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդմանը։ Գլխավոր Ասամբելայի և Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնած ՄԱԿ բանաձևերը նպաստում են ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը, որոնք, մեր խորին համոզմամբ, իրենց կոնսենսուսային և բովանդակային արդյունքներով արդյունավետ բազմակողմանի համագործակցության կարևոր դրսևորում են»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ